Իրական տղամարդու 10 գիծ
16.01.2019
Չնայած ասպետության ժամանակները հեռու անցյալում են, գծերը, որոնք բնորոշ են տղամարդկանց, մնացել են գրեթե նույնը:
Աղջիկները ինչպես միշտ ցանկանում են իրենց զգալ պաշտպանված և զգալ «քարե պատի հետևում»: Սակայն երբեմն լինում է, որ երիտասարդ աղջիկները իրական տղամարդուն պատկերացնում են որպես արքայազն, ով չի վատնում ժամանակը ընկերների հետ, սիրում է զոքանչին...: Իրականում այսպիսի գծերով տղամարդ անհնար է գտնել:
Պետք չէ ոչ շատ պահանջներ ներկայացնել, ոչ էլ` քիչ: Ահա 10 կարևոր հատկանիշներ, որոնք տղամարդը պետք է ունենա:
Ուժեղ․ այսօր ուժեղ սեռի ներկայացուցիչները կարիք չունեն ուտելիք հայթայթել ֆիզիկական ուժի միջոցով` որս անելով: Սակայն սիրած կնոջը պաշտպանելը յուրաքանչյուր տղամարդու պարտականությունն է:
Պատասխանատու․ համաձայնեք` ոչ մի աղջիկ չի հրաժարվի, եթե նրա ամուսինն ինքնուրույն կայացնի բոլոր ընտանեկան որոշումները: Ինֆանտիլ մարդիկ հակված են սխալներ գործել:
Կարող է «մեխ խփել»․ տունը կարգի մեջ պահել, խնդիրները լուծել առանց վարպետի օգնության: Դա նույն է, որ կինը կարողանա ճաշ պատրաստել:
Ինքնավստահ․ միգուցե գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար խոցելիությունը և համեստությունը համարվեն հատուկ հմայք, սակայն ոչ՝ ջենթլմենների համար:
Անկեղծ և բաց․ իրական տղամարդու այս գծերը զուգահեռ գնում են ինքնավստահության հետ: Միայն զգացմունքային ուժեղ մարդիկ են ի վիճակի ներողություն խնդրել, ընդունել սխալները և ուղղել դրանք:
Հաջողակ․ ինչպես և բոլոր ժամանակներում, կանանց ամենաշատը հուզում է ընտանիքի բարորությունը, երեխաներին ամեն ինչով ապահովելը: Սակայն պետք չէ խառնել հարստությունը շքեղության հետ:
Ինտելեկտ և հումորի զգացում․ չմոռանանք նաև խելքի մասին: Եթե թույլ սեռն ավելի շատ զգացմունքների է տրվում, ապա ուժեղը գործում է տրամաբանությամբ: Եվ դա է նրանց ուժը: Իսկ հումորի զգացումը կապված է ինտելեկտից:
Հանգիստ, կշռադատված․ հարաբերություններում երբեք չպետք է լինի ագրեսիա: Այո, պետք է լինել «դոմինանտ արու», բայց ոչ բռնապետ:
Սուպերսիրեկան․ կարիք չկա ասել, թե որքան կարևոր է ինտիմ մտերմությունը հարաբերությունների մեջ: Զգացմունքային և ֆիզիկապես իրար համապատասխանելը շատ կարևոր է երջանիկ զույգի համար:
Ռոմանտիկ․ անխտիր յուրաքանչյուր աղջիկ երազում է ռոմանտիկ տղամարդ ունենալ: Ռոմանտիկ դրսևորումները՝ քնքշանքը, գեղեցիկ ընթրիքը, ծաղիկները, թարմացնում են հարաբերությունները:
Պարտադիր չէ, որ վերը նշված բոլոր գծերը լինեն ձեր տղամարդու մոտ, սակայն իրական սիրո կարևոր նշաններից է կարողանալ ընդունել ձեր զույգին այնպիսին, ինչպիսին նա կա, իր թերություններով հանդերձ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4593 անգամ
Читать на русском
|