Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-01-2024 03:26
Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին առագաստանավերի մրցարշավով մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: Շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։
30-01-2024 02:32
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չորս տարով որակազրկել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային՝ սկսած 2021 թվականի դեկտեմբերից, երբ նրա մոտ դրական է եղել տրիմետազիդին դեղամիջոցի թեստը։ Այդ ընթացքում Նրա բոլոր ձեռքբերումներն  չեղյալ են հայտարարվել։
29-01-2024 09:12
Թուրքիայի բնակչուհին որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ նա չի սիրում լողանալ և ատամները մաքրել։ Դրա համար նա դատի է տվել ամուսնուն։ Դատարանը այս հիմնավորումը բավարար է համարել ամուսնալուծության համար և, բացի այդ, որոշել է տուժողին փոխհատուցում վճարել մոտ 16,5 հազար դոլարի չափով։
29-01-2024 07:17
ԱՄՆ ուղևորությունը Փարիզից ժամանած զբոսաշրջիկին իսկական արկած է պարգևել․ նա Արկանզասի «Crater Diamonds» պետական պարկում հայտնաբերել է 7,46 կարատանոց ադամանդ: 
29-01-2024 06:22
Գենետիկական գործոնները և մի քանի այլ պատճառներ կարող են հանգեցնել գիրության, նշում են սննդաբանները։ Առաջնային գիրության պատճառն անառողջ ապրելակերպն է՝ վատ սնվելու սովորություններն ու ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Բացի այդ, սթրեսը ևս հանգեցնում է գիրության։
29-01-2024 05:19
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի նկարը, որը կորած էր շուրջ 100 տարի, հայտնաբերվել է Վիեննայում։ Նկարը պատկանել է Լիզերների ընտանիքին․ նրանում պատկերված է ընտանիքի դուստրը։ «Իմ Կինսկի» աճուրդի տունը նկարը գնահատել է ավելի քան 54 միլիոն ԱՄՆ դոլար:
29-01-2024 02:26
Թվում է, թե 28-ամյա Ջիջի Հադիդի և 49-ամյա Բրեդլի Կուպերի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերի ճշմարտացիության մեջ արդեն կասկած չկա։ Պապարացիները զույգին լուսանկարել են Լոնդոնում շրջելիս՝ միմյանց ձեռք բռնած։ Սա մոդելի և դերասանի կողմից հանրության շրջանում սիրո առաջին հրապարակային դրսևորումն է:
26-01-2024 10:03
Լյու ազգանունով տարեց չինուհին որոշել է իր 2,8 միլիոն դոլար կարողությունը թողնել իր կատուներին և շներին, այլ ոչ թե իր չափահաս երեխաներին, քանի որ նրանք երբեք չեն այցելել իրեն:
26-01-2024 10:00
Գերմանացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է փոխնակ մորը փոխպատվաստել լաբորատոր աճեցված ռնգեղջյուրի սաղմը, գրում է BBC-ն։
26-01-2024 07:07
Կոնտակտային ոսպնյակներով քնելը կարող է ութ անգամ մեծացնել աչքի վարակի վտանգը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կրում են բազմակի օգտագործման կոնտակտային ոսպնյակներ, գրեթե չորս անգամ ավելի հակված են վարակվելու ականտոմոեբա կերատիտով, քան նրանք, ովքեր կրում են մեկանգամյա օգտագործման ոսպնյակներ, որոնք փոխվում են ամեն օր:
26-01-2024 05:04
Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ընդհատման օրինականացման նախագիծ։  Լեհաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված է 1993 թվականից։
26-01-2024 02:10
Քայլի Ջենները Valentino-ի շոուին եկել է դստեր՝ 5-ամյա Սթորմիի հետ։ Կարմիր գորգի վրա քայլելը նորություն չէր փոքրիկ աղջկա համար, բայց սա նա առաջին անգամն էր նշված Նորաձևության շաբաթվա հյուրերի ցուցակում:
25-01-2024 09:52
Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։
25-01-2024 09:50
2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն:
25-01-2024 09:48
Երգիչներ Սիրուշոն եւ Անդրեն պատահական հանդիպում են ունեցել Նյու Յորքում։ Երգչուհին կադրերով կիսվել է ինստագրամյան Story բաժնում։ Երգչուհին օրերս է տեղեկացրել, որ Նյու Յորքում է․ «Բարի լույս Նյու Յորքից։ 5 օրով եմ Միացյալ Նահանգներում ու պետք է հասցնենք այցելել PreGomesh-ի գործընկեր խանութներին, պատրաստվենք փետրվարին կայանալիք fashion week-ին եւ այլն»,-ինստագրամյան հրապարակմանը կից նշել էր Սիրուշոն։
25-01-2024 09:46
Անի Լուպեն երեւանյան ձյունառատ ձմեռը որոշել է թեժացնել իր նոր ֆոտոշարքով։ Չնայած ցրտին ու առատ տեղումներին՝ դերասանուհին կադրերում ներկայացել է սպիտակ բիկինիով՝ ցուցադրելով իր մարզումների արդյունքը։ 39-ամյա Լուպեն կերպարն ամբողջացրել է վառ կարմիր շրթներկով եւ մինչեւ ծնկները հասնող սեւ կոշիկներով։
25-01-2024 09:18
Փարիզի նորաձեւության շաբաթը շարունակվում է, և երեկ երեկոյան կայացել է Valentino-ի ցուցադրությունը։ Քայլի Ջեներն ու Ջենիֆեր Լոպեսը, որոնք նախկինում միայնակ էին մասնակցել այլ շոուների, հանդիպել են շոուի ժամանակ, ներկա են եղել նաև Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի, Թինա Կունաքիի և այլ աստղեր։
24-01-2024 09:17
Համաձայն Match ծանոթությունների կայքի ներկայացրած հարցման՝ կենդանակերպի չորս նշաններ գլխավորում են այս տարվա՝ կանոնավոր սեքսով զբաղվողների ցուցակը՝ Ջրհոսներ, Խոյեր, Կույսեր, Այծեղջյուրներ։ 
24-01-2024 04:23
Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում Ռիհաննայի՝ Dior-ի 2024 թվականի գարնանային ցուցադրության առաջին շարքում հայտնվելը գրավեց շատերի ուշադրությունը, իսկ Մարիա Գրացիա Կյուրին կարողացավ պահել այդ հետաքրքրությունը ներկայացված նմուշների շնորհիվ: 
24-01-2024 01:33
Հեռուստահաղորդավարուհի Ալենա Վոդոնաևան հայտնվել է «Պրիսկիլա. Էլվիսը և ես» ֆիլմի պրեմիերային իր նոր սիրելիի ընկերակցությամբ։ 41-ամյա Վոդոնաևայի ուղեկիցը Գրիգորի Տեր-Մկրտիչյանն է։ Նա 22 տարեկան է, վերջերս ավարտել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1059 անգամ
25.08.2026
Դիտվել է 347 անգամ
27.08.2026
Դիտվել է 258 անգամ
29.08.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster