Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Նշաններ, որոնք մատնում են կնոջ զգացմունքները

14.05.2012

LN-ն արդեն ներկայացրել է այն հիմնական նշանները, ժեստերը, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ տղամարդու զգացմունքները:  Սակայն նույն հաջողությամբ Ձեր զգացմունքների մասին կարող են կռահել տղամարդիկ: Չէ՞ որ մենք էլ կամա-ակամա շփվում ենք նշաններով, որոնք մատնում են մեզ…

Ամենաէական մատնիչը հայացքն է: Դուք պարզապես չեք կարողնում հեռացնել Ձեր հայացքը նրանից' անընդհատ սպասելով փոխադարձության: Երբ Ձեր հայացքները հանդիպում են, իսկ Դուք, անկախ Ձեր կամքից, ուղղում եք մեջքը, նշանակում է՝ ուզում եք լավագույնս ներկայացնել Ձեր կազմվածքը:

Երբ ընկերների շրջապատում եք, տեսնելով նրան, սկսում եք բարձր ծիծաղել' փորձելով գրավել նրա ուշադրությունը: Դա այնքան արագ է ստացվում, որ հնարավոր է՝ անգամ չնկատեք, որ Ձեր ծիծաղն ուղղված է նրա ուշադրությունը գրավելուն: Բայց այ նա գլխի կընկնի, քանի որ անկախ Ձեր կամքից ծիծաղելու հետ մեկտեղ Դուք աչքերով փորձում եք որսալ նրա արձագանքը:

Երբ Դուք ծիծաղում եք նրա յուրաքանչյուր կատակի վրա, դա ոչ թե նշանակում է՝ նրա կատակների երկրպագուն եք դարձել, այլ իսկապես ուրախ եք, որ նա Ձեր կողքին է: Դուք պարզապես ուզում եք նրան Ձեր կողքին պահել' հասկացնելով, որ Ձեզ հաճելի է լսել նրան:

Եթե նրան լսելով Ձեր գլուխն ակամայից թեքվում է դեպի ուսը, ձեռքերով սկսում եք խաղալ վզնոցի հետ կամ պարզապես մատներով խաղում եք, դա ցույց է տալիս Ձեր անհանգստությունը, լարվածությունը, իսկ դա նշան է, որ Դուք անտարբեր չեք…

Երբ նրա հետ խոսում եք կամ պարզապես զգում եք նրա հայացքը՝ ուղղված Ձեզ, սկսում եք խաղալ մազերի հետ, հպվել Ձեր ականջի ետնամասին կամ պարզապես գլուխը թեքում եք մի կողմի վրա և ձեռքով շոյում ձգված վիզը: Դուք նյարդային չեք և ոչ էլ կաշկանդվում եք, պարզապես հավանում եք նրան:

Երբ Դուք ձևացնում եք, թե ձեր հետաքրքրությունները համընկնում են: Սա ամենապարզ միջոց է հաճոյանալու նրան և միաժամանակ ցույց տալու, որ նա հետաքրքիր է Ձեզ, որ Դուք ցանկանում եք ուսումնասիրել նրան:

Երբ շփվելու ընթացքում անընդհատ փորձում եք դիպչել նրան, դա խոսում է Ձեր' նրան մոտ լինելու ցանկության մասին:

Ավելի խորամանկները հպվում են նրան ուսով կամ խոսքի ընթացքում կարող են դիպչել ձեռքին: Իսկ նրանք, ովքեր շատ ավելի պարզ են, անում են համարձակ քայլեր. ուղղում են նրա օձիքը կամ դուրս ցցված մազը:

Դիտվել է 11070 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1029 անգամ
06.05.2024
Դիտվել է 354 անգամ
03.05.2024
Դիտվել է 197 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster