Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-02-2024 02:56
Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Թայլանդում' ապրիլին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նախապատվությունը տալիս է ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը: Հայաստանի կանանց հավաքականից Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի կանանց ընտրանին 8-րդն է:
21-02-2024 09:00
Առաջին պացիենտը, որի գլխուղեղում անցյալ ամիս Neuralink-ի չիպ է տեղադրվել, լիովին ապաքինվել է և այժմ կարողնում է համակարգչային մկնիկը կառավարել իր մտքերի միջոցով, հայտնել Է Իլոն Մասկը: «Առաջընթացը լավ է, և պացիենտի նյարդային էֆեկտները, կարծես, լիովին ապաքինվել են: Նա կարողանում է մկնիկը էկրանին տեղաշարժել հենց մտքի ուժով»,-ասել է Մասկը:
21-02-2024 08:53
«ՊռեԳոմեշ» արծաթյա զարդերի բրենդը, որի հիմնադիրը երգչուհի Սիրուշոն է, արդեն երրորդ անգամ է մասնակցում նորաձեւության հեղինակավոր շաբաթի, որոնցից երկուսը՝ Նյու Յորքում, մեկը՝ Փարիզում։ Սիրուշոն անձամբ չի կարողացել ներկա գտնվել ցուցադրությանը, քանի որ Երեւանում երկու մեծ համերգ ուներ, սակայն բրենդն իր նոր հավաքածուով ներկայացել է լավագույն կերպով։
21-02-2024 08:51
Ռուսաստանում նորածինների ժառանգական հիվանդությունների որոշման նոր թեստային համակարգ է գրանցվել: Բջջային տեխնոլոգիաների վրա հիմնված դեղեր են մշակվում։ Արդեն գրանցվել է նորածինների մեկ թեստային համակարգ։ Երեխայի կյանքի առաջին օրերին այն կարող է հայտնաբերել մոտ 2,5 հազար ժառանգական հիվանդություն:
21-02-2024 07:05
Քթից արյունահոսությունը կարող է լինել քթի տեղային վնասման ախտանիշ կամ մարմնի այլ օրգանների և համակարգերի հիվանդությունների հետևանք։ Սառը և չոր օդը որպես քթից արյունահոսության ամենատարածված պատճառներից մեկ են: Չորությունը հանգեցնում է լորձաթաղանթի չորացմանը, արյան անոթների պատերի փխրունության բարձրացմանը, հատկապես փռշտալու, սրբելու ժամանակ:
21-02-2024 02:10
44-ամյա Վիկտորյա Բոնյան իր սոցիալական ցանցերը թարմացրել է մի տեսանյութով, որում նրան շփոթում են Անջելինա Ջոլիի հետ։ Մուգ ակնոցներով հեռուստահաղորդավարուհին իջնում է թանկարժեք մեքենայից, և անցորդները սկսում են լուսանկարել նրան ու բղավել հոլիվուդյան դերասանուհու անունը։
20-02-2024 21:59
Գիտնականներն ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։ Սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես սթրեսի ժամանակ, երբ մարդ ցանկանում է ուտել՝ իր խնդիրները հաղթահարելու համար։
20-02-2024 21:46
Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ասել է, որ չի կարողացել լավ հարաբերություններ հաստատել բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) մոր հետ։ Բուզովան նշել է, որ Դավայի ծնողը վիրավորել է իրեն և մեղադրել Մանուկյանի քրոջն իբր կաթվածի հասցնելու մեջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ նման հայտարարություններից հետո անհնար էր բարենպաստ հարաբերություններ կառուցել: 
20-02-2024 21:42
Դուբայում (ԱՄԷ) անցկացվող թենիսի WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 6:3, 6:0 հաշվով։ Հաջորդ շրջանում Դոննա Վեկիչը կմրցի աշխարհի 22-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ:
19-02-2024 10:06
Ճապոնական հետազոտության տվյալներով՝ գեր մարդիկ օգտագործելով խնձորի քացախ՝ երեք ամսում նիհարել են միջինը 1 կգ: Դիետոլոգները նշել են, որ չկան բարձրորակ գիտական ապացույցներ, որոնք կապում են խնձորի քացախի օգտագործումը քաշի կորստի հետ։ Բացի դրանից, այս միջոցը կարող է վնասել ատամի էմալը և խախտել ստամոքսի թթվի հավասարակշռությունը։
19-02-2024 09:47
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրով զբաղվելը կարող է հատկապես օգտակար լինել որոշակի իրավիճակներում: Գիտնականները բացատրել են, որ հուզական պոռթկումները, ինչպիսին  զայրույթն է, իմաստ ունի տրվել մարմնական հաճույքներին, քանի որ դա օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը և բարելավել սրտի առողջությունը։
19-02-2024 07:27
Բրիտանական Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլին մեղադրել են Մեգան Մարքլին անտեսելու մեջ։ Հայտնի է, որ ամսագրի մարտի համարի շապիկին հայտնվել են «40 նորաձեւության սրբապատկերներ», որը Էնինֆուլիի համար վերջինն էր գլխավոր խմբագրի պաշտոնում։ Նրանց թվում էին Նաոմի Քեմփբելը, Վիկտորյա Բեքհեմը, Սինդի Քրոուֆորդը, Ջեյն Ֆոնդան, Մայլի Սայրուսը, Քեյթ Մոսը, Կարլի Քլոսը, Ջիջի Հադիդը, Ջեմմա Չանը, Սելմա Բլերը և այլ հայտնիներ։ Սակայն հրապարակման ընթերցողները նկատել են, որ արքայազն Հարիի կինը բացակայում է լուսանկարում։
19-02-2024 03:21
Ջենիֆեր Լոպեսը Variety-ին տված հարցազրույցում պատմել է, թե որքան դժվար էր նորից հարաբերություններ սկսել Բեն Աֆլեքի հետ և ինչու, իրականում, սիրահարները բաժանվեցին հեռավոր 2000-ականներին։ Ջեյ Լոյի խոսքով՝ ինքը և Բենը ստիպված են եղել բաժանվել որոշ ժամանակով (17 տարի)՝ իրենք իրենց լավ հասկանալու համար։ Նրանց առաջին անհաջող հարսանիքի ժամանակ և՛ ինքը, և՛ ընտրյալը շփոթվել են և կորցրել իրենց, հարաբերություններն արդեն քանդված էին ՝ «ճնշման ծանրության տակ»:
19-02-2024 02:59
Լիանա Գյուրջյանը չորրորդն է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125): Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց լեհ Վերոնիկա Զելինսկան (235 կգ, 103+132):
17-02-2024 09:27
Ուռուցքաբանները նշել են քաղցկեղի մի քանի տեսակ, որոնք կարող են ժառանգական լինել։ Դրանց թվում են՝ կրծքագեղձի քաղցկեղը, ձվարանների քաղցկեղը, վահանաձև գեղձի քաղցկեղի որոշակի տեսակ (մեդուլյար քաղցկեղ) և հաստ աղիքի քաղցկեղի որոշ տեսակներ։ 
17-02-2024 09:22
Տարբեր հետազոտությունների համաձայն՝ ավելի քան 50 միլիոն մարդ շատ շուտով ռոմանտիկ խոր հարաբերություններ կունենա ոչ կենսաբանական ուղեկիցների հետ։ Ներկայումս այդ մարդկանց թիվն արդեն բավական մեծ է՝ 10-20 միլիոն:
17-02-2024 07:50
Ամերիկյան Ջեյն Ուեյդ բրենդը Նյու Յորքում անցկացված Նորաձևության շաբաթվա վերջին անսովոր աքսեսուար է ներկայացրել՝ սառցե պայուսակ։ Այն բառացիորեն պատրաստված է եղել սառույցից. պայուսակը նույնիսկ սկսել է հալվել թեժ լույսերի ներքո:
17-02-2024 05:47
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ու նրա սիրելին՝ ֆիթնեսի մարզիչ Ինես դե Ռամոնը սկսել են ապրել միասին։ Այս մասին հայտնում է People-ը։ Կայքի ինսայդերներից մեկը հայտնել է, որ Ինես դե Ռամոնը տեղափոխվել է դերասանի ամառանոց:
17-02-2024 02:24
Զենդայայի վերջին կերպարն ապշեցրել է նրա երկրպագուներին: Դերասանուհին Լոնդոնում կայացած «Dune: Part Two» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկայացել էր իսկական ռոբոտի հագուստով։
15-02-2024 09:11
Սեզոնային ալերգիան, սովորաբար, մարդկանց մոտ ասոցացվում է փռշտոցի հետ, սակայն փռշտոցը ալերգիայի առաջին ախտանիշը չէ: Սեզոնային ալերգիայի ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը և քթի խոռոչում, ականջներում, կոկորդում քորը: Հարբուխի և սեզոնային ալերգիայի ախտանիշները բավական նման են իրար, ինչը հաճախ շփոթություն է առաջացնում մարդկանց մոտ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1046 անգամ
25.08.2026
Դիտվել է 340 անգամ
27.08.2026
Դիտվել է 252 անգամ
29.08.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster