Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025

Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

«Իմ ոտքերը այնքան էլ գեղեցիկ չեն, ես պարզապես գիտեմ, թե ինչ անել դրանց հետ», - ասում էր հմայիչ Մարլեն Դիտրիխը: Իրոք, շատ բան կախված է ոչ միայն ի ծնե մեզ տրված արտաքին տվյալներից, այլև դրանց հետ ճիշտ վարվելուց:

Նույնիսկ եթե կարծում եք, որ անում եք ամեն ինչ, որպեսզի ձեր ոտքերը կատարյալ վիճակում պահեք, կարդացեք այս հոդվածը՝ որոնցում ներկայացված են վեց տարածված սովորություններ, որոնք վնասում են ձեր առողջությանը:

Ոչ մի րոպե հանգիստ

Սպորտի հանդեպ սերը՝ հրաշալի է, բայց ամեն ինչում պետք է չափն իմանաք։ Եթե դուք կանոնավոր կերպով կատարում եք կքանիստ, թեքումներ, այլ վարժություններ, որոնք ուղղված են ոտքերին, անպայման ձեր մկաններին վերականգնելու համար ժամանակ տվեք: Հակառակ դեպքում կկանգնեք «գերմարզման» փաստի առջև և կվաստակեք չափից դուրս մարված ոտքեր, որոնք կփչացնեն ձեր մարմնի համամասնությունները:

Շատ մկաններ, քիչ ճկունություն

Ճկունությունը ևս մեկ բանալի է առողջ և բարակ ոտքերի համար: Երբ մարզվում եք, մի մոռացեք կատարել թեքումներ, թռիչքներ, կքանիստ և այլ վարժություններ, որոնք կձգեն ձեր մկանները և կկանխեն վնասվածքները: Եթե վերը նշված բոլորը ձեզ առանձնապես գայթակղիչ չի թվում, այսօր փորձեք այլ հայտնի տարբերակներ՝ յոգա, պիլատես, ցիգոնգ կամ տայցզի: Ձեր մարմինն անպայման շնորհակալություն կհայտնի ձեզ նման ակտիվության համար, իսկ դուք ձեզ թեթև կզգաք։

Չափից շատ ծանրաբեռնող վարժություններ

600x400

Վազել, ցատկել, պարանով թռնել. այս ամենը, իհարկե, հիանալի վարժություններ են ձեր ոտքերը մարզելու համար: Բայց միայն այն դեպքում, եթե պահպանել եք չափի զգացումը և ամեն ինչ ճիշտ եք կատարել: Թվում է, թե ինչն է դժվար ու վտանգավոր ցատկելու կամ վազքի մեջ: Բայց իրականում ամեն ինչ այնքան էլ պարզ և ակնհայտ չէ, հետևաբար, տհաճ հետևանքներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս գոնե նախնական փուլերում օգտվել փորձառու մարզիչների ցուցումներից: Եվ, իհարկե, միայն մի կենտրոնացեք բացառապես ձեր ոտքերի վրա. դրանք, ինչպես դուք, հանգստի կարիք ունեն:

Ցավի անտեսում

Տարածված սխալ պատկերացում կա (հատկապես սպորտի նորեկների շրջանում), որ ցավը լիովին նորմալ է, երբ խոսքը վերաբերում է ինտենսիվ մարզմանը: Բայց ոչ, բժիշկները վստահեցնում են, որ դա այդպես չէ։ Մկանները զգալը և դրանց փոխակերպման գործընթացն իսկապես բնական է, բայց երբեք չպետք է համակերպվել ցավի հետ: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան սխալ եք անում։ Իսկ թե կոնկրետ ինչ, որոշակի փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետները կօգնեն հասկանալ։ Այնպես որ մի անտեսեք ձեր զգացողությունները և մի վախեցեք օգնություն խնդրել:

Անհավասարակշռված սնունդ

600x400

Սնուցումը ձեր ոտքերի խնամքի կարևոր մասն է: Ձեր հոդերը ճկուն և ամուր պահելու համար պետք է պահպանեք օպտիմալ քաշը և համոզվեք, որ ձեր սննդակարգը պարունակում է բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, որոնք անհրաժեշտ են մարմնի բնականոն գործունեության համար: Վատ սնունդը կարող է հանգեցնել հոդերի լուրջ խնդիրների և ոտքերի ցավի: Հատկապես վտանգավոր են քաշի մեծ փոփոխությունները. կիլոգրամների հաճախակի ավելացումն ու կորուստը լրացուցիչ սթրես են ստեղծում հոդերի համար:

Նստակյաց ապրելակերպ

Նստակյաց աշխատանքը ժամանակակից իրողություններում սովորական բան է։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս դիրքում երկար մնալը բացասաբար է անդրադառնում ոտքերի վրա։ Կոնքերի ճկվող հատվածները սեղմվում են, իսկ գլյուտալային մկանները՝ թուլանում։ Սա կարող է հանգեցնել մարմնի ստորին հատվածում արյան լճացման, որն իր հերթին կխախտի դրա շրջանառությունը օրգանիզմում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ոտքի կանգնել յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, ձգել ոտքերը և կատարել մի քանի պարզ վարժություն։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1037 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ինչու չի կարելի երեկոյան յուղոտ ուտելիքներ ուտել

28.01.2025
Շատ առասպելներ կան քնելուց առաջ ուտելու մասին, սակայն փաստը մնում է փաստ. ուշ երեկոյան խորտիկները անհամատեղելի են առողջ ապրելակերպի հետ:

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024
Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2025 14:14
Հելեն Միրենը հայտնել է, որ Ջեյմս Բոնդի դերում երբեք կին չի լինելու, քանի որ լրտեսական ֆրանշիզը «ծնվել է խոր սեքսիզմից»։ Գործակալ 007-ի ապագան ներկայում կասկածի տակ է այն բանից հետո, երբ Amazon MGM Studios-ը 1 մլրդ դոլարի գործարք կնքեց կերպարի ստեղծագործական վերահսկողության համար Բարբարա Բրոկոլիի եւ Մայքլ Գ. Ուիլսոնի՝ կինոպրոդյուսեր Ալբերտ «Քաբի» Բրոկկոլիի բրիտանա-ամերիկյան ժառանգների եւ Բոնդի մասին ֆիլմերի երկարամյա տնօրինողների հետ:
31-03-2025 11:33
Դուբայում հաշմված մոդելը ուշքի է եկել, սակայն դեռ լռում է կատարվածի մասին։ Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է։ Առայժմ ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի աղջիկը կարողանա խոսել տեղի ունեցածի մասին, սակայն նրա վիճակի բարելավում արդեն կա։
31-03-2025 10:24
Մեքսիկայում կառավարության կողմից հովանավորվող անառողջ սննդի արգելքը երկրի դպրոցներում ուժի մեջ է մտել շաբաթ օրը։ Երկիրը պայքարում է ճարպակալման եւ դիաբետի՝ աշխարհում ամենավատ համաճարակներից մեկի դեմ, հաղորդել է Associated Press-ը:
31-03-2025 06:04
Էլիզաբեթ Մոսը 42 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել, այս մասին նա խոսել է Լոս Անջելեսում կայացած PaleyFest միջոցառման ժամանակ։ Դերասանուհին խոստովանել է, որ իր առաջնեկը ծնվել է անցյալ տարի, և որ իր հետ նույնիսկ եղել է «Աղախի հեքիաթը» սերիալի վերջին սեզոնի նկարահանումներին։
31-03-2025 04:59
Նոր տվյալների համաձայն, տղամարդիկ, որոնք հաճախ են բաց թողնում շագանակագեղձի քաղցկեղի հետազոտությունը, շատ ավելի հաճախ են մահանում այդ հիվանդությունից: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ ամենահաճախ ախտորոշվող քաղցկեղն է 112 երկրներում, և կանխատեսվում է, որ դրա տարածվածությունը կկրկնապատկվի մինչև 2040 թվականը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.03.2025
Դիտվել է 924 անգամ
25.03.2025
Դիտվել է 842 անգամ
26.03.2025
Դիտվել է 544 անգամ
27.03.2025
Դիտվել է 387 անգամ
29.03.2025
Դիտվել է 359 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster