Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-03-2024 01:35
33-ամյա Լեդի Քիթի Սփենսերը Instagram-ում կիսվել է անսպասելի նորությամբ՝ նա լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Արքայադուստր Դիանայի զարմուհին ֆոտոշարք է հրապարակել փոքրիկի հետ։ Քիթին գաղտնի է պահել երեխայի սեռն ու անունը։
11-03-2024 10:12
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտնել է «Օսկարի» նոր դափնեկիրների անունները։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Օպենհայմեր» դրաման։ Լավագույն է ճանաչվել նաև նաև ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը։ Ֆիլմը ստացել է յոթ «Օսկար»՝ առաջադրված 13 անվանակարգում: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Էմմա Սթոունը («Խեղճուկրակները»), իսկ «Լավագույն դերասանը» այս տարի Քիլիան Մերֆին է («Օփենհայմեր»):
11-03-2024 10:03
Ֆլորիդայի համալսարանի կենսաբան Դեւիդ Ռիդի գլխավորած գիտնականների խումբը հաշվարկել է, որ ժամանակակից մարդիկ սկսել են մշտապես հագուստ կրել մոտ 170 000 տարի առաջ, նախավերջին սառցե դարաշրջանում։
11-03-2024 07:27
Այս գարնանը Penguin Random House-ը կթողարկի Ջեսիկա Բիելի մանկական գիրքը դաշտանի մասին: Ջեսիկայի գրական դեբյուտը այդպես էլ կոչվում է՝ «Մանկական գիրք դաշտանի մասին»․ ստեղծագործությունը կներառվի Penguin Random House «Մանկական գիրք մասին» շարքում։ People-ի հետ զրույցում դերասանուհին բացատրել է, որ ցանկանում է իր դերն ունենալ երիտասարդ սերունդների հետ ամսեկանների մասին խոսելու խարանի դեմ պայքարելու մեջ:
11-03-2024 06:20
Արյունը կղանքում, որովայնի ցավը և քաշի կորուստը կարող են լինել կոլոռեկտալ (ռեկտալ և հաստ աղիքի) քաղցկեղի նշաններ, սակայն դրանք ի հայտ են գալիս հետագա փուլերում: Կանոնավոր սկրինինգը կարող է կանխել ուռուցքի զարգացումը: Կոլոռեկտալ քաղցկեղը չարորակ ուռուցքների մեջ մահացության ռիսկի երկրորդ տեղում է:
11-03-2024 05:05
Կոլորադոյի երդվյալ ատենակալների դատարանը պարտավորեցրել է 3,76 միլիոն դոլար վճարել թոշակառուհուն, որի տունը վնասվել է ոստիկանության սխալմամբ իրականացրած գրոհի ժամանակ: Փաստաբանների պնդմամբ, 78-ամյա Ռուբի Ջոնսոնը դեռևս տառապում է «ծանր ֆիզիկական և հուզական խանգարումով», այն բանից հետո, երբ գողացված բեռնատար և զենք փնտրող ոստիկանները ներխուժել են նրա տուն և կալանավորել նրան:
08-03-2024 09:12
Հոլիվուդյան աստղ Հելեն Միրենը՝ Բարբիի տեսքով: Գլամուրային տիկնիկը, որը համալրված է «Օսկար» մրցանակով, ութ տինիկներից մեկն է, որը թողարկվել է Mattel-ի կողմից՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Չնայած տիկնիկի ձեռքին այն «Օսկարն» է, որը Միրենը շահել է 2006 թվականին՝ «Թագուհին» ֆիլմում իր դերի համար, այն կրում է կապույտ զգեստ եւ կապույտ մազեր. այս կերպարով դերասանուհին ներկայացել էր անցած տարվա Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին:
08-03-2024 07:32
Երկրպագուները կասկածում են, որ հեռուստաաստղ Քայլի Ջեներին բաժանվել է դերասան Թիմոտի Շալամետից։ Տարեսկզբից աստղային զույգին հազվադեպ են միասին տեսել։ Մարտի 5-ին 26-ամյա ձեռներեցը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է իր առօրյան անցկացնում իր ավագ քրոջ՝ Քենդալ Ջենների և վեցամյա դստեր՝ Սթորմիի հետ: Այս տեսանյութում երկրպագուները նկատել են մանրամասներ, որոնք վկայում են հայտնիների բաժանման մասին: Նրանց կարծիքով՝ Ջենները սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին և ինքնուրույն գլուխ հանել կենցաղային բոլոր պարտականություններից։
08-03-2024 05:23
Օրերս 51-ամյա Գվինեթ Փելթրոուն հրավիրված հյուր էր Կանանց միջազգային օրվան նվիրված Visionary Women գագաթնաժողովին։ Goop-ի հիմնադիրը Բահամյան կղզիներում ԱՄՆ նախկին դեսպանին հարցրել է, թե ինչպես է նրան հաջողվում լինել «երկու հրաշալի երեխաների՝ Թոնիի և Սառայի խորթ մայրը»։ Պատասխանից հետո աստղն ինքն էլ խոստովանել է, որ իր համար հեշտ չի եղել ընդունել խորթ մոր իր կարգավիճակը և ընտելանալ «ոչ իր երեխաների» հետ։ «Դա իսկապես դժվար ճանապարհ է: Բայց ես իսկապես սիրում եմ խոսել դրա մասին, քանի որ դա իմ մարդկային ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է»:
08-03-2024 03:36
6 տարվա հարաբերությունից հետո Դակոտա Ջոնսոնն ամուսնության առաջարկ է ստացել Քրիս Մարտինից։ Coldplay խմբիի 47-ամյա ֆրոնտմենը նշանադրությունից առաջ նույնիսկ օրհնություններ է ստացել իր իդեալական նախկինից՝ Գվինեթ Փելթրոուից և իրենց ընդհանուր երեխաներից։
08-03-2024 02:28
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ առաջին երեխայի ծննդյան «ամենաճիշտ տարիքը» 24 տարեկանն է, քանի որ կնոջ վերարտադրողական տարիքը «կարճ է»։ «Որքան շուտ ծնվի առաջին երեխան, այնքան ավելի արագ կծնվեն երկրորդն ու երրորդը: Հիշեք, պետք չէ վախենալ ծերության հետ հանդիպելուց»,- «Գիտելիք» կրթական մարաթոնում իր ելույթի ժամանակ ասել է Գոլիկովան։
07-03-2024 10:48
Սուր շնչառական վարակների դեպքում խորհուրդ չի տրվում շնչել գոլորշի, նշում են մասնագետները։ Տաք գոլորշու ներշնչումն անխուսափելիորեն հանգեցնում է բերանի, քթի և կոկորդի լորձաթաղանթի վնասվածքի, իսկ ծանր դեպքերում՝ նույնիսկ դեմքի մաշկի այրվածքների։ Դա հրահրում է տարբեր բարդությունների զարգացում։
07-03-2024 10:37
Դուբայում անցկացված պարածանրամարտի Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը։ Մարզուհին Հայաստանի ռեկորդ է սահմանել եւ բարելավել դիրքը օլիմպիական ուղեգրի համար պայքարում:
07-03-2024 10:28
ԱՄՆ-ի բնակիչը, ով ուտում է բացառապես Big Mac-ներ, կերել է 34 հազար համբուրգեր և ողջ մնացել: Այս մասին հայտնում է Գինեսի համաշխարհային ռեկորդները։ Վիսկոնսին նահանգի Fond du Lac-ից 70-ամյա Դոնալդ Գորսկին իր առաջին Big Mac-ը կերել է McDonald's արագ սննդի ռեստորանում գրեթե 52 տարի առաջ՝ 1972 թվականի մայիսի 17-ին:
07-03-2024 09:03
Դերասանուհի Գալ Գադոտը, ով հայտնի է Հրաշք կնոջ դերով, չորրորդ անգամ է մայրացել։ Դերասանուհին գաղտնի է պահել իր հղիությունը, ուստի երեխայի լույս աշխարհ գալու մասին լուրն անակնկալ է եղել երկրպագուների համար։
07-03-2024 08:53
Իրանցի հանճարեղ աղջիկ ութամյա Գոլսա Շամսիփուրը դարձել է աշխարհի լավագույն կոդավորողը «Scratch Junior» մրցույթում, որը ներածական ծրագրավորման լեզու է փոքր երեխաների համար։
06-03-2024 09:33
Փարիզի նորաձեւության շաբաթը մոտեցավ ավարտին. մարաթոնի վերջին օրը սկսվեց Chanel-ի ցուցադրությամբ։ Այս առիթով Ֆրանսիա էր ժամանել անգամ Պենելոպա Կրուզը, ով հազվադեպ է հաճախում բարձրաշխարհիկ միջոցառումների։ 49-ամյա դերասանուհին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ՝ պարբերաբար հայտնվելով նրա հանդերձանքով։
06-03-2024 09:19
Մազաթափությունը կարող է վկայել մեր օրգանիզմի որոշակի վիճակների մասին, այդ թվում՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին։ Հաճախ վահանաձև գեղձի հորմոնների վիճակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում մազի ֆոլիկուլի վրա՝ հանգեցնելով մազի լիսեռի բարակմանը:
06-03-2024 09:16
Չինաստանի Ջիլինի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտական թիմը պարզել է, որ քինոայի մեջ հայտնաբերված կենսաակտիվ միացությունները կարող են օգտակար ազդեցություն ունենալ աղիների միկրոբիոտայի վրա և նպաստել սրտանոթային առողջությանը:
06-03-2024 02:34
Բեն Աֆլեքը պահել է Ջենիֆեր Լոպեսից ստացած նամակներն ու հաղորդագրությունները  նույնիսկ Ջենիֆեր Գարների հետ ամուսնության ժամանակ։ Այս մասին հայտնի է դարձել Ջենիֆեր Լոպեսի «The Greatest Love Story Never Told» վերնագրով վավերագրական ֆիլմից։ Այս արարքի համար Աֆլեքին դատապարտել են նրա նախկին կնոջ երկրպագուները, որոնք վիրավորական են համարել նրա արարքը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2026 11:18
Վիեննայի դեկորատիվ արվեստների թանգարանից գողացել են ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան վզնոցը, որը պարունակում էր 673 ադամանդ՝ ավելի քան 200 կարատ քաշով: Վիեննայի ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու գողեր մտել են թանգարան, մուրճով կոտրել ցուցափեղկը, գողացել զարդերը և փախել:
29-08-2026 10:56
Թենեսի նահանգի Նեշվիլի միջազգային օդանավակայանը կարող են վերանվանել երգչուհի Դոլլի Պարթոնի պատվին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Բիլ Լին՝ երգչուհու մահից ընդամենը մի քանի օր անց, հայտնում է CBS News-ը։ Պարթոնը մահացել է երեքշաբթի օրը քաղցկեղից՝ 80 տարեկան հասակում։
29-08-2026 10:15
Քենդալ Ջենները արդեն իր նոր ընկերոջը՝ Ջեյքոբ Էլորդիին, համարում է «պոտենցիալ ամուսին», հաղորդում է Page Six-ը՝ հղում անելով մոդելին մոտ կանգնած աղբյուրին։ «Քենդալն իսկապես Ջեյքոբին դիտարկում է որպես պոտենցիալ ամուսին։ Նա նախկինում հանդիպել է մի քանի հիանալի տղաների հետ և լուրջ հարաբերություններ է ունեցել, բայց սա առաջին անգամն է, որ նա մտածում է. «Ես իրականում կարող եմ ամուսնանալ նրա հետ»», - ասել է ներքին աղբյուրը։
29-08-2026 02:11
Քեյթ Միդլթոնը հազվադեպ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ՝ տարիներ շարունակ պահպանելով ճանաչելի տեսքը: Միակ բացառությունը նրա մազերն են, որոնք տարեկան մոտ մեկ անգամ մի քանի տոնով փոխում են իրենց երանգները: Օրինակ՝ անցյալ տարի արքայադուստրը փորձեց մեղմ մեղրագույն շիկահեր, որից նա հրաժարվեց մի քանի շաբաթ անց: Սակայն, հիմա նա, կարծես, պատրաստ է վերադառնալ ավելի բաց սանրվածքի. պապարացիները վերջերս լուսանկարել են նրան նոր գունային երանգով: Ակնհայտ է, որ նա կրկին բացացրել է մազերը՝ հեռանալով վերջին վեց ամիսների ընթացքում կրած հարուստ շագանակագույնից:
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 1046 անգամ
25.08.2026
Դիտվել է 339 անգամ
27.08.2026
Դիտվել է 250 անգամ
29.08.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster