Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

9 լավագույն գաղափար հարմարավետ և գեղեցիկ ննջասենյակի համար

18.08.2023

Ներկայացնում ենք լուծումներ ննջասենյակի համար, որոնք այն կդարձնեն ոճային և մաքուր։

1. Պարզ ձևավորմամբ կահույք

Ընտրեք կահույք մինիմալիստական դիզայնով։ Շրջանակի ուղիղ գծերով մահճակալ, պարզ ձևի զարդասեղան, զգեստապահարան՝ ճակատյին մասում առանց լրացուցիչ մանրամասների։

Այն նաև կօգնի խուսափել անկյուններում և խորշերում փոշու կուտակումներից։

2. Բազմաֆունկցիոնալ իրեր

Խոսքը, առաջին հերթին, կահույքի մասին է՝ լրացուցիչ պահատեղերով։ Գզրոցներով մահճակալը կամ բարձրացնող մեխանիզմը կօգնի իրերն ավելի հավաք պահել և խուսափել դրանց կուտակումից աթոռի թիկնակին կամ այլ վայրերում, որոնք նախատեսված չեն դրա համար։

Արդյունքում, ինտերիերում փոշին ավելի քիչ կլինի, տեսողական խառնաշփոթը կքչանա:

3. Չեզոք «չճչացող» գույներ

600x400

Հարդարման, կահույքի և տեքստիլի համար ընտրեք բաց և չեզոք գույներ: Մոխրագույն, ավազի, կապույտ, ձիթապտղի՝ այս երանգները մաքուր տեսք ունեն և կօգնեն թաքցնել փոքր քանակությամբ փոշին:
Պետք է խուսափել մուգ հագեցած երանգներից, քանի որ դրանց վրա ավելի լավ է երևում աղտոտումը, և մաքրություն անելը շատ ավելի հաճախ պահպանվի:

4. Նվազագույն դեկոր

Բացի լակոնիկ կահույքից, մինիմալիզմի գաղափարը կարող է տարածվել նաև դեկորացիաների վրա։ Ընտրեք մեկ կամ մի քանի աչք շոյող, գրավիչ իրեր, որոնք կլրացնեն ինտերիերը և դրանցով սահմանափակեք դեկորների առկայությունը:

Տրամաբանությունը պարզ է՝ որքան քիչ իր, այնքան քիչ փոշի ու փշուրներ կկուտակվեն դրանց վրա։ Բացի այդ, դեկորների ավելցուկը կարող է ինտերիերը տեսողականորեն ծանրացնել, իսկ անկարգության զգացումը կպահպանվի նույնիսկ մաքրումից հետո:

5. Պահեստավորման փակ համակարգեր

600x400

Եվս մեկ նրբերանգ՝ պահեստավորման կազմակերպման համար․ ավելի գործնական կլինեն փակ, քան բաց դարակները։ Հարթ ճակատները կօգնեն թաքցնել տեսողական խառնաշփոթը, պաշտպանել իրերը փոշուց:
Ննջասենյակն ավելի կոկիկ տեսք կունենա։

6. Հանովի տեքստիլ տարրեր

Ննջասենյակում կարգուկանոն պահպանելը հեշտացնելու համար օգտագործեք հանովի ծածկոցներով կահույք և տեքստիլ։ Սա վերաբերում է դեկորատիվ բարձերին, երբեմն՝ մահճակալի փափուկ վերնամասին:
Սա թույլ կտա  լվանալ և ձեր ննջասենյակը պահել մաքուր և կոկիկ:

7. Հեշտ մաքրվող հատակ

Որոշ ծածկույթներ իրենք են հավաքում փոշի և փշուրները, ու բացի այդ, դրանք խնդրահարույց են կոկիկ վիճակում պահելու համար: Այդպիսիք են, օրինակ, գորգերը, անփայլ կամ շերտավոր մակերեսով նյութերը (դա կարող է լինել սալիկը, մանրահատակը և լամինատը):

Հարթ մակերեսներն ավելի հեշտ է լվանալը:

8. Կահույք բարձր ոտքերով

600x400

Կահույքի դիզայնի մեկ այլ առանձնահատկություն, որը հեշտացնում է մաքրելը, բարձր ոտքերն են: Այսպիսով, ինտերիերը ոչ միայն ավելի թեթև է թվում, այլև ավելի կոկիկ, քանի որ կարող եք ռոբոտ փոշեկուլ գործարկել բարձր մահճակալի կամ զարդասեղանի տակ և ինքներդ չմաքրել:

Մեկ այլ այլընտրանքն ամբողջովին հատակին կանգնած կահույքն է: Այսպիսով, փոշին և մանր փշուրները չեն կուտակվի հատակի վրա:

9. Լարերի քողարկիչներ

Էլեկտրական լարերն ինտերիերում փոշու և մանր փշուրների ամենաակտիվ հավաքողներն են: Դրանց տակի տարածքը մաքրելը և յուրաքանչյուր լարն առանձին սրբելը շատ դժվար է և ժամանակատար։ Բացի այդ, մալուխները տեսողականորեն հիմնականում փչացնում են ինտերիերը:

Գործնական լուծումը կլինի լարերը տեղակայել հատուկ քողարկիչներում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1061 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 594 անգամ
15.05.2024
Դիտվել է 145 անգամ
17.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster