Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026

Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։ Սովորենք ճանաչել մարմնի ազդանշանները և խուսափել ծարավի պատճառով ավելորդ կալորիաներից։

Երբեմն ուտելու ցանկությունը հանկարծակի է ի հայտ գալիս, կարծես մարմինը հենց հիմա էներգիա է պահանջում։ Սակայն այս ազդանշանը միշտ չէ, որ պայմանավորված է իսկական քաղցով։ Իրականում սա չափից շատ ուտելու ամենատարածված պատճառներից մեկն է. մարդիկ ծարավը շփոթում են սննդի կարիքի հետ՝ արդյունքւմ ստանալով ավելորդ կալորիաներ, մինչդեռ ջուրը լիովին բավարար կլիներ։ Ինչպե՞ս է ծարավն ազդում ախորժակի վրա, և ինչպե՞ս կարող ենք տարբերակել մեկ զգացողությունը մյուսից։

Ջրի հաշվեկշռի, ախորժակի և նյութափոխանակության արագության միջև կապն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Խոսքը օրական երկու լիտր ջուր խմելու համընդհանուր կանոնի մասին չէ: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես է մարմինը կարդում ազդանշանները և որքան հեշտությամբ կարող են դրանք աղավաղվել:

Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցն ու ծարավը

Քաղցն ու ծարավը կարգավորող կենտրոնները գտնվում են հիպոթալամուսում և բավականին մոտ են, ու մարմնից եկող ազդանշանները միաժամանակ են գալիս, իսկ երբեմն՝ համընկնում։ Եթե հեղուկի մակարդակը նվազում է, ուղեղը կարող է սա մեկնաբանել որպես էներգիայի նվազում։ Սա ստամոքսում դատարկության զգացողություն է առաջացնում, կենտրոնացումը նվազում է և ուտելու ցանկություն է առաջանում։ Շատ մարդիկ նախընտրում են ուտել, այն դեպքում, երբ իրականում ջրազրկված են։

Լրացուցիչ դեր է խաղում սովորությունը, որը զարգանում է աննկատ. մարմինն ազդանշան է տալիս անհարմարության մասին, և մարդն արձագանքում է սննդով՝ առանց պատճառը հասկանալու: Եթե սա պարբերաբար է տեղի ունենում, ուղեղը պարզ կապ է ամրագրում. ցանկացած տհաճ զգացողություն պետք է հաղթահարել ուտելով: Ժամանակի ընթացքում ծարավը, հոգնածությունը և իրական քաղցը սկսում են նման լինել, և դրանք տարբերակելը դառնում է ավելի դժվար:

Համակարգչի մոտ աշխատանքը կամ կարճատև ընդմիջումները նույնպես կարող են ավտոմատ կերպով ախորժակ առաջացնել։ Արդյունքում, թվում է, թե դուք առանց որևէ պատճառի քաղցած եք, բայց իրականում դա արմատացած ռեակցիա է։ Այս ցիկլը խզելու համար կարելի է կարճատև դադար տալ և ստուգել, թե արդյոք իսկապե՞ս քաղցած եք, թե՞ ձեր օրգանիզմն իրականում ինչ-որ այլ բանի կարիք ունի։

Ջրազրկումը և ախորժակը. ինչպես են դրանք կապված

600x400

Նույնիսկ հեղուկի մակարդակի աննշան նվազումը կարող է ազդել քաղցի ընկալման վրա: Մարմինը սկսում է խնայել ռեսուրսներ, և հագեցվածության ազդանշանները դառնում են ավելի քիչ արտահայտված: Արդյունքում, մարդը ուտում է ավելի արագ, ավելի հաճախ և ավելի շատ, քան անհրաժեշտ է:

Հակառակ ազդեցությունը ևս կա։ Երբեմն ջրի պակասը դանդաղեցնում է մարսողական համակարգը։ Պերիստալտիկան դառնում է պակաս ակտիվ, իսկ նյութափոխանակության գործընթացները՝ նվազ արդյունավետ։ Սա կարող է ստեղծել ծանրության և հոգնածության զգացողություն, միաժամանակ առաջացնելով սննդի նկատմամբ փափագ՝ որպես էներգիայի արագ աղբյուր։

Առանձին հարց է հորմոնալ կարգավորումը: Ախորժակի վրա ազդում են գրելին և լեպտին հորմոնները: Գրելինը քաղցի հորմոն է, որը խթանում է ախորժակը, մեծացնում սննդի ընդունումը և նպաստում ճարպի կուտակմանը: Լեպտինը հորմոն է, որը կարգավորում է էներգիայի նյութափոխանակությունը, ախորժակը և մարմնի քաշը՝ ուղեղին հաղորդելով հագեցածության զգացում: Երբ ջրի հաշվեկշիռը խաթարվում է, դրանց փոխազդեցությունը կարող է դառնալ պակաս կայուն, և հագեցածության ազդանշանը հետաձգվում է:

Արդյո՞ք ջրազրկման դեպքում նյութափոխանակությունը դանդաղում է

Նյութափոխանակությունը կախված է բազմաթիվ գործոններից, և ջուրը դրանցից մեկն է։ Մարմնի բոլոր կենսաքիմիական ռեակցիաները տեղի են ունենում ջրային միջավայրում։ Երբ հեղուկի մակարդակը ցածր է, այս գործընթացների արագությունը կարող է դանդաղել։ Սա նյութափոխանակության հանկարծակի անկում չէ, այլ արդյունավետության աստիճանական նվազում։ Մարմինը սկսում է ավելի խնայողաբար գործել՝ նվազեցնելով էներգիայի ծախսը։ Մարդը կարող է զգալ անտարբերություն, ակտիվության նվազում և ֆիզիկական ակտիվություն կատարելու դժվարություն։

Կարևոր է հասկանալ, որ միայն մեկ բաժակ ջուրը զգալիորեն չի արագացնի նյութափոխանակությունը, բայց կկարգավորի այն պայմանները, որոնց դեպքում նյութափոխանակությունը կգործի կայուն։

Ինչպես տարբերակել քաղցը ծարավից

600x400

Գործնականում կան մի քանի դիտարկումներ, որոնք օգնում են կողմնորոշվել մարմնի ազդանշաններում։
Եթե քաղցը հանկարծակի է ի հայտ գալիս և ուղեկցվում է թեթև հոգնածությամբ կամ կենտրոնացման նվազմամբ, իմաստ ունի նախ ջուր խմել։ Մի բաժակ հեղուկ խմելուց հետո այդ զգացողությունը երբեմն թուլանում կամ ընդհանրապես անհետանում է։

Իսկական քաղցը զարգանում է աստիճանաբար։ Այն ժամանակի ընթացքում ուժեղանում է և ուղեկցվում ստամոքսում դատարկության բնորոշ զգացողությամբ։ Ծարավը հաճախ ավելի անորոշ է դրսևորվում՝ չորություն բերանում, ինչ–որ բան ծամելու ցանկություն, աղի կամ քաղցր սննդի նկատմամբ տենչ։

Եթե վերջին սնվելուց անցել է ընդամենը կարճ ժամանակ, և դուք արդեն զգում եք, որ ձեր ախորժակը բացվել է, ապա, ամենայն հավանականությամբ, դա ծարավ է, այլ ոչ թե քաղց։

Ինչու՞ ջուրը չի փոխարինում սննդին

Կարևոր է չգնալ հակառակ ծայրահեղության և չփորձել ջրով հագեցնել քաղցը։ Մարմինը կարիք ունի էներգիայի, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի։ Ջուրը կօգնի շտկել կեղծ ազդանշանները, բայց չի փոխհատուցի մակրոէլեմենտների պակասը։

Երբեմն մասնագետները տեսնում են մի իրավիճակ, երբ մարդիկ փորձում են ավելի շատ խմել՝ ավելի քիչ ուտելու համար։ Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է նվազեցնել ախորժակը, բայց երբ դա արվում է համակարգված, ապա հանգեցնում է հակառակ ազդեցության՝ հոգնածություն, կենտրոնացման նվազում և սննդային խանգարումներ։

Ի՞նչն է օգնում պահպանել հավասարակշռությունը

600x400

Ամենօրյա պրակտիկայում հետևողականությունն ամենալավն է աշխատում: Մարմինն ավելի հանգիստ է զգում, երբ խմելու և սնվելու սովորությունները կանխատեսելի են:

Օրվա ընթացքում փոքր քանակությամբ ջուր պարբերաբար խմելը սովորաբար ավելի արդյունավետ է, քան փորձել միանգամից լրացնել պակասորդը: Կարևոր է նաև հաշվի առնել անհատական բնութագրերը՝ ֆիզիկական ակտիվության մակարդակը, կլիման և սննդակարգը:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել միզամուղ ըմպելիքներին և աղի բարձր պարունակությամբ սննդամթերքներին։ Դրանք կարող են մեծացնել հեղուկի կորուստը և սրել քաղցի ու ծարավի միջև շփոթությունը։

Ինչու է գիտակցումն ավելի կարևոր, քան դիետան

Ախորժակի կառավարումը հազվադեպ է կապված միայն կալորիաների վերահսկման հետ։ Ավելի հաճախ խոսքը ձեր մարմնի ազդանշաններին ուշադրություն դարձնելու մասին է։ Երբ սկսում եք տարբերակել քաղցը ծարավից, պատահական նախուտեստները նվազում են, ձեր սննդակարգը դառնում է ավելի հավասարակշռված, և սննդի հետ կապված ավելորդ անհանգստությունը վերանում է։ Այս իմաստով, ջրազրկումը դառնում է ոչ միայն ֆիզիոլոգիական գործոն, այլև գործիք՝ ձեր մարմնի հետ կապ հաստատելու համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2356 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ընտրել քաղցր նուռ. հասուն մրգի 7 նշան

06.11.2026
Նուռը կարող է հասուն և շատ գրավիչ տեսք ունենալ, բայց հատիկները հիասթափեցնող լինեն։ Այն ընտրելիս սխալ թույլ չտալու համար անհրաժեշտ է իմանալ հասունության մի քանի նշաններ։

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1589 անգամ
17.11.2026
Դիտվել է 418 անգամ
18.11.2026
Դիտվել է 402 անգամ
20.11.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster