Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024

Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Տոմատի սոուսի մեջ աղացած մսի փոխարեն օգտագործում ենք սունկ, նրբերշիկ, և լոլիկ՝ սեփական հյութի մեջ։ Պանրային համի համար պատասխանատու է մոցարելլայի և կաթնաշոռի համադրությունը։ Շարում ենք շերտերը և թխում այնքան, մինչև խոհանոցը լցվի համեղ հոտերով։


Բաղադրիչները

Նրբերշիկ՝ 340 գ

Փափուկ մոցարելլա՝ 125 գ

Շամպինիոններ՝ 450 գ

Կաթնաշոռ (կամ ռիկոտա)՝ 80 գ

Լազանյայի թերթիկներ՝ 180 գ

Թարմ լոլիկ (կամ պահածոյացված)՝ 420 գ

Սխտոր՝ 3 պճեղ

Չոր սպիտակ գինի՝ 90 մլ

Չորացրած իտալական խոտաբույսեր՝ 1 ճաշի գդալ

Աղ՝ 0,25 թեյի գդալ

Աղացած սև պղպեղ՝ 1/8 թեյի գդալ

Ձիթապտղի յուղ՝ 2 ճ.գ. գդալ: 

Պատրաստման եղանակը

Պատրաստեք բաղադրիչները: Լոլիկը մինչև խյուս դառնալը մանրացրեք ցանկացած հարմար եղանակով։ 

600x400

Խոնավ խոհանոցային սրբիչով սրբեք սունկը և կտրատեք շերտերով:

600x400

Նրբերշիկները կտրատեք խորանարդի կամ բարակ շրջանակների (կախված արտադրանքի տրամագծից):

600x400

Մաքրեք սխտորը և անցկացրեք մամլիչով կամ կտրատեք փոքր խորանարդիկների։

600x400

Մոցարելլան հնարավորինս մանր կտրատեք կամ քերեք։

600x400

Կաթնաշոռը խառնեք մոցարելլայի հետ, ավելացրեք աղ և պղպեղ։ Խառնեք։

600x400

Նրբերշիկի կտորները կարագով տապակեք տապակի մեջ 5-7 րոպե մինչև դառնա դարչնաոսկեգույն: Նրբերշիկները լցրեք ափսեի մեջ:

600x400

Նույն տապակի մեջ 3-5 րոպե տապակեք սունկը՝ սխտորով, մինչև ոսկեգույն դառնալը։ Ջեռոցը տաքացրեք 180-200 աստիճան։

600x400

Սնկերի վրա լցրեք գինին և լոլիկի խյուսը։ Ավելացրեք խոտաբույսերը, աղ և պղպեղ: Եփեք 5 րոպե, մինչև բոլոր համերը միախառնվեն:

600x400

Սոուսի մեջ ավելացրեք տապակած նրբերշիկները, խառնեք և կրակը մարեք։

600x400

Թխելու ամանի մեջ լցրեք մի քիչ սոուս՝ սնկով և նրբերշիկներով։
Սոուսի շերտերի քանակը 1-ով ավելի է, քան խմորի շերտերը։

600x400

Վերևում քսեք մի քիչ պանրի և կաթնաշոռի խառնուրդ։
Շերտերի քանակը 1-ով ավել է խմորի շերտերից։

600x400

Ծածկեք լազանայի թերթիկով։

600x400

Այսպես շարունակում ենք փոխարինել շերտերը, մինչև բաղադրիչները սպառվեն:
Թխելու ամանը ծածկեք փայլաթիթեղով և դրեք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե։

600x400

Հեռացրեք փայլաթիթեղը և շարունակեք թխել լազանան ևս 10-15 րոպե։

600x400

Նրբերշիկներով և շամպինիոններով լազանիան պատրաստ է։ Թողեք ուտեստը մի փոքր սառչի, բաժանեք մասերի և մատուցեք։

600x400

Բարի ախորժակ!

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6373 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 680 անգամ
13.05.2026
Դիտվել է 465 անգամ
15.05.2026
Դիտվել է 345 անգամ
19.05.2026
Դիտվել է 157 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster