Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026

Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Խոյ♈️

Խոյերը հունիսի սկզբին էներգիայի փոքր-ինչ անկում կապրեն։ Խուսափեք սթրեսային իրավիճակներից և ձեզ գերլարող գործերից։ Հետաձգեք փաստաթղթերի կամ ժառանգության հետ կապված հարցերը։ Ամսվա կեսերին գործողություններն ու հաջողության հասնելը կդառնան ավելի հեշտ։ Ձեր վճռականությունը թույլ կտա արդյունավետ բանակցություններ վարել և հրաժարվել բոլոր ավելորդություններից։ Այնուամենայնիվ, եղեք համբերատար և նրբանկատ։ Հունիսի կեսը բարենպաստ է նոր նախագիծ սկսելու համար, բայց զերծ մնացեք խաղամոլությունից և ֆինանսական ներդրումներից։ Հունիսի երկրորդ կեսը կարող է բավականին ստեղծագործ լինել։ Փնտրեք ոգեշնչում նոր վայրերում և զրույցներում։ Ձեր հարմարավետության գոտուց դուրս գալը միայն օգտակար կլինի։ Ամսվա վերջին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Եթե խնդիրներ առաջանան սիրելիների հետ շփման մեջ, լավագույնն է ժամանակավորապես խուսափել հարաբերվելուց։ Մի խնայեք սպորտի, ինքնախնամքի, մերսումների և սաունաների վրա. ձեր առողջությանը ուշադրություն դարձնելը անպայման կարդարացնի ձեր սպասելիքները։

• Բարենպաստ օրերը՝ 2, 9, 11, 16, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 7, 10, 14, 20, 23, 27

Ցուլ♉️

Ցուլերի համար հունիսի սկիզբը կբացահայտի նոր հնարավորություններ: Եղեք նախաձեռնող և օգտվեք դրանցից առնվազն մի քանիսից. գուցե նույնիսկ կարողանաք ուղղել ձեր անցյալի որոշ սխալներ: Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից և լավատեսությունից. պահպանեք դրանք բարձր: Եթե ինչ-որ մեկը օգնի ձեզ, հիշեք արտահայտել ձեր երախտագիտությունը, հակառակ դեպքում վեճերի մեծ ռիսկ կա: Ամսվա կեսին ձեր սիրային կյանքում հավանական են հաճելի իրադարձություններ: Այնուամենայնիվ, ստիպված կլինեք զիջումների գնալ կամ ընտրություն կատարել որոշ ոլորտներում: Հունիսի 20-ից հետո ձեր ծրագրերը կարող են խափանվել, այնպես որ պատրաստ եղեք փոխել ռազմավարությունը: Ամսվա վերջում լավագույնը կլինի հանգստանալ և ճանապարհորդության մեկնել: Բայց, եթե գործնական նպատակ դնեք ձեր առջև և վճռականորեն շարժվեք դեպի այն, հաջողության հավանականությունը բարձր է: Մի անտեսեք ինտուիցիայի ազդանշանները: Իրատես եղեք ձեր ուժեղ կողմերի հարցում. կարևոր է պարբերաբար հանգստանալ և լրացնել ոչ միայն ձեր ֆիզիկական, այլև հուզական ռեսուրսները: Ռիսկ կա չափազանց կտրուկ արձագանքելու ինչ-որ մեկի խոսքերին կամ գործողություններին: Ամսվա վերջին օրերը հիանալի ժամանակ են վատ սովորություններից հրաժարվելու համար:

• Բարենպաստ օրերը՝ 5, 7, 9, 14, 18
• Անբարենպաստ օրերը՝ 2, 15, 16, 22, 29

Երկվորյակ♊️

Երկվորյակների համար ինքնախնամքը հատկապես կարևոր է հունիսի սկզբին: Ականջալուր եղեք ձեր մարմնին, խելամիտ կառավարեք ձեր էներգիան և փորձեք շրջապատից հեռացնել թունավոր մարդկանց: Հնարավորության դեպքում մարեք պարտքերը և կատարեք տրված խոստումները՝ որքան էլ դրանք ծանր լինեն: Հանգամանքները կարող են մարտահրավերներ ներկայացնել, բայց դուք կունենաք ընտրություն՝ մասնակցել դրանց, թե՞ հասկանալ, որ սա ձեր ուղին չէ: Անհրաժեշտության դեպքում ճշգրտեք ձեր ծրագրերը: Հունիսի կեսին ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք: Ավելի նախաձեռնող եղեք, բայց հանգստություն պահպանեք, երբ ուրիշները փորձության ենթարկեն ձեր ուժը: Ամսվա կեսերին հանգամանքները կպահանջեն արագ որոշումներ, հատկապես, եթե արձակուրդ գնաք: Խելամտորեն օգտագործեք էներգիայի ներհոսքը: Թարմացրեք ձեր կերպարը և զգեստապահարանը: Հունիսի երկրորդ կեսը կառաջարկի ինքնադրսևորման և աճի հնարավորություններ: Կլինի շատ շփում, բայց հիմնականում դատարկ: Զսպեք ձեր աճող դյուրագրգռությունը և գտեք իսկապես հանգստանալու եղանակներ: Ամսվա վերջում սպասեք հաճելի անակնկալների: Խուսափեք այս ժամանակահատվածում որևէ լուրջ որոշում կայացնելուց:

• Բարենպաստ օրերը՝ 4, 6, 11, 12, 29, 30
• Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 9, 17, 18, 22, 23

Խեցգետին♋️

Խեցգետիններ, հունիսի սկիզբը օգտակար կապեր կբերի։ Դրանք մեծ դեր կխաղան ապագայում։ Կկարողանաք սկսել նոր կարևոր նախագիծ և փոխել ձեր կյանքի մի կարևոր ոլորտ, ինչպես նախատեսել էիք։ Ամսվա կեսին ձեր էներգիան կաճի, բայց նաև կմեծանա աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Բացասական կողմից՝ կարող է առաջանալ անցյալի նկատմամբ կարոտ։ Որքան հնարավոր է ազատվեք այն ամենից, ինչ հնացած է։ Այս ժամանակահատվածում կոնֆլիկտները շատ հավանական են, ուստի վերահսկեք ձեր խոսքերն ու զգացմունքները։ Եթե նկատեք, որ լիովին կորցնում եք վերահսկողությունը, փորձեք փոխել ձեր միջավայրը կամ մեկնեք ճանապարհորդության։ Հունիսի երկրորդ կեսին կարող է ավելի մեծ լարվածություն առաջանալ։ Զգույշ եղեք և հապշտապ մի՛ գործեք։ Եթե ձեր տեսակետները ինչ-որ բանի վերաբերյալ սկսեն փոխվել, թույլ տվեք, որ դա տեղի ունենա։ Նույնիսկ կարող եք վայելել այդ նոր իրականությունը։ Ձգտեք բոլոր միջոցներով վերականգնել ձեր հոգեկան խաղաղությունը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և վերականգնմանը։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 18, 23, 30
• Անբարենպաստ օրերը՝ 7, 9, 15, 17, 25, 26

Առյուծ♌️

Հունիսի սկզբին աստղերը Առյուծների համար կանխատեսում են հուզական լարվածություն՝ անձնական կյանքին ազդող հանգամանքների պատճառով: Ձեր տրամադրությունը կարող է լինել անկայուն և տատանվող: Կենտրոնացեք ամենակարևորի վրա և անտեսեք բոլոր երկրորդական հույզերը: Հունիսի առաջին կեսը հարմար է ուսման և մտավոր գործունեության համար: Ստեղծեք օգտակար կապեր և հույսը դրեք առողջ բանականության վրա, այլ ոչ թե զգացմունքների: Հունիսի կեսին հնարավոր են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ անսպասելի ծախսեր: Այս ժամանակահատվածում թիմային աշխատանքը հաջողություն կբերի, բայց փորձեք չչրաշահել: Կարող են առաջանալ փոքր դժվարություններ և խոչընդոտներ. մնացեք հանգիստ, ուշադիր ստուգեք տեղեկատվությունը և գործեք մտածված: Հունիսի երկրորդ կեսին խնդիրներ կառաջանան և ինքն իրենց էլ կանհետանան: Անձնական կյանքում սպասեք անսպասելի հանդիպումների և մարտահրավերների: Ինքնավստահությունը կօգնի ձեզ հաղթահարել այդ մարտահրավերները: Վերանայեք ձեր անմիջական նպատակները. կարևոր է, որ դրանք ոգեշնչեն և մոտիվացնեն ձեզ: Հունիսի վերջին հատկապես օգտակար կլինի դիվանագիտական զրույցներ վարելու և ցանկացածի հետ ընդհանուր լեզու գտնելու ձեր ունակությունը:

• Բարենպաստ օրերը՝ 7, 8, 12, 20, 21, 24, 25
• Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 14, 19, 22, 29

Կույս♍️

Կույսերը հունիսը շատ հաջող և արդյունավետ կսկսեն։ Այս ժամանակահատվածում լուծեք կուտակված բոլոր խնդիրները։ Ուշադրություն դարձրեք ստացվող տեղեկատվությանը. այն կարող է շատ կարևոր լինել։ Եվ մի անտեսեք ավելի փորձառու մարդկանց խորհուրդները։ Հունիսի կեսին ցուցաբերեք լրացուցիչ համառություն, հակառակ դեպքում չեք կարողանա հաղթահարել դժվարությունները։ Բավարար ժամանակ հատկացրեք վերլուծությանը և պլանավորմանը։ Այս ժամանակահատվածում հնարավոր են ձեր անձնական կյանքի որոշ հետաքրքիր շրջադարձեր։ Հունիսի երկրորդ կեսին կարող է թվալ, թե ամեն ինչ չափազանց դանդաղ է ընթանում։ Հարցերի պատասխանները նույնպես կարող են հետաձգվել։ Լավագույնն է այս ժամանակահատվածում հատուկ ուշադրություն դարձնել ձեր բարեկեցությանը և առողջությանը։ Անհրաժեշտության դեպքում այցելեք մասնագետների և հետազոտվեք։ Ամսվա վերջում ձեռք բերված ազատ ժամանակը իմաստուն կերպով օգտագործեք։ Մի շտապեք մեկ հաճելի գործունեությունից մյուսին անցնել։ Լավագույնն է փախչել առօրյայից և բնություն գրկում մենակ մնալ ձեր մտքերի հետ։

• Բարենպաստ օրերը՝ 9, 10,13, 22, 23, 26
• Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 15, 21, 24

Կշեռք♎️

Կշեռքները հունիսի սկզբին կարող են որոշակի հիասթափություն ապրել: Այս ժամանակահատվածում հույսը դրեք միայն ինքներդ ձեզ վրա և խուսափեք կասկածելի նախագծերի մեջ ներգրավվելուց: Գործընկերների կողմից հնարավոր են ձեր դեմ որոշ խարդավանքներ և դավադրություններ, բայց դուք կհաղթահարեք դրանք, եթե չկիսվեք դրանցով անվստահելի մարդկանց հետ: Հունիսի առաջին կեսին հանգիստը չափազանց օգտակար կլինի ձեզ համար: Եթե արձակուրդ դնալ չկարողանաք, ապա աշխատեք ձեր երեկոներն ու հանգստյան օրերը նվիրել ինքներդ ձեզ: Ի դեպ, հենց հանգստի ժամանակ կկարողանաք նորովի նայել ձեր կյանքի որոշակի կողմերին և ավելի հիմնավոր ծրագրեր կազմել: Հունիսի կեսին խուսափեք նոր նախագծեր ձեռնարկելուց կամ որևէ լուրջ խոստում տալուց: Այս ժամանակահատվածում հնարավոր են ֆինանսական եկամուտներ, նվերներ և անակնկալներ: Ակտիվորեն մասնակցեք հասարակական կյանքին, հյուր գնացեք և քննարկեք գաղափարներ: Ամսվա երկրորդ կեսին ձեր էներգիան կարող է նվազել: Ավելի զգույշ եղեք տանը և ճանապարհին: Եթե այս ժամանակահատվածում գրավեք նման մտածող մարդկանց, իրավիճակը կբարելավվի:

• Բարենպաստ օրերը՝ 2, 3, 11, 15, 16, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 7, 13, 17, 23, 26

Կարիճ♏️

Հունիսի սկզբին Կարիճներին խորհուրդ է տրվում չսպասել հատուկ ճանաչման կամ գովասանքի: Այնուամենայնիվ, կկարողանաք տեսնել ձեր անցյալի գործունեության արդյունքները: Այս օրերին բարձրացած հուզականությունը միշտ չէ, որ ձեր օգտին կլինի, և երբեմն կարող է նույնիսկ վնասակար լինել: Մի կողմ դրեք ինքնավերլուծությունը և ձեզ զբաղեցրեք հանգստով, գրքերով և զբոսանքներով: Ամսվա կեսին ի ցույց դրեք ձեր առաջնորդական որակներն ու կարողությունները: Մեծ հավանականություն կա, որ ճիշտ մարդիկ կնկատեն դա, և դուք ամուր հիմք կդնեք ապագայի համար: Մի մոռացեք անձնական կյանքի մասին. հարաբերությունները իրենք–իրենց չեն կառուցվում: Հունիսի երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք ձեր ցանկություններին և անձնական նպատակներին: Մի անտեսեք հրատապ ֆինանսական խնդիրները և փորձեք չշռայլել: Կարող են կարևոր զրույցներ ծավալվել ընտանիքի կամ ընկերների հետ: Ավելի լավ է բոլոր խնդիրներն անհապաղ քննարկել, քան թողնել, որ դրանք անհետանան: Եթե անտեսեք աննշան խնդիրները, սա կարող է շատ արդյունավետ ժամանակահատված լինել: Մի հրաժարվեք ձեր սկզբունքներից և մի չափազանցրեք ժամանակավոր դժվարությունները:

• Բարենպաստ օրերը՝ 4, 5, 13, 17, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 9, 15, 19, 23, 29

Աղեղնավոր♐️

Աղեղնավորի համար հունիսի առաջին կեսը խառը կլինի։ Հետաձգեք կարևոր որոշումները և խուսափեք կոնֆլիկտներից։ Հնարավորինս խնայեք ձեր անձնական էներգիան և այն մանրուքների վրա մի վատնեք ։ Ամսվա առաջին կեսը իդեալական է հին գործերն ավարտելու և վաղեմի խոստումները կատարելու համար։ Առանձնահատուկ զգույշ եղեք առօրյա կյանքում և ճանապարհներին։ Մի անտեսեք մանրուքները կամ լսած արտահայտությունները։ Ամսվա կեսին ընկերների կամ ընտանիքի հետ անկեղծ զրույցը կօգնի բարելավել ձեր հոգեկան վիճակը։ Ամսվա երկրորդ կեսն իդեալական է զբոսանքների և այգում ժամանակ անցկացնելու համար։ Նոր վայրերը կլիցքավորեն ձեր մարտկոցները, կբարելավեն բարեկեցությունը և կոգեշնչեն նոր գաղափարներ։ Պատահական հանդիպումները կարող են հանգեցնել հիանալի սիրավեպի։ Բավարար ժամանակ հատկացրեք անձնական զարգացմանը, ինքնավերլուծությանը և ձեզ ոգեշնչող մարդկանց հետ կապ հաստատելուն։ Ամսվա վերջը հարմար է բժշկական մասնագետներին այցելելու կամ մարմնի խնամքի ցանկացած ընթացակարգի համար։

• Բարենպաստ օրերը՝ 10, 13, 17, 20, 24
• Անբարենպաստ օրերը՝ 5, 8, 15, 16, 26, 29

Այծեղջյուր♑️

Այծեղջյուրների համար ամսվա առաջին տասնօրյակն իրադարձություններով բավականին հագեցած կլինի։ Մի խուսափեք նոր ծանոթություններից, այդ թվում՝ գործնական կապերից, հատկապես, եթե ցանկանում եք ընդլայնել կամ փոխել ձեր գործունեության ոլորտը։ Հունիսի առաջին կեսին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և չափավոր սնվեք։ Գործերում հնարավոր են անկանխատեսելի դժվարություններ։ Խնդիրները լուծեք աստիճանաբար և հատուկ ուշադրություն դարձրեք ի հայտ եկող նոր գաղափարներին։ Հունիսի կեսին կարևոր է հեռանալ թունավոր մարդկանցից կամ լիովին կտրել նրանց հետ շփումը։ Հունիսի երկրորդ կեսին ձեզ կպատած տեղեկատվական հեղեղը պատահական չի լինի և, ճիշտ զտման դեպքում, կօգնի արմատապես դեպի լավը փոխել ձեր կյանքը։ Մի խնայեք ստեղծագործականության և մտավոր զարգացման վրա։ Ամսվա վերջում զգույշ եղեք. հնարավոր են ինչպես կենցաղային տրավմաներ, այնպես էլ չարամիտների մեքենայություններ, որոնք կարող են սրվել։ Եթե ձեր ծրագրերը խափանվեն, պատրաստ եղեք արագ վերանայել դրանք և շարունակել առաջ ընթանալ։

• Բարենպաստ օրերը՝ 1, 4, 5, 9, 10, 14, 17, 18, 20
• Անբարենպաստ օրերը՝ 6, 7, 12, 16, 19, 20, 25, 27

Ջրհոս♒️

Ջրհոսների համար հունիսի սկիզբը բավականին հակասական կլինի։ Մեծածավալ նախագծերը ստիպված կլինեք հետաձգել, քանի որ ընթացիկ առաջադրանքները կարող են ավելի դժվար լինել, քան սպասվում էր։ Հնարավոր են թյուրըմբռնումներ սիրելիների հետ հարաբերություններում, որոնք նույնիսկ կհանգեցնեն վեճերի կամ բաժանումների։ Մի անտեսեք ձեր առօրյա ռեժիմը և փորձեք արդյունավետ կազմակերպել ձեր հանգիստը. սա ձեզ կօգնի լիցքավորվել։ Ամսվա կեսին ինքնադրսևորվելու հիանալի հնարավորություն կունենաք։ Ավելի նախաձեռնող եղեք և ոգեշնչում գտեք առօրյա գործերում։ Անձնական կյանքում հետևեք հոսանքին և մի՛ իրադարձությունները մի արագացրեք։ Հունիսի երկրորդ կեսն իրադարձություններով ավելի լի կլինի։ Գործերը կպահանջեն ավելի մեծ համառություն, քան սովորաբար։ Այնուամենայնիվ, մի՛ շտապեք. մեծ ռիսկ կա բաց թողնել շահավետ առաջարկները, որոնք պարզապես սպասում են ձեզ։ Մի՛ անտեսեք նաև այցելության կամ միասին ճանապարհորդության հրավերները. դրանք կարող են հանգեցնել կյանքը փոխող հանդիպման։ Ամսվա վերջին կկարողանաք լուծել բարդ խնդիր և գտնել այն հարցի պատասխանը, որոնցում դժվարանում էիք։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 7, 11, 12, 15, 20, 29
• Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 10, 17, 19, 22, 23, 26

Ձկներ♓️

Ձկներին խորհուրդ է տրվում հունիսին ավելի շատ շփվել ուրիշների հետ։ Ավելի հաճախ հանդիպել, բանակցել և քննարկել գաղափարներ ու ծրագրեր։ Սակայն ուշադիր ընտրեք ձեր խոսքերը և խուսափեք հակամարտություններ հրահրելուց։ Անկախ նրանից, թե ինչ է պատահում, պահպանեք հանգստություն, և հիանալի արդյունքներ կլինեն։ Ամսվա առաջին կեսին ավելի շատ ուշադրություն դարձրեք ստեղծագործականությանը և վաղուց փայփայած գաղափարների իրականացմանը։ Հաջողության հանդեպ հավատը կլինի ձեր ամենամեծ հաղթաթուղթը։ Մի խնայեք վարժությունների և ինքնախնամքի վրա։ Ակտիվ եղեք ամեն ինչում, բայց մի շտապեք։ Հունիսի երկրորդ կեսին հոգ տարեք առողջության մասին։ Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին, հրաժարվեք վատ սովորություններից և ալկոհոլային խմիչքներից։ Հնարավորության դեպքում ճանապարհորդեք, բայց անծանոթներին մի տարեք ձեզ հետ։ Բնության հետ շփումը մեծապես կվերականգնի ձեր էներգիան և կբարձրացնի դրական տրամադրությունը։ Ամսվա վերջում անցյալի մարդիկ կարող են կրկին հայտնվել։ Անտեսեք նրանց դատարկ խոստումները և, հատկապես, քննադատությունը։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 13, 17, 22
• Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 11, 16, 19, 25, 26, 30:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 112 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2026 10:29
Աշխարհի նախկին առաջին ռակետ և Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերսկսել է կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի WTA 500 մրցաշարի' X սոցիալական ցանցի էջից։ Ամերիկահայ գործարար, «Reddit»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը Լոնդոնի մրցաշարում հանդես կգա զուգախաղում։
02-06-2026 10:20
Մալայզիայի կառավարությունը պաշտոնապես մեկնարկել է թվային անվտանգության լայնածավալ բարեփոխումը՝ օրենսդրորեն արգելելով 16 տարեկանից փոքր միլիոնավոր երեխաների և դեռահասների ունենալ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Այսպիսով, երկիրը միացել է այն պետությունների աճող թվին, որոնք փորձում են պաշտպանել անչափահասների հոգեկան առողջությունը առցանց կործանարար ազդեցությունից։
02-06-2026 03:38
Նկարչուհի Հիլդա Լին Հելֆենշտեյնը, որը արվեստի աշխարհում հայտնի է Ջերի Գոգոսյան կեղծանվամբ, մայիսի 31-ին մահացել է Բրազիլիայում՝ 40 տարեկան հասակում։ Հելֆենշտեյնի մարմինը հայտնաբերվել է Սան Պաուլոյի «Ռոզվուդ» հյուրանոցի իր սենյակում՝ պլաստիկ վիրաբույժի կողմից, որը, չկարողանալով կապվել նրա հետ հեռախոսով, եկել է ստուգելու։
02-06-2026 02:33
Վալերիա Կաուֆմանը հղի է իր ամուսնուց՝ միլիարդատեր ժառանգորդ Դմիտրի Վարսանոյից: Ռուս մոդելը և Ջարեդ Լետոյի նախկին ընկերուհին լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։ Կաուֆմանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է իր մեծացող փորիկը: «Լավագույն ծննդյան նվերը ճանապարհին է», - լուսանկարը մակագրել է մոդելը, որը մայիսի 30-ին դարձավ 32 տարեկան:
01-06-2026 10:57
Սեուլում անցկացվել է նորաձևության ցուցադրություն, որի ընթացքում մարդկանց հետ միասին պոդիումով անցել են մարդանման ռոբոտներ՝ հագնված դիզայներական հագուստով։ Mach33: Physical AI Fashion Show անվանումով միջոցառումը կազմակերպել է հարավկորեական Galaxy Corporation ընկերությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 982 անգամ
26.05.2026
Դիտվել է 651 անգամ
27.05.2026
Դիտվել է 384 անգամ
28.05.2026
Դիտվել է 314 անգամ
29.05.2026
Դիտվել է 257 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster