Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կարտոֆիլի երշիկ. շատ անսովոր, անհավանական համեղ և պարզ

15.06.2022

Պարտադիր չէ, որ համեղ նրբերշիկը մսային լինի, հատկապես՝ տնական։ Միսը կարելի է փոխարինել կարտոֆիլով, և շատերի համար այն կլինի ոչ միայն համեղ ուտեստ, այլև մանկության իսկական համ։

Անպայման պատրաստեք նման երշիկ, եթե երբեք չեք փորձել, և եթե այն հիշեցնում է անհոգ մանկություն, ապա սա ևս մեկ պատճառ է օգտագործելու այս բաղադրատոմսը, մանավանդ որ դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։


Ձեզ անհրաժեշտ կլինի.

• հում կարտոֆիլ՝ 500 գ,
• խոզի ճարպ՝ 100-120 գ,
• սոխ՝ 2 գլուխ,
• սխտոր՝ 2-3 պճեղ,
• ձավար՝ 1 թեյի գդալ,
• աղ, պղպեղ, աղացած դափնու տերեւ՝ ըստ ճաշակի,
• խոզի աղիքներ՝ 1մ։

Մաքրում ենք կարտոֆիլը և մանրացնում, օրինակ՝ բլենդերի միջոցով։ Բլենդերի մեջ կարող եք մանրացնել նաև սոխը։ Կարտոֆիլն ու սոխը խառնում ենք, որը թույլ չի տա առաջինը մգանա։

600x400

«Երշիկի» լցոնը կարող է տարբեր լինել, մենք առաջարկում ենք այն պատրաստել մինչև ոսկեգույն տապակած խոզի ճարպով ու սխտորով: Եթե ցանկանում եք պասային երշիկ պատրաստել, ապա կարող եք լցոնը տապակած սոխով, սունկով և այլ բանջարեղենով։

Ստացված լցոնի վրա ավելացնում ենք աղ, պղպեղ և ցանկացած համեմունք՝ ըստ ճաշակի։ Բացի այդ, բաղադրիչները շաղկապելու համար «լցոնին» ավելացնում ենք մի քիչ ձավար կամ պաքսիմատ։ Եթե վստահ չեք, որ միջուկը լավ «կկպնի», կարող եք ձու ավելացնել։ Ամենը լավ խառնում ենք։

600x400

Այժմ վերցնում ենք պատրաստի աղիքները եւ լցոնում։ Կապում ենք երկու կողմերից: Երշիկի մակերեսին ատամ մաքրիչով ծակեր ենք անում, որպեսզի եփելու ժամանակ աղիքները չպայթեն։

600x400

Երշիկները դնում ենք նախապես յուղով պատված տարրայի վրա և եփում 180-200 աստիճան լավ տաքացրած ջեռոցի մեջ։ Երշիկները պատրաստ կլինեն, երբ դրսից կարմրեն ու ոսկեգույն դառնան, դա կտևի 40-60 րոպե։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3924 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-03-2025 09:40
Ցանկանու՞մ եք ժամանակ անցկացնել Ջորջ և Ամալ Քլունիների հետ իտալական Կոմո լճում և ինքներդ ձեզ երես տալ, և այս ամենը լավ նպատակով՝ վճարելով ընդամենը 250,000 դոլար: Օգոստոսին զույգը բացառիկ հնգօրյա դրամահավաք կանցկացնի Քլունիի արդարադատության հիմնադրամի համար՝ հյուրընկալելով 16 հյուրերի, ովքեր հետքրքրված են բարեգործությամբ, բայց նաև ցանկանում են վայելել «Կոմո լճի ամենաանհավանական կողմերը», հաղորդում է Robb Report-ը:
15-03-2025 09:35
Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները մշակել են համի ստեղծման փորձարարական տեխնոլոգիա՝ վիրտուալ իրականության մեջ օգտագործելու համար: Մինչ այժմ այդ խնդիրը չի լուծվել, և, ճիշտն ասած, չի հաջողվել։ Ընդսմին, ծրագրային ապահովման հրամանով արհեստականորեն համային զգացողություններ ստեղծելու թեմայով սա ամենաարդյունավետ և հաջող տարբերակն է:
14-03-2025 11:34
«Սպիտակաձյունիկ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան կկայանա առանց ավանդական կարմիր գորգի և մամուլի՝ մի շարք սկանդալների ֆոնին։ Disney-ը կսահմանափակվի փակ շնորհանդեսով՝ առաջատար դերասանուհիներ Ռեյչել Զեգլերի և Գալ Գադոտի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն։ Բացի այդ, չեղարկվել է լոնդոնյան պրեմիերան Լեսթերի հրապարակում, որը պետք է կայանար մարտի սկզբին։ Առաջին ցուցադրությունը՝ դարձյալ առանց լրատվամիջոցների մասնակցության, տեղի է ունեցել Իսպանիայում։
14-03-2025 11:31
Հայտնի է դարձել, որ Balenciaga-ի նախկին կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի ղեկավար, որը կփոխարինի Սաբատո դե Սառնոյին, ով փետրվարի սկզբին լքել է նորաձեւության տունը։ Որոշումը վրդովմունք է առաջացրել սոցցանցերում՝ օգտատերերը հիշում են Balenciaga-ի գովազդային արշավի շուրջ 2022 թվականի սկանդալը: Հանրությունը մտավախություն ունի, որ դիզայները կարող է կրկնել անցյալի սխալները, ինչը բացասաբար կանդրադառնա իտալական նորաձեւության տան հեղինակության վրա։
14-03-2025 11:26
Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Նրանք պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ավելի մեծ քանակությամբ օգտագործումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը, որոնք վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.03.2025
Դիտվել է 1100 անգամ
11.03.2025
Դիտվել է 510 անգամ
12.03.2025
Դիտվել է 493 անգամ
13.03.2025
Դիտվել է 441 անգամ
14.03.2025
Դիտվել է 306 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster