Ուկրաինական ծագմամբ մոդել Կարոլինա Շիինոն, ով հաղթել է «Միսս Ճապոնիա 2024» գեղեցկության մրցույթում, հրաժարվել է տիտղոսից այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են ամուսնացած տղամարդու հետ նրա հարաբերությունների մանրամասները։
Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 5-ին, հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։
«Միսս Ճապոնիա ասոցիացիան երկուշաբթի օրը իր կայքում հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ ընդունել է Կարոլինա Շիինոյի խնդրանքը՝ հրաժարվելու կոչումից և լրջորեն քննարկում է իր պատասխանատվությունը մրցույթի արդյունքներով առաջացած անկարգությունների համար», - հաղորդում է գործակալությունը։
Ասոցիացիան «խորը ներողություն» է խնդրել շահագրգիռ կողմերից, ներառյալ հովանավորներին ու դատավորներին և նշել, որ մրցույթի բարձրագույն պարգևը թափուր կմնա մինչև տարեվերջ:
«Շիյոնոյի «Միսս Ճապոնիայում» հաղթանակն արդեն վիճելի էր համարվում նրա արտասահմանյան ծագման պատճառով, բայց նա հրաժարվեց տիտղոսից այն բանից հետո, երբ Shukan Bunshun շաբաթաթերթը հայտնեց նրա հարաբերությունների մասին ամուսնացած ազդեցիկ անձի հետ, ով բժիշկ է», - ասվում է պատմության մեջ:
Մրցույթի կազմակերպիչները սկզբում աջակցեցին Շիինոյին այն բանից հետո, երբ նա իր մոդելային գործակալությանը՝ Free Wave Co.-ին, տեղեկացրեց, որ դադարեցրել է հարաբերություններն այն բանից հետո, երբ իմացել է, որ տղամարդն ամուսնացած է: Սակայն գործակալության նոր հայտարարության մեջ ասվում է, որ մոդելը հաստատել է, թե շարունակել է հանդիպել նրա հետ այն բանից հետո, երբ իմացել է նրա ամուսնական կարգավիճակի մասին։
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։