Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Տապակած դդմիկ՝ պանրամածնային խմորում

15.06.2024

Եթե ցանկանում եք դդմիկ տապակել, ապա դա արեք խմորի մեջ: Այս կերպ նախուտեստը կստանա ախորժելի դարչնաոսկեգույն ծածկույթ, դդմիկը կստացվի շատ նուրբ և հյութալի: 

Բացի այդ, մածունը և քերած պանիրը՝ խմորի հիմքը, չեզոք դդմիկին կհաղորդեն վառ համ։



Բաղադրիչները (4 չափաբաժնի համար)

– Երիտասարդ դդմիկ՝ 240 գ (1 հատ)
– Պանիր՝ 120 գ
– Մածուն՝ 200 մլ
– Ալյուր՝ 50 գ (մոտ 3 ճաշի գդալ)
– Ձեթ՝ 45 մլ (3 ճաշի գդալ)
– Աղ՝ 1/5 թեյի գդալ (ըստ ճաշակի)
– Չորացրած սխտոր՝ 1/2 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը

Նախպատրաստում ենք բաղադրիչները՝ ըստ ցանկի։

600x400

Կտրում ենք դդմիկի պոչերը։ Դդմիկը կտրատում եք մոտավորապես 0,3-0,5 սմ հաստությամբ շերտերով:

Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով։

600x400

Մածունը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում աղը և սխտորը: Խառնում։

600x400

Քերած պանիրը լցնում ենք մածունի մեջ։

600x400

Ավելացնում ենք ալյուրը և լավ խառնում։

600x400

Ստացվում է խիտ խմոր:

600x400

Դդմիկի կտորները թաթախում ենք խմորի մեջ:

600x400

Խմորը լավ է պինդ կպնում է և չի կաթում դդմիկից:

600x400

Տապակի մեջ տաքացնում ենք ձեթը։ Խմորով պատված դդմիկը դնում ենք տապակի մեջ և 2-3 րոպե տապակում միջին ջերմության վրա՝ մինչև դարչնաոսկեգույն դառնալը:

600x400

Շրջում ենք և տապակում ևս 2-3 րոպե։ Այնուհետեւ դդմիկը տեղափոխում ենք ափսեի մեջ։ Նույն կերպ տապակում ենք դդմիկի հաջորդ խմբաքանակը։

 600x400

Տապակած դդմիկը՝ պանրամածնային խմորում պատրաստ է։ Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3257 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-04-2025 10:55
Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43
Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40
Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32
ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.04.2025
Դիտվել է 712 անգամ
16.04.2025
Դիտվել է 673 անգամ
17.04.2025
Դիտվել է 644 անգամ
22.04.2025
Դիտվել է 277 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster