Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024

Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Պե՞տք է խմել օրական երկու լիտր ջուր, նույնիսկ, եթե այնքան էլ չես ուզում: Ընդհանուր առմամբ, բժիշկները իրականում հավատարիմ են այդ առաջարկին. բայց ձեր անձնական չափը պետք է հաշվարկվի 1 կգ քաշի համար 30 միլիլիտր չափորոշիչի հիման վրա:

Դուք կարող եք ավելի շատ ջրի կարիք ունենալ, եթե շատ եք քրտնել, և մի փոքր ավելի քիչ, եթե ամբողջ օրը զով տեղում եք անցկացրել ու հանգստացել եք: Եթե չեք կարողանում ապահովել բժիշկների տեսանկյունից «կատարյալ» ջրային չափաբաժինը, ապա կարող են օգնության հասնել որոշ մթերքներ:

2007 թվականի հետազոտությունը, որը հրապարակվել է Սնվելու Ամերիկյան քոլեջի ամսագրում և Եվրոպայում 2016 թվականին անցկացված ջրապահովման ուսումնասիրությանները, ցույց է տվել, որ ջրի 20-25%-ը ստացվում է սննդից: Սեխը, ելակը, ձմերուկը, հազարը, կաղամբը, նեխուրը, սպանախը, թթու վարունգը և եփած դդմիկը 90-99% կազմված են ջրից։ Յոգուրտները, խնձորը, խաղողը, նարինջը, գազարը, տանձը, արքայախնձորը և եփած բրոկկոլին մի փոքր ավելի քիչ ջուր են պարունակում՝ 80-89%:

600x400

Բայց մի ուտեստ, ի տարբերություն «ջրալի» մրգերի և բանջարեղենի, անպայման կզարմացնի ձեզ։ Մասնագետները պիցցայում ջրի պարունակությունը գնահատում են 40−49%: Մոտ 65% այն առկա է պաղպաղակում, 49−56% ՝ պինդ պանիրներում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2244 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոճապղպեղը վտանգավոր է կանանց առողջության համար

12.11.2024
Այնուամենայնիվ, կանայք պետք է խստորեն վերահսկեն այս համեմունքի օգտագործումը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրանց առողջության վրա:

Որքան ժամանակ է պահանջվում «առաջին հայացքից սիրո» համար

29.10.2024
Գիտնականներն իրենց կարծիքն ունեն այն մասին, ինչ մենք անվանում ենք «սեր առաջին հայացքից»։

Կարմիր կոշիկի տեսությունը․ ինչպես ընդամենը մեկ դետալով կերպարը դարձնել ոճային

27.09.2024
Սոցիալական ցանցերում կրկին պարզ միջոց են մշակել կերպարն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ինչպես միշտ, տեսությունն այնքան էլ նոր չէ, բայց վերջերս դարձել է արդիական:

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024
Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից

16.08.2024
Դրանցից որոշներն արժե փոխառել։

Ռիհաննան փառատոնին ներկայացել է հանդերձանքի փոխարեն մարմնին քարեր ամրացրած

09.08.2024
Երգչուհին այդպես հագնված ներկա է եղել Բարբադոսում տեղի ունեցած միջոցառմանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-12-2024 10:40
Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
09-12-2024 10:03
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կին ծանրորդների մրցապայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ և այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 19-ամյա Ալեքսանդրան 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: 
09-12-2024 10:00
Բժիշկները նշել են սրտի կաթվածի հնարավոր նշաններից մեկը՝ ցավ ծնոտի մեջ, որը տարածվում է պարանոցի վերևում և դեպի ձախ թեւը: Նրանք հորդորել են չհապաղել այցելել սրտաբանին, եթե ցավը երկար ժամանակ չի անհետանում և ուղեկցվում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստությամբ։
09-12-2024 09:50
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից մի զույգ, որը ամուսնալուծվել է գրեթե 50 տարի առաջ, կիրակի օրը կրկին ամուսնացել է, հայտնում է Associated Press-ը։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի նոյեմբերին և ունեցել չորս երեխա, բայց 1975 թվականին ամուսնալուծվել են, որի պատճառների մասին չեն ցանկացել նշել: Ի վերջո, երկուսն էլ նորից ամուսնացել են և երկար տարիներ ապրել իրենց ամուսինների հետ, մինչև նրանց մահը:
09-12-2024 01:11
32-ամյա Բարրի Քեոգանը, ով հայտնի է դարձել «Սոլթբերն» ֆիլմում իր գլխավոր դերակատարմամբ, ապաակտիվացրել է իր Instagram-ի հաշիվը և X սոցիալական ցանցում դժգոհել է այն հսկայական ատելությունից, որին բախվել է վերջերս՝ Սաբրինա Քարփենթերին իր դավաճանության մասին լուրերի ֆոնին: «Ամեն ինչի սահման կա: Իմ անունը համացանցում ցեխի հետ են խառնել, և ես սովորաբար դրան չեմ արձագանքում: Բայց հիմա պետք է պատասխանեմ, քանի որ մարդիկ անցնում են սահմանը»,- գրել է դերասանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.12.2024
Դիտվել է 600 անգամ
05.12.2024
Դիտվել է 460 անգամ
06.12.2024
Դիտվել է 445 անգամ
07.12.2024
Դիտվել է 400 անգամ
08.12.2024
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster