Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-01-2024 01:28
Կյանքի 83-րդ տարում մահացել է երաժիշտ, կոմպոզիտոր, Boney M. խմբի ստեղծող ֆրանկ Ֆարիանը (իսկական անունը՝ Ֆրանց Ռոյթեր):
24-01-2024 00:36
Կանադական ծագումով ամերիկացի դերասանուհի և մոդել, 56-ամյա Պամելա Անդերսոնն առանց դիմահարդարման նկարահանվել է Sonsie Beauty կոսմետիկ ապրանքանիշի գովազդում։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է սոցիալական ցանցերի նրա էջում։
23-01-2024 10:55
The Razzies-ը, որի նպատակն է անվանել տարվա անհաջող ֆիլմերը, հայտարարել է իր 44-րդ արարողության անվանակարգերը։ Ամենաշատ անվանակարգերը ստացել է «Չբռնվողները» ֆիլմը, որը գործողություններով հագեցած է, բայց չի գոհացրել քննադատներին։  2-րդ հորիզոնականը հինգ անվանակարգերով կիսում են «Էկզորցիստ. հավատացողը»-ը՝ դասական սարսափ սերիալի վերածնունդը, եւ «Վինի Թուխ. արյուն եւ մեղր»-ը: Վատագույն դերասանուհի անվանակարգում առաջադրված են Անա դե Արմասը («Ուրվականը»), Մեգան Ֆոքսը («Ջոնի եւ Քլայդ»), Սալմա Հայեքը («Սուպեր Մայքի վերջին պարը»), Ջենիֆեր Լոպեսը («Մայրը»), Հելեն Միրենը («Շազամ․ աստվածների մոլեգնությունը»):
23-01-2024 09:09
Ըստ սրտաբանների՝ խոլեստերինի մակարդակը տատանվում է՝ կախված սեռից, տարիքից, ժառանգականությունից։ Ընդ որում, տղամարդիկ աթերոսկլերոզով սկսում են տառապել միջինը 10 տարի շուտ, քան կանայք։ Ծխելը, գիրությունը վատ սննդակարգի պատճառով, արյան բարձր ճնշումը և հիպերլիպիդեմիան, այսինքն՝ արյան մեջ լիպիդների կամ լիպոպրոտեինների աննորմալ բարձր մակարդակը, նույնպես բարձրացնում են խոլեստերինի մակարդակը:
23-01-2024 07:05
Հնարամիտ ֆերմերը մեծ գումարներ է վաստակում OnlyFans-ում' նկարահանելով, թե ինչպես է կթում կովերին, քշում տրակտորներ եւ մաքրում կեղտոտ գոմերը, եւ այս գործողություններն անում է բիկինիով: 29-ամյա Բրիթնի Վուդսը պնդում է, որ այժմ երեք անգամ ավելի շատ է վաստակում, քան նախկինում, երբ աշխատում էր լրիվ դրույքով եւ հագնված:
23-01-2024 02:16
Նախօրեին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը կրկին դարձել է Balenciaga նորաձեւության տան դեսպան։ Դրանից հետո ռեալիթի հեռուստաաստղը բախվեց առցանց քննադատության. նրա երկրպագուներից շատերը նման արարքը անտեղի համարեցին ապրանքանիշի սկանդալային գովազդից հետո, որտեղ երեխաները կեցվածք են ընդունել էրոտիկ ատրիբուտներով:
23-01-2024 00:19
Քլոե Սևինին, ով նկարահանվել է «Թշնամություն 2. Քոպեն կարապների դեմ» ֆիլմում, զարդարել է Vogue Paris-ի փետրվարյան համարի շապիկը: 49-ամյա դերասանուհին խոսել է իր նոր դերի ու որդու դաստիարակության մասին։
22-01-2024 08:32
Մարդու պապիլոմավիրուսն (ՄՊՎ) առաջացնում է վեց տեսակի քաղցկեղ, ներառյալ արգանդի վզիկի քաղցկեղը: 20-ից 24 տարեկան կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը 2012-ից 2019 թվականներին նվազել են 65%-ով, ասվում է Ամերիկյան քաղցկեղի միության զեկույցում: Սակայն 30-ից 40 տարեկան կանանց շրջանում հիվանդացությունը կայուն աճում է: 2012-ից 2019 թվականներին 30-ից 44 տարեկան կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման դեպքերն աճել են տարեկան գրեթե 2%-ով։
22-01-2024 07:51
Առևտրական պայուսակները վաղուց դարձել են դասական, և, անշուշտ, բոլոր կանայք ունեն դրանցից, որոնցով հարմար է ճանապարհորդել կամ զբոսնել երեխաների հետ: Այնուամենայնիվ, այս սեզոնին կան նորաձևության նոր կանոններ. պայուսակը պետք է ոչ միայն մեծ լինի նոթբուքի և մեծ կոսմետիկ պայուսակի համար, այլև հսկա: Հենց այդպիսի տարբերակներն են հաճախ հանդիպում  2024-ի գարուն-ամառան Նորաձևության շաբաթներում:
22-01-2024 06:44
Հայաստանում տարածում է ստանում ֆեյսբուքյան ֆիշինգը: Նախորդ շաբաթներին կոտրվել ու գողացվել են «Facebook»-ի, «Instagram»-ի հայաստանյան մոտ երկու հարյուր էջեր՝ փաստում են «CyberHUB»-ի դիտարկումները։ Չարագործները ոչ միայն վերահսկողություն են սահմանել տարիների աշխատանքի արդյունքում տպավորիչ լսարան ձևավորած օգտահաշիվների նկատմամբ, այլև երբեմն կարողացել են օգտվել այդ էջերին կցված բանկային քարտերից:
22-01-2024 05:41
Հունվարի 11-20-ը Երեւանի շախմատի տանն անցկացված շախմատի կանանց 79-րդ առաջնությունում Սուսաննա Գաբոյանը 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը եւ համալրեց ազգային հավաքականը։
22-01-2024 03:49
Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
19-01-2024 08:55
Բրիտանացի սննդաբանները հայտնել են, որ դիետիկ շոկոլադը եւ չիփսերն արդյունավետ նիհարելու լավագույն տարբերակը չեն։ Ավելի օգտակար են առանց շաքարի յոգուրտը եւ բրնձահացերը։ Ըստմասնագետների՝ հաճախ դիետիկ շոկոլադը՝ արհեստական քաղցրացնողների հավելմամբ, պարունակում է նույնքան կալորիա, որքան եւ շաքար պարունակող շոկոլադը։
19-01-2024 08:03
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը 2023-ին համաշխարհային պրեմիերայից հետո ինն ամսում մասնակցել է 45 կինոփառատոնի, ստացել ինը մրցանակ: 2024-ի հունվարին ֆիլմը ներառվել է Փարիզի միջազգային անիմացիոն փառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում և Պորտուգալիայի «IndieJunior Porto» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի մրցույթում։
19-01-2024 07:00
Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշի հակված երեխաների համար դիետիկ կոկա խմելն ավելի օգտակար է, քան մրգային հյութը: Պարզվում է, որ մրգային հյութեր խմելը կարող է երեխաների մոտ քաշի ավելացման պատճառ դառնալ, քանի որ դրանցից շատերը պարունակում են նույնքան շաքար, որքան կա ոչ դիետիկ գազավորված ըմպելիքում:
19-01-2024 05:12
Ուռուցքաբանական հիվանդությունները հրահրվում են երկու տեսակի գործոններով՝ փոփոխվող և չփոփոխվող։ Վերջիններս, ըստ ուռուցքաբանների, ներառում են մարդու ժառանգականությունն ու գենետիկան։ Հիմնական փոփոխվող գործոններն են՝ ծխելը, գիրությունը, ուտելու սովորությունները, ֆիզիկական և սեռական ակտիվությունը։ Քաղցկեղի զարգացման կարող են ազդել վրավիրուսները․ ամենահայտնի օրինակը մարդու պապիլոմավիրուսն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով և որոշ դեպքերում հրահրում է չարորակ բջիջների աճ։
19-01-2024 02:25
Super.ru-ն կարծում է, որ բլոգեր Դավայի (իսկական անունը՝ Դավիթ Մանուկյան) երգչուհի Մարի Կրիմեբրերիի հետ վերամիավորվելը գործնականում կասկած չի հարուցում։ Այժմ աստղերը հանգստանում են Մավրիկիոսում, որտեղից էլ նմանատիպ բովանդակություն են հրապարակում։
18-01-2024 08:56
Ընդունված է, որ երկար և առողջ կյանքի ճանապարհը սկսվում է օրական 10․000 քայլից: Սակայն մարդկանց տվյալները վերլուծելուց հետո, որոնք հավաքագրվել են գոյություն ունեցող 15 հետազոտությունների ընթացքում, ԱՄՆ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի մասնագետները հանգել են ավելի կառավարելի թվի. օպտիմալ քանակությունը հավանաբար ավելի մոտ է օրական 6․000 քայլին՝ կախված տարիքից:
18-01-2024 07:16
Ըստ «Irish Cinephile» կինո և հեռուստատեսային նորությունների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն կինոն 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում է:
18-01-2024 02:07
Ուելսի արքայադուստր Քեյթը որովայնի վիրահատության է ենթարկվել և մինչև մարտի վերջ չի կարողանա կատարել իր պարտականությունները։ Այս մասին ասվում է բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի գրասենյակի՝ Քենսինգթոնյան պալատի տարածած հայտարարության մեջ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1097 անգամ
25.08.2026
Դիտվել է 378 անգամ
27.08.2026
Դիտվել է 287 անգամ
29.08.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster