Рус. Հայ.
LADYNEWS.am-ի մասին

LADYNEWS. am-ը երկլեզու (հայերեն, ռուսերեն) լրատվական կայք է` ուղղված կանանց լսարանին: Այն յուրաքանչյուր առավոտ իր ընթերցողին է ներկայանում կանանց հետաքրքրող ամենատարբեր ոլորտներից նախապես պատրաստված նյութերի ընտրանիով: Այդ նյութերը, որոնք ողջ օրվա ընթացքում կարելի է կարդալ հանգստի, ազատ ժամերին, նախատեսված են ե’ւ տեղեկացնելու, ե’ւ ժամանց ապահովելու համար: Գեղեցկություն, նորաձեւություն, առողջություն, հոգեբանություն, սեր, ընտանիք, խոհանոց, գիտության` կանանց հետաքրքրող վերջին նվաճումները… Բացի այդ, LN-ն ապահովում է հատկապես կանանց լսարանին հետաքրքրող օպերատիվ լրահոս ողջ օրվա ընթացքում ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ խորագրի ներքո: Խմբագրության ուշադրության կենտրոնում են նաեւ օրվա հրատապ, ամենից շատ քննարկվող թեմաները` Հայաստանից եւ աշխարհից: Մենք հոգ կտանենք, սիրելի' լեդիներ, որ դուք չկտրվեք տեղեկատվական դաշտից LADYNEWS. am-ում ձեզ հետաքրքրող նյութերն ընթերցելու ընթացքում. օրվա գլխավոր լուրերին մեկ տողով կարող եք ծանոթանալ կայքի աջ հատվածում:

ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ խորագրի ներքո LN-ն անդրադառնում է նաեւ սեռական հարաբերություններին, ինտիմ խնդիրներին: Այս թեմաներով նյութերը 18 տարեկանից ցածր անձանց խորհուրդ չենք տալիս կարդալ:

Հետեւե’ք LN-ի լրագրողական բացահայտումներին կանանց աշխարհում, մե’զ վստահեք նաեւ ձեր ժամանցը. յուրաքանչյուր առավոտ LADYNEWS. am-ում տեղեկացվեք` ինչպես եւ որտեղ կարելի է անցկացնել երեկոն, բաց մի' թողեք երեւանյան խանութներում զեղչերի մասին առաջինն իմանալու եւ օգտվելու ձեր հնարավորությունը, հետեւեք LN ֆիլմադարանի եւ գրադարանի թարմացումներին:

Լինենք տեղեկացված, լինենք ստեղծագործ:

Սիրով սպասում ենք ձեր հարցերին, առաջարկներին, մի խոսքով` ցանկացած թեմայով ձեր նամակներին [email protected] հասցեում:

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1015 անգամ
04.06.2026
Դիտվել է 334 անգամ
05.06.2026
Դիտվել է 276 անգամ
06.06.2026
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster