Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ դադարում եք ալկոհոլ օգտագործել
10.05.2022
Մենք հավակնոտ ծրագիր ենք կազմել՝ հրաժարվելու կարմիրից, սպիտակից, փրփրունից և ողջ ալկոհոլից: Ահա թե ինչ կլինի...
Գիտությանը վաղուց է հայտնի, որ օրական մեկ բաժակ գինին բավականին անվնաս է (և ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ օգտակար) օրգանիզմի համար։ Այնուամենայնիվ, բժիշկների այս «ամենաթողությունը» հաճախ պատրվակ է ծառայում մի շիշ փրփրուն գինի «համտեսելու» ջերմ ընկերական ընկերական մթնոլորտում կամ, նույնիսկ, հաճելի միայնության մեջ: Ավաղ, այս դեպքում դրական գումարած դրական՝ բացասական է տալիս՝ գերազանցելով թույլատրելի նորմը հաղթաթուղթերը, որոնք կրում է նույն այդ առաջարկվող մեկ բաժակը, ակնթարթորեն անհետանում են, և առավելության փոխարեն դուք ստանում եք էական վնաս։ Առաջին հերթին՝ տոքսիններից։
Տարբերությունը զգալու համար դուք պետք է առնվազն 21 օր «ոչ» ասեք անգամ մեկ կաթիլ ալկոհոլին (լիկյորով շակոլադին նույնպես): Ի դեպ, նման դետոքսիկացիայի արդյունքներն իսկապես տպավորիչ են։ (Լյարդի ցիռոզի և ֆիբրոզի կանխարգելումը, մենք դեռ թողնում ենք փակագծերում):
#1. «ԴՈՒ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՈՒՊԵՐՈՒՂԵՂ ԵՍ»
Ալկոհոլը թողնելու ամենակարևոր ձեռքբերումն ուղեղի առողջ աշխատանքն է։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ալկոհոլ են օգտագործում «միայն տոն օրերին», ժամանակի հետ սկսում են տառապել որոշ նյութի նվազմամբ՝ համեմատած սթափ ապրելակերպ վարողների հետ։ Մեկ այլ «կողմնակի ազդեցություն» հիշողության խանգարումն է և նոր տեղեկություն հիշելու կարողությունը: Եթե դուք որոշեք գինին թողնել բարում «եփելու» առնվազն մեկ ամիս, ապա կնկատեք, որ ձեր տեսողական և խոսքային հիշողությունն ավելի է ուժեղացել։
#2. ՀՄԱՅՔ ԵՎ ԲՈՒՐՄՈՒՆՔ
Այս փոփոխությունը շատ դժվար է նկատել, այն աշխատում է ավելի շուտ «քիմիայի» մակարդակով, որը տեղի է ունենում մարդկանց միջև։ Գիտնականները նշում են, որ նրանք, ովքեր մոտ մեկ ամիս ալկոհոլ չեն օգտագործում, սկսում են այլ բուրմունք ունենալ, իսկ մարմնի այս բնական հոտը հակառակ սեռի համար շատ ավելի գրավիչ է դառնում։
#3. ՍԻՐՏ ԻՄ
Բոլորին է հայտնի լրագրողական այն արտահայտությունը, որ ճաշի ժամանակ մեկ բաժակ չոր գինին պաշտպանիչ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա։ Բայց բանն այն է, որ արժե գոնե մի փոքր գերազանցել այս չափաբաժինը, և դուք կստանաք հակառակ ազդեցություն։ Հետևաբար, սննդակարգից 20 օր ալկոհոլը հեռացնելով, դուք նվազեցնում եք հիպերտոնիայի, ինսուլտի և նոպաների զարգացման ռիսկը:
#4. ԶԳԱՅՈՒՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Շարդոնե ծովախեցգետինով, Շիրազ՝ սթեյքով, Մերլո՝ ձիթապտղով… Գուրմանական հիանալի համադրություններ: Բայց․․․ Հենց հրաժարվեք դրանցից՝ հօգուտ ոչ ալկոհոլային ըմպելիքների հուզիչ նվագակցության, ձեր առջև կբացվի սննդի համերի և բույրերի հիանալի նոր աշխարհ: Ալկոհոլից մեր ընկալիչները հակված են անզգա դառնալու:
#5. ՁԵՐԴ ՊԱՅԾԱՌԱՓԱՅԼՈՒԹՅՈՒՆ
Խմե՞նք սիրո համար։ Եվ այտերին հայտնվում է կոկետային կարմրություն։ Սակայն, եթե ձեր մաշկը հակված է չորության (ալկոհոլը պահում է ջուրը), զգայուն կամ վնասված է (պզուկներ և նույնիսկ կնճիռներ), ապա առաջին հայացքից անվնաս թվացող թեթև կոկտեյլն անգամ միայն կավելացնի դրանք:
#6. ԱՌՈՂՋ ԱՏԱՄՆԵՐ
Ալկոհոլը ներառվել է արգելված մթերքների շարքում նաև շաքարի պարունակության պատճառով։ Այն պահին, երբ ողջ աշխարհի դիետոլոգները քաղցր մթերքները հայտարարեցին «սև», ալկոհոլն իր թաքնված շաքարներով ակնթարթորեն մտավ այդ ցուցակ։ Մյուս թերությունն այն է, որ ալկոհոլը նվազեցնում է թքի արտադրությունը (չորություն բերանում), որն ամենաբացասական ազդեցությունն է ունենում ատամի էմալի և լնդերի վրա։ Այսպիսով, նվազեցնելով ալկոհոլի ընդունման չափը, դուք նաև նվազեցնում եք ատամնաբույժին այցելությունների թիվը:
#7. ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻ
Հարբած երջանկությունը չի կարող հավերժ լինել․ ալկոհոլը խթանում է նյարդային համակարգը, և շատ դեպքերում մենք իսկապես զգում ենք, որ տրամադրությունը բարձրանում է։ Իրականում սա վարդագույն ակնոցի կամ ծխածածկույթի նման մի բան է, որը շատ կարճ է տևում, իսկ մնացած ժամանակը, ընդհակառակը, վատացնում է մեր տրամադրությունը։ Սերոտոնինի մակարդակը կտրուկ նվազում է։ Եթե Սթափության օրը նշեք մեկ բաժակ հանքային ջրով և «ժամանակ պահեք», ապա մեկ ամսից նյարդերն ավելի կուժեղանան, կյանքն ավելի ներդաշնակ կլինի, և դուք կցանկանաք ավելի հաճախ ժպտալ։
#8. ԱՄԵՆԱԾԱՆՐԱԿՇԻՌ ՓԱՍՏԱՐԿԸ
Եվ, վերջապես, ծանր հրետանին. առանց ալկոհոլի մեկ ամիսը կարելի է համեմատել աննկատ և հաճելի դիետայի հետ: Կան մի քանի պատճառներ։ Նախ, կոկտեյլների մեծ մասը, բացի կազդուրիչ աստիճանից, ծանրաբեռնված է ավելորդ կալորիաներով՝ զուրկ վիտամիններից և հանքանյութերից։ Երկրորդ՝ ցանկացած ալկոհոլ էապես խթանում է ախորժակը. ըստ ամերիկյան Nutrition հրատարակության՝ դուք 40%-ով ավելի շատ կուտեք։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2899 անգամ
Читать на русском
|