Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025

Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը: Բայց ինչպե՞ս կարելի տունը լցնել հաճելի ՝ առանց գնված դիֆուզորների և բուրմունքի միջոցների: ներկայացնում ենք պարզ, բայց արդյունավետ մեթոդներ:

Բուրավետ մոմեր, բուրմունք տարածող միջոցներ, տեքստիլ սփրեյներ. այս ամենը, իհարկե, աշխատում է, բայց կան ավելի անսովոր և հետաքրքիր եղանակներ՝ միջավայրը հաճելի հոտերով լցնելու համար: Ներկայացնում ենք երեք պարզ, բայց արդյունավետ եղանակ, որոնք կօգնեն ձեր տանը ստեղծել ճիշտ մթնոլորտ՝ չծանրաբեռնելով այն սուր կամ քիմիական բույրերով:

Առաջին մեթոդն աննկատելի է, բայց շատ արդյունավետ: Եթե ցանկանում եք, որ տան բույրը լինի ձեր սիրելի օծանելիքի նման, կարող եք բառացիորեն այն ցողել ինտերիերի մեջ: Դա անելու համար պարզապես կահույքի ոտքերի տակ գտնվող փափուկ բարձիկները ցողեք ձեր սիրելի օծանելիքով կամ քսեք մի քանի կաթիլ եթերայուղ, այնուհետև դրանցից մեկը կպցրեք պահարանի կամ դարակի ներքին պատին: Այս տեխնիկան աշխատում է նուրբ անուշաբույր երակի սկզբունքով. ամեն անգամ, երբ դուք բացեք պահարանը կամ պարզապես շրջեք սենյակում, նուրբ բույրն աննկատ ձեզ կհիշեցնի իր մասին: Սա հիանալի միջոց է ձեր սիրելի օծանելիքի բույրը տանը մշտապես զգալու համար, նույնիսկ, եթե մոռացել եք այն քսել ձեր մաշկին:

600x400

Երկրորդ եղանակը ոչ միայն թարմացնում է տարածքը, այլև օգնում տեքստիլի խնամքին։ Սովորական սոդան ունի տհաճ հոտերը չեզոքացնելու հատկություն, իսկ եթերային յուղերի հետ համակցվելիս այն դառնում է տունը բուրավետ դարձնելու հզոր գործիք։ Ամեն ինչ շատ պարզ է. մի քանի կաթիլ յուղ (օրինակ՝ նարդոսի, անանուխի, բերգամոտի կամ նարինջի) ավելացրեք սոդայի մեջ, խառնեք և խառնուրդը հավասարապես ցրեք ձեր գորգի, ներքնակի կամ բազմոցի վրա: Թողեք 15-30 րոպե, ապա մանրակրկիտ մաքրեք փոշեկով։ Այս մեթոդը ոչ միայն թույլ բուրմունք կթողնի, այլ նաև կօգնի հեռացնել փոշին և կեղտը՝ թարմացնելով փափուկ մակերեսները: Այս մեթոդը հատկապես լավ է ջեռուցման սեզոնին, երբ սենյակների օդը չորանում է, և գործվածքներն ավելի շատ օտար հոտեր են կլանում։ 

600x400

Վերջապես, ամենահարմար տարբերակն անուշաբույր պարկ պատրաստելն է, որը կարելի է տեղադրել տան ցանկացած անկյունում։ Բնական միջուկով լցոնված փոքրիկ պարկերը ոչ միայն հաճելի հոտ են տարածում, այլև գեղագիտորեն հաճելի տեսք ունեն՝ լրացուցիչ հարմարավետություն հաղորդելով տանը: Այն պատրարտելու համար հարկավոր կլինի բամբակյա կամ կտավատե տոպրակ, լցոնիչ (ծովի աղ, բրինձ, նարդոսի թերթիկներ, սինթետիկ միջուկ) և եթերայուղեր: Պարզապես մի քանի կաթիլ յուղ ավելացրեք միջուկին, կարեք կամ կապեք տոպրակը և այն դրեք ձեր բարձի մեջ, սպիտակեղենի դարակում, պահարանում կամ նույնիսկ ձեր պայուսակում: Այս մեթոդը հատկապես լավ է ննջասենյակի համար՝ միջուկին կարելի է ավելացնել նարդոսի կամ երիցուկի յուղ՝ քնելուց առաջ հանգստացնող մթնոլորտ ստեղծելու համար։

600x400

Այս բոլոր մեթոդների ամենալավն այն է, որ բնական են ու փոփոխության ենթակա: Դուք ինքներդ եք վերահսկում բույրի ինտենսիվությունը, կարող եք փոխել այն՝ կախված սեզոնից և ձեր տրամադրությունից։ Ձմռանը՝ դարչինի, վանիլի և ճանդանի կծու, տաք երանգներ, գարնանը՝ ծաղկային և թարմ ցիտրուսային ակորդներ, ամռանը՝ ծովի աղ, կոկոս և անանուխ։ Գլխավորն այն բույրն է, որը ձեզ կապում է հարմարավետության, ջերմության և ուրախության հետ, քանի որ տունը պետք է լինի այն վայրը, որտեղ ցանկանում եք նորից ու նորից վերադառնալ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5211 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ընտրել քաղցր նուռ. հասուն մրգի 7 նշան

06.11.2026
Նուռը կարող է հասուն և շատ գրավիչ տեսք ունենալ, բայց հատիկները հիասթափեցնող լինեն։ Այն ընտրելիս սխալ թույլ չտալու համար անհրաժեշտ է իմանալ հասունության մի քանի նշաններ։

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1589 անգամ
17.11.2026
Դիտվել է 418 անգամ
18.11.2026
Դիտվել է 402 անգամ
20.11.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster