Բրիտանացի սոցիոլոգների մի խումբ հետազոտություն է արել, որի արդյունքում պարզվել է՝ կանանց համար ամենագրավիչ տղամարդիկ ակնոց կրողներն են:
Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հրաժարվում են ակնոցից` փոխարինելով դրանք կոնտակտային ոսպնյակներով: Սակայն, ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, նրանք շատ իզուր են այդպես վարվում. կանանց մեծամասնությունն ակնոցավոր տղամարդկանց համարում է հիանալի սիրեկաններ:
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ակնոց կրող տղամարդիկ կանանց համար անչափ սեքսուալ են և անդիմադրելիորեն գայթակղիչ:
Հետազոտությանը մասնակցած աղջիկների և կանանց խմբին բաժանվել են տղամարդկանց լուսանկարներ' ակնոցներով և առանց: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է գնահատեին տղամարդկանց մի քանի չափանիշներով' սեքսուալության, գրավչության, արհեստավարժության և մտավոր հատկանիշներով:
Գրեթե բոլոր չափանիշներով ակնոցավորները գերադասելի էին մյուսներից: Մասնակիցների կեսից շատը խոստովանել են, որ ամենասեքսուալ և ամենագրավիչ տղամարդիկ նրանք են, ովքեր ակնոց են կրում:
Հետազոտությունը ներառում էր մի փոքր խորամանկություն: Նույն տղամարդը ներկայացված էր երկու լուսանկարում՝ ակնոցով և առանց ակնոցի: Հարցմանը մասնակից աղջիկների և կանանց ավելի քան 75% -ը խոստովանել է, որ ակնոցով լուսանկարներում տղամարդիկ ավելի սեքսուալ տեսք ունեն:
Ակնոց կրելուց անհարմար զգալը վաղուց արդեն արդիական չէ: Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի: Կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, ակնոցը դեմքի ձևին համապատասխանեցնելը:
29-09-2026 10:54 Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար:
29-09-2026 10:48 The New York Times ամսագիրը հրապարակել է ֆիլմերի հերթական վարկանիշը։ Այս անգամ հրատարակչության թիմը համագործակցել է ոլորտի մասնագետների հետ՝ կազմելու համար 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալների ցանկը։ Հարցմանը մասնակցել են հայտնի էկրանային աստղեր՝ Էլիզաբեթ Մոսից և Ռոուզ Բիրնից մինչև Ադամ Սքոթ և Քոլման Դոմինգո, ինչպես նաև առաջատար ռեժիսորներ՝ Դեյմոն Լինդելոֆ («Կորուսյալները»), Լենա Դանհեմ («Աղջիկներ»), Նոա Հոուլի («Ֆարգո») և շատ ուրիշներ։ Ցանկն անսպասեալի գլխավորել է «Breaking Bad»-ը։ Առաջատարների շարքում են նաև այնպիսի նախագծեր, որոնց մասին բազմիցս լսել ենք՝ «Թագը», «Գահերի խաղը», «Գրասենյակը» (բրիտանական և ամերիկյան տարբերակներ), «Սպիտակ լոտոս», «Կորուսյալները» և շատ այլ աշխատանքներ։
29-09-2026 01:04 Երեսունմեկամյա Անդրեաս Պետրոսյանը՝ Եվգենի Պետրոսյանի թոռը, դարձել է Նյու Յորքում թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր։ Նա և իր կինը՝ ամերիկացի գրող ու խմբագիր Էլվիա Ուիլքը, բնակարան են գնել Բրուքլինի հեղինակավոր Պրոսպեկտ Հայթս թաղամասում։ Զույգը ընդարձակ բնակարանի համար վճարել է 1,675 միլիոն դոլար։
28-09-2026 10:07 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29 Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։