Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026

Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Խիրոմանտիան ծանոթ է բոլորին, երբ մարդու ափի միջոցով փորձում են բացահայտել ոչ միայն նրա բնավորությունը, այլև ճակատագիրը։ Բայց կա նաև պեդոմանտիա։ Դա, այսպես ասած, ոտքերի միջոցով գուշակությունն է։ Սա համեմատաբար անսովոր է ու քիչ կիրառվող, քանի որ ոչ բոլորն են նայում իրենց ոտքերին, և կարող է թվալ, թե ուսումնասիրելու ոչինչ չկա։ Իրականում, մեր ոտքի մատները շատ բան ունեն ասելու մեր մասին։

Նայեք նկարում պատկերված ոտքերին և ընտրեք այն ձևը, որն ամենաշատն է նման ձերին։ Այնուհետև կարդացեք համապատասխան մեկնաբանությունը՝ պարզելու համար, թե ինչ են ձեր ոտքերը բացահայտում ձեր անհատականության մասին։

600x400

1. Դուք ստեղծագործական մարդ եք։ Մատների այս ձևն ունեցող մարդիկ շատ խելացի են և միշտ գտնում են ստեղծագործական լուծումներ ցանկացած խնդրի համար։ Ձեզ հաճախ անվանում են տաղանդավոր. դուք չեք սիրում միապաղաղ աշխատանքը և արագ հոգնում եք դրանից։ Հեշտությամբ ոգեշնչվում եք նոր նվաճումների համար, բայց երբեմն, ինքնավստահության պակասի պատճառով, գործերը կիսատ եք թողնում։

2. Դուք համառ եք։ Մատների այս ձևն ունեցող մարդիկ էներգիայով լի են և հնարամիտ, միշտ պաշտպանում են իրենց համոզմունքները։ Դուք հեշտությամբ եք հորինում նոր ստեղծագործական գաղափարներ և դրանք իրականացնում ձեր աշխատանքում ու առօրյա կյանքում։

3. Առաջնորդական հատկանիշների նշան։ Դուք իշխող անձնավորություն եք։ Ձեզ դուր է գալիս, որ ամեն ինչ արվի ձեր ուզածով։ Շատ անկախ և նպատակասլաց եք։ Հավատում եք, որ ոչ ոք չի կարող ձեր աշխատանքը կատարել ձեզնից լավ, և կարող եք անտեսել ուրիշներին՝ ձեր նպատակներին հասնելու համար։

Նման մարդկանց գլխավոր նպատակը հաջողությունն է ցանկացած ոլորտում։ Եվ միայն մեկ բան կարող է նրանց շեղել ճիշտ ուղուց... և դա անհագ պերֆեկցիոնիզմն է։

4. Դուք զգացմունքային մարդ եք։ Հեշտությամբ զարմանում և ուրախնում եք, բայց նաև հեշտությամբ նեղվում եք. շատ բաներ անձնական եք ընդունում։ Դուք շատ հոգատար եք։ Երեխա ժամանակ դժվար թե անտարբեր անցնեիք վիրավոր կատվի կամ աղավնու կողքով՝ առանց նրանց տուն բերելու։ Մեծահասակ տարիքում հաճախ եք օգնում ուրիշներին կամ մասնակցում կամավորական ծրագրերի։

Այս մարդկանց համար ընտանիքն ու մտերիմ ընկերներն ամենակարևոր արժեքներն են։ Մատների այս ձևն ունեցողներն աչքի են ընկնում լսելու և իրենց ուրիշների տեղը դնելու ունակությամբ։ Երբեմն նրանք ամեն ինչ չափազանց անձնական են ընդունում, և այդ կարեկցանքը հաճախ կարող է վնասակար լինել։

5. Դուք մի քիչ միամիտ եք։ Մարդիկ հաճախ հաճոյախոսություններ են անում ձեր արտաքինի մասին, բայց դուք գրավիչ եք ոչ միայն արտաքինից, այլև ներքուստ։ Մարդիկ գրավվում են ձեզնով։ Դուք ունեք բարձր նպատակներ, որոնք երբեք չեն բավարարվում։ Հենց որ հասնում եք որևէ նպատակի, անմիջապես ձեր առջև դնում եք ավելի բարդ մարտահրավեր և սկսում նոր ճանապարհ։

Համարվում է, որ եթե մարդու երկրորդ մատն ավելի երկար է, քան մեծ մատը, ապա նա կլինի ընտանիքի ղեկավարը։ Սնահավատ հնդիկները նույնիսկ իրենց որդիներին չեն խրախուսում ամուսնանալ չափազանց ցցված երկրորդ մատ ունեցող կնոջ հետ. ենթադրաբար, նման կանայք չափազանց իշխող են, և տղամարդը անխուսափելիորեն կդառնա կնոջը ենթարկվող։ Այնուամենայնիվ, երկար երկրորդ մատը (հայտնի է նաև որպես Մորտոնի մատ․ անվանակոչվել է ամերիկացի վիրաբույժ Դադլի Ջո Մորտոնի անունով, ով առաջինն է նկարագրել ոտքի այս անատոմիական առանձնահատկությունը) հազվադեպ է հանդիպում։ Այն հանդիպում է աշխարհի մարդկանց միայն 10%-ի մոտ։ Եվ եթե դուք նրանցից մեկն եք, ապա, հավանաբար, բնածին առաջնորդ եք։ Այնուամենայնիվ, առաջնորդության անզուսպ ցանկությունը կարող է հակառակ արդյունք տալ, և դուք ռիսկի եք դիմում դառնալ եսասեր կամ բռնակալ։

Եթե մեծ մատը նկատելիորեն ավելի երկար է, քան մյուսները, համարվում է, որ դրա տերերը թեթևամիտ են և նրանց անհանգստությունը կամ տխրությունը երկար չի տևում։ Նրանք սիրում են վառ հագուստ և համեղ ուտելիք, բայց ավելի շատ՝ նրանց դուր է գալիս ուշադրություն գրավելը և հասարակության մեջ փայլելը։ Ավելին, եթե այս մատի եղունգը ուռուցիկ է, մարդը, հավանաբար, դյուրագրգիռ է և հոգեբանորեն անկայուն, իսկ եթե եղունգը լայն է հիմքում, մարդը չափազանց խորամանկ է։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1897 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աշնանային թախիծի դեմ պայքարի լավագույն միջոցները

05.11.2026
Այս եղանակին մարմինը բնականաբար ձգտում է բարձր կալորիականությամբ և շաքարով հարուստ սննդի՝ փորձելով փոխհատուցել էներգիայի պակասը:

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 456 անգամ
17.11.2026
Դիտվել է 450 անգամ
18.11.2026
Դիտվել է 447 անգամ
20.11.2026
Դիտվել է 342 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster