Հեյլի անունով բլոգերը TikTok-ում բացահայտել է մազերի խնամքի իր գաղտնիքը, որը նա պարբերաբար օգտագործում է։
Աղջիկը տեսագրել է մի տեսանյութ, որտեղ պատմել է մի եղանակի մասին, որը թույլ է տալիս գեղեցիկ պահել սանրվածքը՝ մազերը միայն ամիսը մեկ անգամ լվանալով։ Հեյլիի խոսքով՝ մազերը լվանալու միջև ընկած ժամանակահատվածում ինքն օգտագործում է չոր շամպուն։ Ընդ որում, նա այն քսում է գլխամաշկին՝ գիշները, քանի որ այս կերպ միջոցն արդյունավետորեն կլանում է ճարպը:
Բացի այդ, բլոգերը թվարկել է մի քանի օգտակար խորհուրդ իր հետևորդների համար։ Մասնավորապես Հեյլին խորհուրդ է տալիս լոգանք ընդունելիս մազերը սրբիչով փաթաթել՝ խոնավությունից կամ գոլորշուց զերծ պահելու համար:
Բացի այդ, գլուխը լվալու միջև ընկած ժամանակահատվածում պարտադիր է խոնավացնել մազերի ծայրերը․ դրա համար աղջիկն օգտագործում է արգանի յուղ։
Նա նաև մազերը լվանալուց անմիջապես առաջ դրանց սնուցող դիմակ է քսում։
Տեսանյութը գրավել է օգտատերերի ուշադրությունն ու տարածվել վիրուսային արագությամբ՝ հավաքելով հսկայական թվով դիտումներ։
26-03-2026 11:57 Աճի հորմոնի կիրառման կողմնակի ազդեցություններից են հեղուկի կուտակումը, մկանային և հոդային ցավերը, գլխացավը: Պարզվել է, որ դրանց թվին է դասվում նաև ինսուլտի զարգացման ռիսկի մեծացումը: Գիտնականներն ասում են, որ լիակատար համոզվածության համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ և միևնույն ժամանակ՝ պնդում, որ հիվանդները պետք է տեղեկացված լինեն հնարավոր ռիսկի մասին:
26-03-2026 11:50 Պատմության մեջ առաջին անգամ կինը ձեռնադրվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս: Սառա Մալալիի՝ որպես Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավարի, գահակալության արարողությունը տեղի է ունեցել Քենթերբերիում: Քենթերբերիի արքեպիսկոպոսի 1400-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է պաշտոնապես բարձրացել գահին:
26-03-2026 11:40 Քիմ Քարդաշյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ շնորհիվ կուլիսներում ապշեցուցիչ լուսանկարահանման և աղմկահարույց բարեգործական նախագծի։ 45-ամյա հեռուստաաստղը Instagram-ում հրապարակել է հետնաբեմում լուսանկարների շարք՝ կեցվածք ընդունելով «All's Fair» սերիալի շքեղ հանդերձանքներով։ Գրառման հիմնական թեման նրա էկրանային զգեստապահարանի առաջիկա «աճուրդի վաճառքն» էր, որը գնահատվում է մոտ 1 միլիոն դոլար։
26-03-2026 11:22 Դերասանուհի Ջեսիկա Գաննինգը, որը հայտնի է դարձել Netflix-ի 2024 թվականի «Baby Reindeer» դրամայի շնորհիվ, խոստովանել է, որ ռոմանտիկ կամ սեռական հարաբերություններ չի ունեցել մինչև 36 տարեկանում իր լեսբուհի լինելը։ «Ես երբեք հարաբերությունների մեջ չէի եղել։ Որևէ մեկի հետ», - ասել է 40-ամյա դերասանուհին։ «Կարծում եմ՝ ես շատ բան եմ զգացել իմ մարմնավորած կերպարների միջոցով։ Եվ դա լիովին բավարարող էր»։
26-03-2026 10:01 Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: