Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-02-2024 05:59
Փորի վրա քնելու սովորությունն անբնական է և հանգեցնում է այտուցների և գլխացավերի, զգուշացրել են բժիշկները։ Այդ ժամանակ գլուխը թեքվում է աջ կամ ձախ, ինչը հանգեցնում է արյան հոսքի խանգարման և ներակնային ճնշման բարձրացման։ Դրա հետեւանքով աչքերը գերլարվում են, եւ մարդն արթնանում է գլխացավով։
05-02-2024 02:09
Հնդկաստանը մտադիր է 2024 թվականի երրորդ եռամսյակում ուղեծիր ուղարկել մարդանման ռոբոտ: Նա ունի կնոջ կերպար, գիտի մի քանի լեզուներ և կարող է պատասխանել հարցերին, այդ թվում՝ նավի տեխնիկական վիճակի մասին։
02-02-2024 08:46
Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը (IARC) 2024 թվականի հունվարը հայտարարել է որպես արգանդի վզիկի քաղցկեղի պատճառների, կանխարգելման և բուժման իրազեկվածության ամիս: Ըստ հետազոտության՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) պատվաստանյութը կարող է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը գրեթե 90%-ով:
02-02-2024 08:37
Ամերիկյան Deep Sea Vision ընկերությունը, որը զբաղվում է օվկիանոսների ուսումնասիրմամբ, հայտնել է, որ իր աշխատակիցները հայտնաբերել են ամերիկյան ավիացիոն պիոներ Ամելյա Էրհարթի ինքնաթիռի բեկորները։ Նա անհետացել էր 1937 թվականին՝ փորձելով դառնալ առաջին կին օդաչուն, ով թռչել է աշխարհով մեկ։
02-02-2024 07:07
Հազիվ էինք ծանոթացել Skims-ի գեվազդներին Լանա Դել Ռեյի հետ՝ նվիրված Վալենտինի օրվան, երբ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի ու հագուստի նոր հավաքածու ներկայացրեց հղիների համար։ Գովազդային արշավի նկարահանումներին մասնակցել է տարբեր տիպի չորս աղջիկ, ովքեր փորձել են որովայնը պահող տաբատներ և բոդիներ, առանց մետաղալարերի սպորտային կրծկալներ, հիմնային սև զգեստներ և կոմբինեզոններ։
02-02-2024 05:01
Փետրվարի 2-ին Շակիրան դառնում է 47 տարեկան։ 2022 թվականին «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ ծանր բաժանումից հետո երգչուհու կյանքում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ։ Շակիրան վերապրեց ցավալի բաժանումը երաժշտության միջոցով: Նրա խոսքով՝ «երաժշտություն գրելը նման է հոգեբույժի մոտ գնալուն, միայն թե ավելի էժան»։ Նա միանգամից մի քանի երգեր է թողարկել իր նախկինի վերաբերյալ։
02-02-2024 02:54
Սուպերմոդել Ջիջի Հադիդը դարձել է կոսմետիկայի Maybelline New York ապրանքանիշի նոր գովազդային արշավի դեմքը։ Նկարները հայտնվել են ապրանքանիշի սոցիալական ցանցերում։ Նկարահանումը տեղի է ունեցել Նյու Յորքի երկնաքերի տանիքում։ Ջիջի Հադիդը կեցվածք է ընդունել կորսետով «մերկ» զգեստով և գուլպաներով։
01-02-2024 09:14
Կաղամբի բոլոր տեսակները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։ Կաղամբի օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ամրացնում է իմունային համակարգը, բարելավում է մարսողությունը և նպաստում մաշկի առողջացմանը: Կաղամբը կարող է հակաբորբոքային ազդեցություն ունենալ և օգնել կանխել քաղցկեղը:
01-02-2024 09:11
Universal Music Group (UMG) երաժշտական ընկերությունը կդադարեցնի իր բովանդակության լիցենզավորումը TikTok և TikTok Music ծառայություններին։ Պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցություններում UMG-ն պնդում էր, որ TikTok սոցիալական հարթակը պետք է համապատասխան փոխհատուցում տրամադրի արտիստներին և երգահաններին։ Կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել, ինչը նշանակում է, որ հունվարի 31-ից՝ պայմանագրի ավարտվելու օրվանից, TikTok-ից կհեռացվեն միլիոնավոր երգեր։
01-02-2024 09:08
Այս տարի LVMH-ի Ժամացույցների շաբաթվա շրջանակում Hublot ընկերությունը ներկայացրել է ժամացույցների նորագույն մոդելներ։ Շարքը ներկայացնում է նոր, համարձակ գունային լուծումներ, որոնք արտացոլում են բրենդի խաղարկային եւ ապստամբ ոգին, ինչպես նաեւ նորարարական ժամացույցներ, որոնք ցուցադրում են դրա մեխանիկական վարպետությունն ու ավանգարդային տեսլականը: 
01-02-2024 08:58
Universal Orlando Resort-ը կառուցում է աշխարհի ամենահետաքրքիր եւ ամենասպասված թեմատիկ այգիներից մեկը՝ Universal Epic Universe-ը: Զբոսայգում, որը կլինի մեկշաբաթյա հանգստավայր, կներկայացվեն հինգ նոր աշխարհներ՝ ավելի քան 50 տպավորիչ տեսարժան վայրերով, զվարճանքներով, ճաշարաններով եւ խանութներով։ 
01-02-2024 05:17
55-ամյա Սելին Դիոնը, ով տառապում է կոշտ մկանային համախտանիշով, կարևոր հայտարարություն է արել` սոցցանցերում դիմելով երկրպագուներին։ Երգչուհին խոստովանել է, որ վերջին մի քանի տարիներն իր համար «իսկական մարտահրավեր» են եղել։ Նախ իմացել է իր հազվագյուտ հիվանդության մասին, իսկ հետո փորձել սովորել ապրել դրա հետ։ Այժմ Դիոնը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել կոշտ մկանային համախտանիշի մասին։
31-01-2024 08:32
Դիետոլոգները նշում են, որ տարեց մարդիկ կարող են օրական մինչև չորս բաժակ թեյ խմել, եթե հակացուցումներ չկան։ Մի շարք դեպքերում ավելի լավ է հրաժարվել այս ըմպելիքից՝ մասնավորապես, եթե մարդը շատ բարձր ճնշում ունի՝ թեյը սուրճից ոչ պակաս կոֆեին է պարունակում, ինչը միայն կարող է սրել իրավիճակը։ Որոշ տարեցներ խնդիրներ ունեն նյարդային համակարգի հետ, և կոֆեին պարունակող ըմպելիքը կարող է էլ ավելի խթանել այն։
31-01-2024 08:20
Կոլումբացի տղամարդը որոշել էր ադրենալինով լի ամուսնության առաջարկություն կազմակերպել իր ապագա հարսնացուի համար։ Նա զինված «կողոպուտ» է բեմադրել, որի տեսանյութը թրենդային է դարձել Instagram-ում։
31-01-2024 07:24
78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։ Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում իր դերով։ Մարտինին մարմնավորել է Զորայդեին՝ գլխավոր հերոսուհու մշտական օգնականին։
31-01-2024 05:27
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում: «Առաջին մարդը երեկ (հունվարի 28-ին)  ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», – գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
31-01-2024 02:40
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում արժանացել է երրորդ տեղին։ Այս որոշումը կայացրել է Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) դոպինգի պատճառով Կամիլա Վալիևայի որակազրկումից հետո։ Առջևում հայտնվել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի թիմերը։
30-01-2024 09:20
Կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան, եւ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին, ասում է պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն՝ Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահը։ Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում:
30-01-2024 09:15
Մի կին պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել Մետատիեզերքում: Հոգեթերապեւտ եւ Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել:
30-01-2024 07:22
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1055 անգամ
25.08.2026
Դիտվել է 346 անգամ
27.08.2026
Դիտվել է 257 անգամ
29.08.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster