ՄԵԿ ՏՈՂՈՎ 15-02-2024 09:09 Վեճից հետո սեքսը ոչ միայն լավ է ձեր հարաբերությունների, այլեւ առողջության համար։ «Հաշտեցնող սեքսը» ոչ պաշտոնական տերմին է, որն օգտագործվում է սեռական մտերմությունը նկարագրելու համար, որը տեղի է ունենում զույգերի միջեւ կոնֆլիկտից հետո:
15-02-2024 07:24 Նիդեռլանդների նախկին վարչապետ Դրիս վան Ագտը և նրա կինը՝ Եվգենին, մահացել են նույն օրը՝ փետրվարի 5-ին, զույգերի էֆթանազիայի միջոցով։ Երկուսն էլ 93 տարեկան էին։
15-02-2024 07:14 Ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նշում է, որ յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն կա, Եվրոպայի առաջնությունն էլ այդ առումով բացառություն չէր: «Իմ կարծիքով՝ 19 տարեկանում ոսկե մեդալակիր դառնալը նորմալ է: Մեծահասակների մրցաշարերի երկրորդ անգամն էի մասնակցում, սակայն առավելագույնս լավ էի պատրաստվել ու դրական էի տրամադրված»,-ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:
15-02-2024 05:21 Զտված ձավարեղեն ուտելը կարող է առաջացնել բորբոքային պրոցեսների սրացում, այդ թվում՝ հոդերի, և, համապատասխանաբար, առաջացնել հոդացավերի սրացում։ Ամբողջական հացահատիկները լավագույն ընտրությունն են արթրիտի դեպքում:
14-02-2024 09:15 Ճապոնիայում առաջին անգամ հաջողությամբ բուծել են գենետիկորեն ձևափոխված խոզ, որի օրգաններն ապագայում կարող են առանց օրգանիզմի կողմից մերժման փոխպատվաստվել մարդկանց։ Ճապոնացի մասնագետները ենթադրում են, որ արդեն 2024 թվականին կսկսեն գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանները փոխպատվաստել կապիկի մարմնում, ինչը միջանկյալ քայլ է մարդու մարմնում փոխպատվաստման ճանապարհին:
14-02-2024 09:05 University of Naples Federico II համալսարանի և Մեծ Բրիտանիայի University of Lincoln համալսարանի գիտնականների վերջին հետազոտության՝ շներն իսկապես ունեն իրենց տերերի զգացմունքները կարդալու զարմանալի ունակություն:
14-02-2024 09:00 Մեծ Բրիտանիայի հոգեբանները պարզել են, որ վիրտուալ զբոսանքն անտառում նվազեցնում է բացասական հույզերի մակարդակը սթրեսի ենթարկված մարդկանց մոտ: Էֆեկտն ավելի ուժեղ է եղել նրանց համար, որոնք նկատել են կենսաբազմազանությունը։ Բացասական հույզերն ավելի շատ թուլացել են նրանց մոտ, որոնք կարող էին ավելի շատ բույսեր նկատել և տարբերել։
14-02-2024 07:08 Արևածաղկի սերմերը կարող են օգնել նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, քանի որ դրանք պարունակում են վիտամին E, որն անհրաժեշտ է դրա համար: Վիտամին E-ն ազդում թուլամտությամբ տառապող մարդկանց առողջության վրա. փորձագետները պարզել են, որ այս վիտամինը երկու տարի ընդունելիս հիվանդության զարգացումը դանդաղել է:
14-02-2024 02:23 Սելենա Գոմեսը Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել իր ընկերոջ՝ Բենի Բլանկոյի հետ։ Նա գրառումը մակագրել է «Իմ լավագույն ընկերը» արտահայտությամբ։
13-02-2024 09:17 Ռեալիթի հեռուստատեսության աստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանը հանրության առաջ է հայտնվել քրոջ՝ Քլոեի նախկին սիրելիի՝ ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ։ Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Աստղին մոտ կանգնած ինսայդերի խոսքով՝ հայտնիները մտերմացել են այն բանից հետո, երբ մարզիկը բաժանվել է կնոջից՝ Լորեն Վուդից։
13-02-2024 09:09 Անքնության երկու հիմնական պատճառներն են սթրեսային իրավիճակները և ապրելակերպի փոփոխությունները: Փորձագետները հատկապես նշում են, այսպես կոչված, «անվճար ռեժիմի» վտանգը, երբ մարդը տարբեր ժամերի է պառկում քնելու և արթնանում։ Վատ քնի ռիսկի գործոնները ներառում են նաև կոֆեինի ավելցուկը և նստակյաց ապրելակերպը: «Մինչև ուշ գիշեր սմարթֆոնի վրա մնալու» սովորությունը նույնպես խանգարում է ձեզ քնել։
13-02-2024 09:06 Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆտալատները՝ պլաստմասսաների հետ կապված քիմիական նյութերի դասը, կարող են ներթափանցել սննդի մեջ փաթեթավորումից և նույնիսկ սննդարդյունաբերության աշխատողների կրած պլաստիկ ձեռնոցներից: Հղիության ընթացքում նման սնունդն ուտելուց հետո քիմիական նյութերը կարող են ներթափանցել արյան մեջ, ապա ընկերքի միջով մտնել պտղի արյան շրջանառության մեջ։
13-02-2024 08:43 Բազմաթիվ վաղածին երեխաներին շնչելու համար թոքերի արհեստական օդափոխություն է պահանջվում: Սակայն երկարատև թոքային օդափոխությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները կամ թոքերի արհեստական օդափոխիչի կողմից առաջացած վնասվածքները:
13-02-2024 08:21 Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Գոլդ Կոստում տեղի է ունեցել AACTA Awards մրցանակաբաշխությունը, որն անվանում են Ավստրալիայի «Օսկար»։ Հաջողակ հաղթողների թվում էր Մարգո Ռոբին, ով արժանացավ մի քանի, այդ թվում՝ «Տարվա նորարար» մրցանակին։
12-02-2024 09:06 Քնի պակասը, հատկապես տղամարդկանց մոտ, հրահրում է ավելորդ քաշ, բշել են հոգեբանները։ ընդհատվող քունը բացասաբար է անդրադառնում մարդու տրամադրության և ուտելու սովորությունների վրա։ Մարդիկ, ովքեր քրոնիկորեն զրկված են քնից, ավելի շատ կալորիաներ են օգտագործում, ավելի շատ անառողջ սնունդ են ընտրում և վերջում ավելորդ կիլոգրամներ են ստանում:
12-02-2024 09:02 Ավելի քան 1500 ցուցարար կիրակի հավաքվել է Աթենքի կենտրոնում՝ դեմ արտահայտվելու Հունաստանում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագծին: Օրինագիծը խորհրդարանում քվեարկության կդրվի մի քանի օրից։
12-02-2024 08:53 Մադագասկարի խորհրդարանը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլատրում է երեխաների բռնաբարության համար դատապարտվածների քիմիական և, որոշ դեպքերում, վիրաբուժական ամորձատումը, քայլ, որն արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը:
12-02-2024 08:47 Ամենատարածված պատճառը, ըստ դեռահասների, որի համար նրանք դիմել են թմրամիջոցների և ալկոհոլի, եղել է իրենց աշխույժ, հանգիստ կամ թուլացած զգալու ցանկությունը, ընդ որում հարցվածների գրեթե երեք քառորդը նշել է հենց այս պատճառները: Մյուս գլխավոր պատճառները կապված են եղել սթրեսի դեմ պայքարելու մեթոդների հետ. 44%-ն ասել է, որ օգտագործում է այդ նյութերը, որպեսզի դադարի անհանգստանալ առկա խնդրի մասին կամ մոռանալ վատ հիշողությունները, իսկ 40%-ը նշել է, որ օգտագործել է դրանք՝ դեպրեսիան կամ տագնապը հաղթահարելու նպատակով։
12-02-2024 02:10 Փետրվարի 10-ին Կալիֆորնիայի Բևերլի Հիլզ քաղաքում տեղի ունեցավ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի 76-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը մասնակցել են Էմմա Սթոունը, Եվա Լոնգորիան, Ռոուզ Բիրնը, Ռայան Գոսլինգը, Մեթ Բոմերը, Հելեն Միրենը և նրա ամուսինը՝ Թեյլոր Հեքֆորդը, Սիլիան Մերֆին, Դեյվիդ Դուխովնին, Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն և կինոարդյունաբերության այլ աստղեր։
09-02-2024 09:55 Բրազիլուհին ստացել է աշխատանքի, ամուսնության եւ, նույնիսկ, 25000 դոլարով երկրպագուի հետ գիշերելու առաջարկ, քանի որ շատ նման է Բեյոնսեին: «Երբ մարդիկ ինձ տեսնում են, նրանք անմիջապես նկատում են, որ ես նման եմ երգչուհուն»,-SWNS-ին ասել է 35-ամյա Ջուլիանա Մաչադո Սոտինյոն,-«Նրանցից շատերը զարմացած են նմանության աստիճանից»,-շարունակել է նա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18 Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել: 29-08-2026 10:56 Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։ 29-08-2026 10:15 Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։ 29-08-2026 02:11 Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից: 27-08-2026 10:45 Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026 Դիտվել է 1055 անգամ 25.08.2026 Դիտվել է 346 անգամ 27.08.2026 Դիտվել է 257 անգամ 29.08.2026 Դիտվել է 148 անգամ