Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026

Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ հաջողության կհասնեն կյանքի տարբեր ոլորտներում: Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները: Բայց ձեր բոլոր անսպասելի շահույթները միանգամից մի՛ ծախսեք. մի մասը մի կողմ դրեք ավելի ուշի շրջանի համար:

Խոյ♈️

Խոյերն այս շաբաթ կկարողանան իրականացնել իրենց ծրագրերի մեծ մասը։ Սակայն, ժամանակահատվածի սկզբում հատկապես զգույշ եղեք. կա հարաբերությունները փչացնելու կամ կասկածելի իրավիճակում հայտնվելու վտանգ։ Չորեքշաբթի ձեր վճռականությունը կօգնի հասնել նպատակներին։ Ուրբաթ օրը հնարավոր է լարվածություն. համբերատար եղեք և խուսափեք կոպիտ խոսքերից։ Հանգստյան օրերին մի մոռացեք հետևել ձեր սննդակարգին և պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը։

Ցուլ♉️

Այս շաբաթը Ցուլերին հաջողության լավ հեռանկարներ է տալիս։ Այնուամենայնիվ, կարևոր է իրատեսորեն գնահատել սեփական ռեսուրսները և խուսափել չափազանց շատ բաներից։ Շաբաթվա սկզբին փորձեք վերահսկել ձեր զգացմունքները, հակառակ դեպքում վեճերն ու թյուրըմբռնումներն անխուսափելի են։ Չորեքշաբթի ձեր անձնական կյանքում հավանական են հաճելի իրադարձություններ։ Շաբաթվա վերջի մոտենալուն պես, դուք կարող եք ընտրություն կատարել աշխատանքի և հարաբերությունների միջև. մի հետաձգեք, թե չէ որոշումը կկայացվի ձեր փոխարեն։

Երկվորյակ♊️

Երկվորյակները հնարավորություն կունենան իրենց դրսևորելու և առաջխաղացում ունենելու թե՛ կարիերայում, թե՛ հարաբերություններում: Շաբաթվա առաջին կեսին եղեք նախաձեռնող և մի հետաձգեք կարևոր գործերը: Հինգշաբթին կարող է որոշակի հուզմունք բերել, բայց աստղերը խորհուրդ են տալիս պահպանել հանգստությունը: Ուրբաթը հարմար է ֆինանսական հարցերի համար, բայց ժամանակ հատկացրեք և ուշադիր մտածեք ամեն ինչի մասին: Շաբաթավերջը կարող է նոր ծանոթություններ և հետաքրքիր հեռանկարներ բերել ձեր անձնական կյանքում:

Խեցգետին♋️

Խեցգետինները շաբաթը կսկսեն աշխույժ. անելու շատ աշխատանք կլինի, բայց դա շոշափելի արդյունքներ կտա: Մի հետաձգեք ֆինանսական հարցերը և ժամանակին մարեք ձեր պարտքերը: Շաբաթվա կեսերին կարող են վերստին ի հայտ գալ հին դժգոհությունները. փորձեք թողնել անցյալը՝ դա տեղ կազատի կարևոր մի բանի համար: Հանգստյան օրերին հնարավոր են կոնֆլիկտներ, այնպես որ վերահսկեք ձեր հույզերն ու խոսքերը: Եթե անհանգստություն կամ շփոթվածություն եք զգում, օգտակար է փոխել ձեր միջավայրը և զբոսնել:

Առյուծ♌️

Այս շաբաթ Առյուծները կարող են նկատել, որ իրենց փողը անհետանում է նույնքան արագ, որքան հայտնվում է։ Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է թիմային աշխատանքի և համատեղ նախագծերի համար, բայց փորձեք չծանրաբեռնվել։ Շաբաթվա կեսերին իրադարձությունները կսկսեն արագ զարգանալ, և կարող են առաջանալ աննշան դժվարություններ միանգամից մի քանի ոլորտներում։ Մնացեք հանգիստ, ստուգեք տեղեկատվությունը և գործեք մտածված։ Հանգստյան օրերին շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից։

Կույս♍️

Կույսերը շաբաթվա առաջին կեսը բախտավոր կլինեն։ Ցուցաբերեք համառություն և վստահություն. սա կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն։ Չորեքշաբթին հեշտ կլինի ուրիշների հետ կապ հաստատելու համար, ուստի փորձեք օգտագործել այդ օրը օգտակար կապեր ստեղծելու համար։ Հինգշաբթին իդեալական է հմտություններ սովորելու և զարգացնելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը լավ է պլանավորման համար։ Ձեր ջանքերում ներգրավեք վստահելի դաշնակիցների։ Շաբաթվա վերջում ձեր անձնական կյանքում հնարավոր են ֆինանսական պարգևներ և հաճելի իրադարձություններ։

Կշեռք♎️

Այս ժամանակահատվածում աստղերը Կշեռքներին խորհուրդ չեն տալիս սկսել նոր նախագծեր, խոշոր գնումներ կատարել կամ լուրջ պարտավորություններ ստանձնել: Ավելի լավ է կենտրոնանալ արդեն սկսված գործերն ավարտելու և հանդիպումների վրա, որոնք կօգնեն ձեզ դրանք ավելի արագ վերջացնելու: Հրաժարվեք մեծ ծրագրերից՝ նախապատվությունը տալով գործնական քայլերին: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի իրադարձություններ և կոնֆլիկտներ, այնպես որ զգոն եղեք և սադրանքներին մի տրվեք: Կարևոր է նաև հոգ տանել ձեր առողջության մասին:

Կարիճ♏️

Այս շաբաթ Կարիճները կհայտնվեն ուշադրության կենտրոնում և հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց առաջնորդական որակները: Ձեր թիմը կնկատի դա և կվստահի ձեզ կարևոր առաջադրանքներ: Երեքշաբթի կարող եք ռիսկի դիմել և հաջողության հասնել՝ ամրապնդելով ձեր դիրքերը: Չորեքշաբթիից ուրբաթ հին կապերը կարևոր դեր կխաղալ՝ վերականգնեք կապերն այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց չեք տեսել: Հանգստյան օրերին մի անտեսեք ձեր անձնական կյանքը. կենտրոնացեք սիրելիների վրա՝ ձեր հարաբերություններում ներդաշնակությունը պահպանելու համար:

Աղեղնավոր♐️

Այս շաբաթ Աղեղնավորները պետք է առավել զգույշ և ուշադիր լինեն մանրուքների նկատմամբ: Խուսափեք կասկածելի ծախսերից: Փորձեք ավելի հաճախ շփվել փորձառու մարդկանց հետ. նրանց խորհուրդները օգտակար կլինեն: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը հարմար են վերանորոգումներ սկսելու, տոմսեր գնելու և երկար ուղևորություններ պլանավորելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին մի՛ թաքցրեք ձեր անհանգստությունները. սիրելիների հետ բաց զրույցները թեթևություն կբերեն:

Այծեղջյուր♑️

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի Այծեղջյուրների համար: Մի վախեցեք մարտահրավերներից. ճիշտ մոտեցմամբ կարող եք հեշտությամբ հաղթահարել դրանք և շուտով տեսնել արդյունքները: Մինչև հինգշաբթի փորձեք ավարտել բոլոր կիսատ մնացած գործերը և զբաղվել կուտակված գործերով: Սա ռեսուրսներ կազատի նոր գաղափարների համար: Շաբաթավերջին կարևոր է վերանայել ձեր սոցիալական շրջանակը և հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր խոչընդոտում են ձեր զարգացմանը:

Ջրհոս♒️

Ջրհոսներ, այս շաբաթը ձեզ հնարավորություն կտա դրսևորել ինքներդ ձեզ։ Շաբաթվա առաջին կեսին եղեք նախաձեռնող, իրականացրեք ձեր ծրագրերը և մի վախեցեք ցուցադրել ձեր կարողությունները։ Հինգշաբթին կարող է անհանգստություններ և ավելորդ մտահոգություններ բերել. Հանգստություն պահպանեք։ Ուրբաթը լավ օր չէ կարևոր որոշումներ կայացնելու համար. փորձեք խուսափել այնպիսի խոստումներ տալուց, որոնք չեք կարող պահել։ Շաբաթավերջին հավանական են նոր սիրային հանդիպումներ։ Ոգեշնչում փնտրեք շրջապատում կատարվող իրադարձություններում։

Ձկներ♓️

Ձկներ, աստղերը խորհուրդ են տալիս չվախենալ հավակնոտ նպատակներից և հավատալ սեփական հաջողությանը: Շաբաթվա առաջին կեսին ձեր պատասխանատվության ոլորտը կարող է ընդլայնվել, կամ կարող է հնարավորություն ունենալ ստանձնել ավելի հեղինակավոր պաշտոն: Հինգշաբթի կարող եք հանդիպել ազդեցիկ անձի, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել: Շաբաթվա երկրորդ կեսը հիանալի է սպորտի և բացօթյա գործունեության համար: Հիմա ժամանակն է հնարավորինս նախաձեռնող լինել բոլոր ոլորտներում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2920 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1253 անգամ
13.11.2026
Դիտվել է 428 անգամ
15.11.2026
Դիտվել է 412 անգամ
17.11.2026
Դիտվել է 226 անգամ
18.11.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster