Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026

Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Ինքնախնամքը գնալով ավելի տարածված է դառնում, բայց քչերն են ուշադրություն դարձնում առօրյա բաներին, որոնք կարող են օգնել տարիներ շարունակ պահպանել առողջությունը: Ներկայացնում սովորություններ, որոնք կարող եք այսօրվանից ներառել ձեր կյանքում և դրական փոփոխություններ զգալ:

Սնվեք դանդաղ

Առաջին խնդիրներն առաջանում են նրանից, որ մենք միշտ շտապում ենք։ Ժամանակն է դադարեցնել սնունդը ճայի նման արագ ընդունելը. անհրաժեշտ է կանգ առնել և սովորել դանդաղ ուտել։ Թույլ տվեք ձեր ուղեղին ճիշտ գնահատել կերած սննդի տեսակը և ծավալը։ Նյարդային համակարգին մի փոքր ժամանակ է պետք՝ հագեցածության ազդանշան տալու համար։

Դանդաղ ուտելը կնվազեցնի չափից շատ ուտելու և ավելորդ կալորիաներ ընդունելու ռիսկը։

Հրաժարվեք հյութերից, միրգ կերեք

300x400

Եթե չեք կարողանում դիմադրել, գոնե կրճատեք թարմ հյութի օգտագործումը։ Նախընտրությունը տվեք բնական մրգին։

Մրգերը շատ ավելի առողջարար են, քան թարմ քամած հյութը, նույնիսկ, եթե այն նոր է պատրաստված։ Դա պայմանավորված է նրանով, որ հյութը մանրաթել չունի, բայց ավելի շատ շաքար է պարունակում, քանի որ ամբողջ շաքարը մտնում է հյութի մեջ։

Մի մոռացեք արձակուրդի մասին

Բոլորը կարիք ունեն հանգստի, նույնիսկ, եթե դուք ձեզ համարում եք գերմարդ, ով չի կարող պատկերացնել կյանքն առանց ակտիվության։ Պետք է ժամանակ հատկացնել ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու և միջավայրը փոխելու համար։ Սա օգտակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության պահպանման համար։

Ապացուցված է, որ տարեկան մի քանի արձակուրդ անցկացնող մարդիկ ավելի երկար են ապրում, քան աշխատամոլները։ Նրանք ավելի քիչ հավանականություն ունեն տառապելու սրտի խնդիրներից և այլ հիվանդություններից։

Ձեզ անհրաժեշտ են ճարպեր, բայց միայն ճիշտը

Եթե հնարավոր է, ձեր սննդակարգից հեռացրեք տրանս ճարպերը։ Դրանք սովորաբար հանդիպում են վերամշակված սննդամթերքում և թխվածքաբլիթներում՝ վերջիններս ավելի երկար թարմ պահելու համար։ Հենց այս ճարպերն են վնասակար օրգանիզմի համար։

Այլ տեսակի ճարպերը պետք է ներառված լինեն ձեր սննդակարգում, բայց շեշտը պետք է դրվի չհագեցած ճարպերի վրա։ Դրանք առկա են ձվի, ձկան, կաթնամթերքի, ընկույզի, ավոկադոյի և բուսական յուղերի մեջ։ Այս ճարպերը օգտակար են սրտի, մաշկի և հորմոնների սինթեզի համար, ինչպես նաև ապահովում են հագեցնող ազդեցություն՝ ավելի երկար ժամանակով բավարարելով քաղցը։

Հակասական է, բայց բարձր յուղայնությամբ կաթնամթերքն ավելի լավ է քաշի գցելու համար, քան ցածր յուղայնությամբները։

Վաղ պառկեք քնելու

300x400

Կարգավորեք ձեր ռեժիմը։ Փորձեք քնել կեսգիշերից առաջ կամ այնպիսի ժամի, որը ձեզ թույլ կտա գիշերը քնել առնվազն 7 ժամ։ Շաբաթվա ընթացքում քնի մշտական պակասը չի կարող փոխհատուցվել հանգստյան օրերին։

Կառավարեք սթրեսը

Ժամանակ հատկացրեք սթրեսի դեմ պայքարին։ Դա կարող է լինել յոգա, լող, վարժություններ, քայլք, երգ կամ ցանկացած այլ բան, որը ձեզ բավարարվածություն և հաճույք է պարգևում։ Գտեք մի զբաղմունք, որը ձեզ դուր է գալիս և որը ձեզ ժամանակ կտա մեկուսանալու ու մենակ մնալու։

Նախապես պլանավորեք, թե ինչ եք ուտելու

Առողջ սնվելը բավարար չէ. կարևոր է համեղ ուտեստներ պատրաստելը։ Այսպիսով, նախապես պլանավորեք, թե ինչ եք ուզում վաղը ճաշին ուտել։

Նվազեցրեք սուրճի, աղի, շաքարի և վերամշակված սննդի օգտագործումը, բայց ձեր ճաշացանկը ընդլայնեք հացահատիկներով, բանջարեղենով, մրգերով և կանաչեղենով։ Նույնիսկ ձեր ամենաքիչ սիրելի միրգն ու բանջարեղենը կարելի է համեղ պատրաստել. հետևեք մի քանի խոհարարական դասընթացների և փորձեք։

Շարժվեք, մի՛ նստեք

Եթե ուժային մարզումները ձեզ դուր չեն գալիս, մի՛ ստիպեք ինքներդ ձեզ դա անել։ Ընտրեք մեկ այլ զբաղմունք, որը ձեզ դուր է գալիս. երեկոյան քայլեք այգում, զբոսնեք ձեր երեխաների հետ կամ ակտիվ խաղ խաղացեք։ Սա կօգնի այրել կալորիաները, բարելավել արյան շրջանառությունը և ավելացնել էներգիան։

Նույնիսկ տնից ավելի հեռու գտնվող խանութ գնալը կամ մեկ կանգառը ոտքով քայլելը կնպաստի ձեր առողջությանը։ Եթե որոշեք բարձրացնել ակտիվության մակարդակը՝ ավելի լավ. կարելի է անցնել կանոնավոր վարժությունների։

Երաժշտություն միացրեք և պարեք

300x400

Սա ձեր ուղեղին կօգնի ավելի երկար ակտիվ մնալ։ Պարը բարդ հմտություն է. այն միաժամանակ ներգրավում է շարժողական ակտիվությունը և համակարգումը, ներգրավելով հիշողությունը և մտածողությունը։ Որպես պարգև, դուք կստանաք դրականության և էներգիայի խթան, որը կարող եք կիրառել կյանքի ցանկացած ոլորտում։

Ամեն տարի այցելեք բժշկի

Ձեր կյանքում ներդրեք օգտակար ավանդույթ. ամեն տարի բժշկական զննում անցեք: Հետազոտվեք և լուծեք վաղ հայտնաբերված առողջական խնդիրները:

Նշված բոլոր պարզ հնարքները ձեզ կօգնեն ապրել ավելի առողջ և երջանիկ կյանքով:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1437 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-07-2026 11:48
Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» մեկնարկը տպավորիչ արդյունքներ գրանցել. այն գերազանցել է ռեժիսորի վարձույթի ռեկորդը առաջին իսկ շաբաթավերջին, և ստացել քննադատների գովասանքը։ Variety-ի տվյալներով՝ ֆիլմը առաջին շաբաթավերջին ամբողջ աշխարհում վաստակել է 264.1 միլիոն դոլար, որից 124.5 միլիոն դոլարը՝ ԱՄՆ-ից և Կանադայից։ Եկամուտն արդեն իսկ փոխհատուցել է 250 միլիոն դոլարի արտադրության արժեքը։ Ֆիլմը դարձավ Նոլանի կարիերայի ամենաշահութաբերը՝ գերազանցելով նրա «Մութ ասպետի վերելքը» (2012) ֆիլմը, որը բացման շաբաթավերջին վաստակել էր 249 միլիոն դոլար։
21-07-2026 11:34
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան օրական հինգ բաժակ սուրճի օգտագործումը համարել է անվտանգ: Հետազոտողների խոսքով՝ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ չունեն։ 
21-07-2026 11:29
Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում: Առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստում, հայտնում է Reuters-ը: Յուդիթ Պոլգարը, ում մասին փետրվարին լույս է տեսել «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը, միակ կին շախմատիստն է, որն ընդգրկվել է տղամարդկանց համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում: Նա միաժամանակ ամբողջ աշխարհում «սուպերգրոսմայստերի» կարգավիճակի չափանիշ համարվող 2700 կետի վարկանիշային շեմը հաղթահարած միակ կինն է:
21-07-2026 04:55
Լեհաստանում նորաձևության ցուցադրությունից հետո խորհրդավոր կերպով անհետացած 24-ամյա մոդելին և երգչուհուն գտել են մահացած: Ջեսիկա Յարիկրեն անհետացել է Վրոցլավի նորաձևության շաբաթից անմիջապես հետո: Երկու օրվա որոնումներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է իր տան մոտ գտնվող ջրամբարում: Հետաքննիչները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները:
21-07-2026 01:44
Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային միտում է: Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները: Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 982 անգամ
15.07.2026
Դիտվել է 435 անգամ
16.07.2026
Դիտվել է 402 անգամ
17.07.2026
Դիտվել է 316 անգամ
18.07.2026
Դիտվել է 257 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster