Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել, և խնդիրը սնունդի մեջ չէ

27.09.2023

Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում և խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և ամեն ինչ այն պատճառով, որ նրբագեղ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բացարձակապես յուրաքանչյուր կին ցանկանում է գրավիչ տեսք ունենալ: Նվիրական 90/60/90 չափերը, որոնք երկար տարիներ առաջ են մղվել նորաձևության աշխարհի կողմից, աստիճանաբար կորցնում են դիրքերը, բայց, այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի ամեն մի ներկայացուցիչ ձգտում է պահպանել իր կազմվածքի գեղեցկությունն ու նրբագեղությունը:

Դեպի երազանքի մարմին տանող ճանապարհին կանայք սկսում են իրենց ճաշացանկից հանել բարձր կալորիականությամբ մթերքները, աշխատանքից հետո գնալ ֆիթնես սրահ, իսկ հանգստյան օրերին չմոռանալ յոգայի մասին: Բայց հաճախ է պատահում, որ նույնիսկ մի քանի ամիս անց ցանկալի արդյունքը չի լինում։ Մասնագետները բացատրում են, որ խնդիրը նիհարելու մտածելակերպի մեջ է։ Եթե դուք անմիջապես չուղղորդեք ձեր մտքերը ճիշտ ուղղությամբ, ապա արդյունք կարելի է չակնկալել:

Ամերիկացի մարզիչ և սննդի փորձագետ Աիշա Քարունակարանն իր անձնական բլոգում տեղադրել է ուսումնասիրություն, որը նա միառժամանակ անցկացնում էր իր ուսանողների շրջանում։ Պարզվել է, որ ավելորդ կիլոգրամները կորցնելու անհաջող փորձերի պատճառները ոչ թե կամքի ուժի բացակայությունն ու անբավարար «մաքուր» սնվելն են, այլ ինքնավստահությունն ու բազմաթիվ բարդույթները։

«Կա մեկ տարբերություն այն կանանց միջև, ովքեր հաջողությամբ նիհարում են ու տարիներ շարունակ պահպանում քաշը, և նրանց, ովքեր չեն կարողանում դա անել: Առաջինները հաճոյախոսություններ ընդունել գիտեն, իսկ երկրորդները՝ ոչ»,- իր դիտարկումներով կիսվել է մասնագետը, ում շնորհիվ, իր իսկ խոսքերով, ավելի քան տասը հազար կանայք հասել են ցանկալի արդյունքի՝ պարզապես փոխելով իրենց մտածելակերպը։

Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր գիտեն իրենց մեջ տեսնել գեղեցիկը և ընդունել իրենց հասցեին հնչող հաճելի խոսքերը, որպես կանոն, ունեն առողջ ինքնագնահատական և, համապատասխանաբար, վստահություն իրենց ապագա հաջող արդյունքների նկատմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ նման կանայք սթափ գնահատում են իրենց հնարավորությունները, ինչպես նաև իրավիճակը, նրանք վստահ են, որ անպայման հաջողության կհասնեն, ի տարբերություն նրանց, ովքեր իրենց ծանրաբեռնել են հսկայական քանակությամբ բարդույթներով և ներքին ճնշումներով, որոնք բառացիորեն վերջ են դնում բոլոր ջանքերին:

Ահա թե ինչու դեպի կատարյալ կազմվածք տանող ճանապարհը պետք է սկսվի սեփական ինքնագնահատականը զարգացնելուց, այլ ոչ թե մարզասրահի անդամագրվելուց կամ անխնա դիետիկ սննդակարդ կազմելուց, որը վաղ թե ուշ անհաջողությամբ է ավարտվում:

«Ձեր մտածելակերպը ձեզ միշտ թույլ մարդ կդարձնի, դուք երբեք չեք հավատա, որ իրականում կարող եք նիհարել և արժանի լինել ավելի լավ մարմնի: Իսկական վերափոխումը կսկսվի այն ժամանակ, երբ դուք հասկանաք, որ իսկապես արժանի եք դրան»,- վստահեցնում է Աիշան:

600x400

Ի դեպ, բոլոր հիմքերը կան հավատալու ֆիթնես մարզչին։ 2021 թվականի դեկտեմբերին Քլիվլենդի կլինիկան ուսումնասիրություններ է անցկացրել, որոնք հաստատել են Կարունակարանի տեսությունը։ Վարքագծային առողջության փորձագետ Լեսլի Հայնբերգը և նրա գործընկերներն ապացուցել են, որ ցածր ինքնագնահատականով կանայք սկզբում ենթագիտակցորեն պատրաստվում են անհաջող արդյունքի:

Ինքնավստահության բացակայությունը՝ զուգորդված սննդակարգի խիստ սահմանափակումների հետ, ի վերջո հանգեցնում է խափանումների և չափից շատ ուտելու, իսկ խիստ դիետան, թեև այն իսկապես օգնում է որոշ ժամանակով նիհարել, մի օր կստիպի կորցրած կիլոգրամներին կրկնակի ծավալով վերադառնալ:

Բժիշկ-մարզիչը, խորհուրդ է տալիս գիտակցաբար մոտենալ նիհարելու գործընթացին։ Պահեք օրագիր և գրանցեք դեպի նիհալուն տանող ձեր ուղին: Աստիճանաբար ներմուծեք առողջ սովորություններ, դադարեք բաժանել սնունդը լավի ու վատի և անպայման գովեք ու խրախուսեք ինքներդ ձեզ:

«Սկսեք ինքներդ ձեզ հաճոյախոսություններ անել և առանց վարանելու ընդունել դրանք ուրիշներից: Մի հետաձգեք ամեն ինչ հետոյին: Սկսեք նախապատրաստել ուղեղը՝ հավատալու, որ դուք արժանի եք ձեր ուզած կերպարանափոխությանը: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,- խորհուրդ է տալիս մասնագետը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5508 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2026 10:29
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20
Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 04:44
Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատնից դուրս են գրվել միաձվանի քառյակները: Փոքրիկները ծնվել են գրեթե երկու ամիս առաջ, և նրանց ծնունդը դարձել է նշանակալի իրադարձություն ոչ միայն ընտանիքի կյանքում, այլև ռուսական բժշկության պատմության մեջ։ Բանն այն է, որ միասեռ միաձվանի  (մոնոխորիոնիկ) քառյակ աշխարհում ծնվում են յուրաքանչյուր 15,5 միլիոն ծնունդից մեկ անգամ, իսկ Ռուսաստանում սա առաջին նման դեպքն է:
02-06-2026 03:38
Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33
Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1306 անգամ
02.06.2026
Դիտվել է 557 անգամ
28.05.2026
Դիտվել է 339 անգամ
29.05.2026
Դիտվել է 308 անգամ
31.05.2026
Դիտվել է 247 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster