Տղամարդիկ սիրում են, երբ կանայք փորձում են դուր գալ իրենց: Տղամարդկանց խորհրդավոր պահվածքն այս իավիճակներում արթնացնում է կանանց հետաքրքրասիրութունը: Եթե նա դեռ չի արտահայտել իր զգացմունքները, իսկ Դուք ուզում եք իմանալ' հավանում է Ձեզ, թե ոչ, ապա հետևեք նրա իսկ նշաններին: Տղամարդու պահվածքում կարող եք տեսնել այնպիսի նշաններ, որոնք կպատմեն Ձեզ նրա զգացմունքների մասին:
Նա լարված է, երբ Դուք շրջապատված եք շատ մարդկանցով և ակտիվ եք: Փորձեք ուշադիր լինել. եթե Ձեր խոսքի ժամանակ նա անընդհատ շարժվում է, ուղղում փողկապը, խաղում մազերի հետ, ապա հաստատ անտարբեր չէ Ձեր հանդեպ: Ուշադրություն դարձրեք ևս մի կարևոր հանգամանքի. եթե նրա ոտնաթաթերը ուղղված են դեպի Ձեզ, դա խոսում է այն մասին, որ նրա ուշադրության կենտրոնում Դուք եք:
Եթե Ձեզ հետ զրույցի ժամանակ նա չի թաքցնում ձեռքերը, ուրեմն անկեղծ է:
Ձեր միջև եղած տարածությունը կարող է խոսել ձեր հարաբերությունների մասին: Գործնական հարաբերությունների դեպքում ձեր միջև հեռավորությունը կլինի 1.5-3.5 մետր: Եթե նա Ձեր մեջ տեսնում է ընկերոջ,ապա հեռավորությունը կլինի 0.75 – 1.5 մետր: Սրանից ավելի մոտ գտնվելու դեպքում նա ակնհայտորեն ուզում է զգալ Ձեզ, ուզում է գրկել կամ ուղղակի մոտ լինել:
Հոնքերը բարձրացնելը նույնպես նշան է:Երբ տղամարդը նայում է իր հավանած կնոջը, անկախ իր ցանկությունից նրա հոնքերը բարձրանում- իջնում են:
Երբ նայում եք ուղիղ նրա աչքերի մեջ, նրա շուրթերը փոքր-ինչ բացվում են: Դա արդեն իսկ ցույց է տալիս այն, որ Դուք դուր եք գալիս նրան:
Եթե նա անընդհատ ուղղում է մազերը, օձիքը ,ապա ուզում է լավագույնս ներկայանալ Ձեր աչքերում:Եթե նա բութ մատը դնում է գոտու համար նախատեսված կապերի մոտ և քաշում դրանք դեպի դուրս' մեջքը հրելով հետ, ապա ուզում է' նկատեք իր սեքսուալությունը:
Դուք կարող եք հարյուր տոկոսով համոզված լինել, որ նա Ձեզ շատ է հավանում, եթեՁեր ներկայությամբ սկսում է ուղղել գուլպաները: Մի մտածեք, թե դա անշնորհքություն է: Դա ուղղակի դրսևորվելու ձև է: Նա իսկապես փորձում է դուր գալ Ձեզ:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։