Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-02-2024 09:51
Աշխարհում կակաոյի հատիկների շուկայական արժեքը մեկ շաբաթից պակաս ժամանակում աճել է 500 դոլարով և այսօր հասել պատմական նոր ռեկորդային ցուցանիշի՝ ավելի քան 5500 դոլարի մեկ տոննայի դիմաց:
09-02-2024 08:59
50 տարեկանից հետո նիհարելն ավելի դժվար է դառնում, ուստի կարող է անհրաժեշտ լինել հորմոնալ թերապիա՝ քաշը վերահսկելու համար, ասում է սննդաբանները։ 45 տարեկանից հետո շատերի մոտ առաջանում են խրոնիկական հիվանդություններ, որոնք ազդում են քաշի ավելացման վրա։ Այս տարիքում սեռական հորմոնների արտադրությունը նվազում է, ինչն ազդում է նաեւ քաշի վրա։ Կանանց խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի, իսկ տղամարդկանց՝ ուրոլոգի, որպեսզի նրանք կարողանան հորմոնալ փոխարինող թերապիա նշանակել։
08-02-2024 08:49
Սաքսոնիայի արքայադուստր Քսենիա Ֆլորենս Գաբրիելա Սոֆի Այրիսը դարձել է առաջին արիստոկրատը, որը մերկացել է հանրահայտ Playboy ամսագրի համար: Սաքսոնիայի արքայադուստրը նշել է, որ այս ֆոտոշարքով ցանկանում է ցույց տալ՝ «յուրաքանչյուր կին գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին կա»:
08-02-2024 08:47
Սիրտ-անոթային հիվանդություններն առավել հաճախ արտահայտվում են շնչառության, կրծքավանդակի ցավերի, այտուցների տեսքով։ Այս ախտանշանները պահանջում են անհապաղ շփում մասնագետի հետ: Ըստ բժշկների, սրտի խորացված խնդիրների նշան կարող է լինել նաև անորոշ հայացքը՝ ուղղված «անհասկանալի ուղղությամբ»,  մեկ այլ ոչ բնորոշ դրսևորում է  մարդու մտավոր կարողությունների ակնհայտ նվազումը։
08-02-2024 08:47
Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզիկական ակտիվության ամենշաբաթյա բարձր մակարդակը կապված է երիկամային հիվանդությունների վտանգի նվազման հետ շաքարային դիաբետի, ավելորդ քաշի եւ ճարպակալման ժամանակ։
08-02-2024 08:44
Ռիո դե Ժանեյրոյի իրավապահները կառնավալի ժամանակ, փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար, առաջին անգամ կօգտագործեն դեմքի ճանաչման կենսաչափական տեսախցիկներ։
08-02-2024 07:02
Դերասանուհի Մեյզի Ուիլյամսը, ով առավել հայտնի է «Գահերի խաղը» սերիալում իր դերով, նկարահանվել է Harper's Bazaar ամսագրի նոր համարի շապիկի համար։ Հրատարակությանը տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է պատրաստվել իր դերին «Նոր հայացք» նոր սերիալում, որտեղ մարմնավորել է լեգենդար մոդելավորող Քրիստիան Դիորի քրոջը՝ Քեթրինին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
07-02-2024 09:10
Ըստ սննդաբան Միշել Սաարիի և ֆիթնես մարզիչ Ջորջ Յանգի՝ նիհարելու որոշումը պետք է գաղտնի պահվի հարազատներից:  Սաարին բացատրել է, որ շատ մարդիկ, ովքեր նիհարում են, հատկապես սկզբում, բախվում են ընտանիքի անդամների այլ տեսակետի հետ: Մտերիմ մարդիկ դիտավորյալ կամ պատահաբար մեկնաբանություններ են անում կամ այնպիսի գործողություններ են անում, որոնք ստիպում են կասկածել որոշման մեջ և նույնիսկ հրաժարվել դրանից։
07-02-2024 09:02
Ֆլորիդայի մի կին մեղադրվում է ավելի քան մեկ տասնամյակ կեղծ անունով ապրելու և այդ կեղծ անունն օգտագործելով մոտ 40,000 դոլար դաշնային պարենային նպաստ ստանալու համար: Այժմ նա տարիներ կանցկացնի բանտում։
07-02-2024 07:18
Իսրայելի Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ տեստոստերոնի ցածր մակարդակի եւ տագնապային խանգարման առաջացման հավանականության միջեւ։
07-02-2024 07:07
Ցածր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնը, որն ուղղված է ուղեղի այն հատվածին, որը կոչվում է ինսուլա, նվազեցնում է ցավի ընկալման ինտենսիվությունը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Վիրջինիա Tech Carilion պետական բժշկական դպրոցի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները։
07-02-2024 02:14
41-ամյա Նատալյա Վոդյանովան դարձել է Chloé ֆրանսիական ապրանքանիշի դեմքը։ Լուսանկարը հայտնվել է նորաձեւության տան սոցիալական ցանցերում։ Թոփ մոդելը կեցվածք է ընդունել Էյֆելյան աշտարակի ուղիղ դիմաց գտնվող շենքերից մեկի պատշգամբում։
06-02-2024 09:01
Սովորական կաղամբը կարող է դադարեցնել կամ դանդաղեցնել բջիջների ծերացումը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող C, E վիտամինների և բետա-կարոտինի, որոնք բնական հակաօքսիդանտներ են։ Ըստ բժշկների՝ կաղամբը պարունակում է նաև մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնք օգնում են օրգանիզմին հեռացնել տոքսիններն ու թափոնները, ինչպես նաև արագացնել մարսողության գործընթացը։
06-02-2024 08:53
Վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկորների փափկեցման և մեծացնում է աուտոիմուն հիվանդությունների և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Բժիշկները նշել են, որ վիտամին D-ի պակասը բացասաբար է անդրադառնում ոսկորների վիճակի վրա և կարող է մեծահասակների մոտ առաջացնել օստեոմալացիա, իսկ երեխաների մոտ՝ ռախիտ, տուժում են արյան անոթներն ու սիրտը, սկսում են խանգարվել նյութափոխանակության գործընթացները։
06-02-2024 08:35
Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում պեղումների ժամանակ փոքրիկ շիշ է հայտնաբերվել, որը, պարզվել է, բրոնզե դարի մուգ կարմիր շրթներկի պատյան է։ Գիտնականները պարզել են, որ այդ շիշը պարունակում է կարմիր նյութի հանքային բաղադրիչներ, որոնք զարմանալիորեն նման են շրթներկի ժամանակակից բաղադրատոմսերին։
06-02-2024 07:05
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Grammy մրցանակաբաշխությունը, սակայն բոլորը խոսում են ոչ այնքան հաղթողների, որքան հյուրերի մասին։ Այս ամենը կարմիր գորգի վրա շատ սլացիկ աստղերի պատճառով. նրանցից շատերը մինչև վերջերս բոլորովին այլ կազմվածք ունեին: Համացանցը կասկածում է, որ նրանք նիհարել են «Օզեմպիկ» դիաբետիկ դեղամիջոցի օգնությամբ, և կատակում են, որ արարողության ժամանակ «Օզեմպիկ» բառն ավելի հաճախ է հնչել, քան շնորհավորանքները։
06-02-2024 02:43
Զարմանք։ Ֆանտազիա։ Միամտություն։ Բեկում։ Այս չորս բառերը կարող են նկարագրել Marc Jacobs-ի գարուն-ամառ 2024 հավաքածուն։ Միջոցառմամբ նշանավորել է ապրանքանիշի 40-ամյակը։ Դրան մասնակցում էին երկարամյա գործընկերներ եւ ընկերներ, այդ թվում՝ Դեբի Հարին, Սոֆյա Կոպոլան, Դակոտա Ֆենինգը, Քլոե Սեւինին եւ շատ ուրիշներ:
05-02-2024 08:55
Հունաստանում 78-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մանկահասակ թոռնուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Նշվում է, որ մեղադրյալը սկսել է բռնաբարել թոռնուհուն 9 տարեկանից։
05-02-2024 08:50
Ծայրահեղ շոգը, կարող են մեծացնել երիկամների հիվանդության և սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը և նույնիսկ ազդել հոգեկան առողջության վրա: Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած վտանգները կարող են նաև բացասաբար ազդել մաշկի քրոնիկ հիվանդության՝ ատոպիկ դերմատիտի վրա, որը նաև հայտնի է որպես էկզեմա: 
05-02-2024 07:15
Վիկտորյա Բեքհեմին համեմատել են Քարդաշյան քույրերի հետ իր նոր տեսքի համար։ Բոլորն արդեն շփոթում են, թե ով է առաջինը հանրությանը ներկայացել միայն զուգագուլպա հագած՝ Քիմ Քարդաշյանը, թե Բիանկա Սենսորին, սակայն միտումը դուրս է եկել սկանդալային ընտանիքից ու բոլոր ներգրավվածներից և արդեն հասել է Վիկտորյա Բեքհեմին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1055 անգամ
25.08.2026
Դիտվել է 346 անգամ
27.08.2026
Դիտվել է 257 անգամ
29.08.2026
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster