Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-03-2024 02:25
Աստղերը հավաքվել են Փարիզում, որտեղ Jacquemus ապրանքանիշի դիզայներ Սայմոն Պորտե Ժակեմուսին շնորհվել է Արվեստի և գրականության շքանշանի ասպետ մեդալը։ Նրա մտերիմ ընկերները եկել էին շնորհավորելու այս նվաճման կապակցությամբ, այդ թվում՝ Վենսան Կասելի նախկին կինը՝ Թինա Կունակին և նրա նախկին խորթ դուստրը՝ Դևա Կասելը:
05-03-2024 08:20
Մարդկանց մինչև 70 տոկոսը պարանոցի ցավ է զգում, և դա ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Այս խնդրի հիմնական պատճառը գաջեթների մշտական օգտագործումն ու համակարգչի մոտ աշխատելն է։ Ցավը կարելի է կանխել պարզ վարժությունների միջոցով․ առաջինը կօգնի ինքնամերսումը, կարևոր է տաքացնել ոչ միայն պարանոցի, այլև կրծքավանդակի մկանները։
05-03-2024 08:15
Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրեց հղիության արհեստական ընդհատման իրավունքը։
05-03-2024 05:17
Լոնդոնի Քուին Մերի համալսարանի գիտնականները Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ եզրակացրել են, որ վիտամին D-ի հավելումները չեն բարելավում ոսկորների ամրությունը և չեն նվազեցնում կոտրվածքների վտանգը վիտամին D-ի պակաս ունեցող երեխաների մոտ:
04-03-2024 08:45
Երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն լսելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, զգուշացնում են մասնագռտները։ Միջին հաշվով կարելի է ականջակալներ օգտագործել օրական երեքից հինգ ժամ, բայց ոչ բարձր հաճախականությամբ: Հակառակ դեպքում՝ բորբոքային պրոցես կարող է սկսվել։
04-03-2024 08:37
Ճարպեր պարունակող մթերքները, այդ թվում՝ կաթը, միկրոալիքային վառարանում տաքացնելիս կարող են վնասակար դառնալ առողջության համար: Միկրոալիքային վառարանը տաքանում է միկրոալիքային ճառագայթների օգնությամբ, որոնք գործում են մոլեկուլների վրա և կարող են փոխել ճարպերի քիմիական կառուցվածքը: Բնական ճարպերը կարող են վերածվել տրանս ճարպերի:
04-03-2024 08:34
Պրովանս, 19-րդ դար, երկու տաղանդավոր խոհարարներ եւ գաստրոնոմիական փորձերի ծով՝ Կաննի կինոփառատոնի «Սիրո բաղադրատոմս» նոր ֆիլմում։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Վիետնամցի ռեժիսոր Թրան Ան Հունգի ֆիլմը գերել է բազմաթիվ հեռուստադիտողների եւ քննադատների:
04-03-2024 08:29
Նոր հայցը պնդում է, որ ԱՄՆ Յուտա նահանգի պոլիգամ Վինդա կրոնական համայնքը իրականում հանցավոր պաշտամունք է, որը զբաղվում է երիտասարդ աղջիկների առևտրով և ստիպում նրանց վաղ ամուսնությունների, որոնք երբեմն խառնարյունություններ են լինում, գրում է Daily Beast-ը։
04-03-2024 02:47
Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին բեմահարթակ է բարձրացել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։  25-ամյա իտալացի թոփ-մոդել Վիտորիա Սերետտին մասնակցել է Chloé 2024-2025 պատրաստի հագուստի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը։
01-03-2024 09:52
Տաք ջուրը բարելավում է նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը, նշում եմ բժիշկները։ Տաք ջուրը խթանում է լեղու արտադրությունը և, ընդհանուր առմամբ, նորմալացնում է աղեստամոքսային տրակտի (GIT) աշխատանքը: Բացի դրանից, առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը փոխհատուցում է խոնավության գիշերային կորուստը։
01-03-2024 09:46
Օրգազմը միայն հաճույքի կամ բազմացման համար չէ: Օրգազմը նպաստում է սեռական զուգընկերների միջեւ երկարատեւ կապի հաստատմանը, ասվում է Օստինում Տեխասի համալսարանի նոր հետազոտության մեջ: 
01-03-2024 05:07
90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կասկածվում է Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատեր Մուհամեդ Ալ Թուրքիի հետ սիրավեպի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ ինսայդերին հղումով։ Նաոմի Քեմփբելին հաճախ են նկատում Մուհամեդ Ալ Թուրքիի ընկերակցությամբ հանրային միջոցառումների ժամանակ: Փետրվարի սկզբին սուպերմոդելն ու մուլտիմիլիոնատերը միասին հայտնվեցին BAFTA մրցանակաբաշխությանը։
01-03-2024 03:11
Playboy-ի 22-ամյա մոդել Հայք Քոնինգսը, ով հայտնվել է մեծահասակների համար ամսագրի հոլանդական հրատարակության շապիկին, խոսել է գիշերային ակումբում Լեոնարդո դի Կապրիոյի հետ հանդիպման մասին։ Աղջիկը դերասանին անվանել է չափազանց «ծեր ու տարօրինակ» և հրաժարվել նրա հետ տուն գնալ, քանի որ ծանոթներից լսել է նրա «անկողնում տարօրինակ նախասիրությունների» մասին։
01-03-2024 02:02
Քեյթ Մոսը ֆրանսիական Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկի համար կիսամերկ կեցվածք է ընդունել մուշտակով և զուգագուլպաներով, ասվում է հրապարակման սոցիալական ցանցում։ Լուսանկարում 50-ամյա սուպերմոդելը պատկերված է կաշվե աթոռի վրա պառկած։
29-02-2024 22:13
Տղամարդիկ ամուսնությունից հետո ավելի շատ քաշ են հավաքում, քան կանայք: Ամուսնությունը զգալի դրական ազդեցություն ունի տղամարդկանց մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) վրա՝ հատկապես ամուսնությունից հետո առաջին հինգ տարիների ընթացքում: Պարզել է, որ ամուսնությամբ է պայմանավորված լինում տղամարդկանց շրջանում ավելորդ քաշի 5,2%-ով աճը եւ 2,5%-ով ճարպակալումը:
29-02-2024 02:20
Ֆրանսիացի արտադրողներին արգելվել է բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս: Խախտողներին սպասվում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար 1500 եվրոյից սկսած և ընկերությունների համար՝ մինչև 7500 եվրո:
28-02-2024 08:36
Սառը ձեռքերն ու ոտքերը կարող են լինել երկաթի դեֆիցիտի սակավարյունության հետևանք: Անեմիա ունեցող մարդիկ վատ շրջանառություն ունեն ամբողջ մարմնում, քանի որ նրանք չունեն բավականաչափ կարմիր արյան բջիջներ՝ հյուսվածքներին թթվածին մատակարարելու համար։ Բացի այդ, երկաթի պակասը կարող է մշտական հոգնածության զգացում, գունատություն, գլխացավ, մազերի և մաշկի չորություն և այլ տհաճ հետևանքներ առաջացնել։
28-02-2024 08:31
Պարզվում է՝ մեր օրերում նորաձեւ ու թրենդային է տղամարդու կանացի լինելը։ Եվ սա, բացարձակապես, կապ չունի նրանց սեռական կողմնորոշման հետ։ Եթե ԱՄՆ-ում տղամարդուն ասում են, որ նա, ասես, «babygirl» լինի, ապա սա հաճոյախոսություն է ընկալվում։
28-02-2024 08:30
Իրինա Շեյքն ու Նաոմի Քեմփբելը դարձել են Dolce & Gabbana-ի նոր` աշուն-ձմեռ հավաքածուի դեմքերը։ Սուպերմոդելները հայտնվել են բաց զգեստներով: Հավաքածուում ներկայացված են total black կերպարներ:
28-02-2024 08:28
Տխրահռչակ Մոնիկա Լեւինսկին, ով հայտնի է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ կասկածելի սիրավեպով, դարձել է Reformation արշավի դեմքը, որի նպատակն է ստիպել կանանց «իրենց ձայնն օգտագործել» ընտրություններում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1046 անգամ
25.08.2026
Դիտվել է 340 անգամ
27.08.2026
Դիտվել է 252 անգամ
29.08.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster