Playboy-ի 86-ամյա հիմնադիրն ամուսնանում է 29-ամյա մոդելի հետ
03.12.2012
TMZ.com-ը տեղեկացնում է, որ Playboy ամսագրի հիմնադիր 86-ամյա Հյու Հեֆերնը կրկին ամուսնանում է:
Նրա ապագա կինը 29-ամյա մոդել Քրիստալ Հարիսն է' չնայած նրանց միջև գոյություն ունեցող 57 տարվա տարբերության:
Զույգը պլանավորել էր ամուսնանալ ավելի վաղ, սակայն հարսանիքից մեկ շաբաթ առաջ Հեֆերնը հիվանդացավ, ինչի արդյունքում հարսանիքը հետաձգվել էր: Սա Հեֆերնի երրորդ ամուսնությունն է:
Հարիսը հետևյալ գրառումն է արել Twitter-ում. «Հարգելի անցյալ, շնորհակալություն բոլոր դասերի համար: Հարգելի ապագա, ես պատրաստ եմ»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2230 անգամ
|