Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կարելի է արդյոք ամեն օր բանան ուտել. ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ

19.10.2021

Շատերի կողմից սիրված այս պտուղը բարձրացնում է տրամադրությունը և մեզ մի փոքր ուրախություն պարգևում: Այնքան հաճելի է, երբ համեղ ուտելիքը նաև աներևակայելի առողջարար է: Պարզենք՝ արժե՞ արդյոք ամեն օր բանան ուտել, քանի՞սը է, և ինչպե՞ս է մեր օրգանիզմն արձագանքում այս մրգին:

Բանանն աշխարհի հինգ ամենահայտնի պտուղներից մեկն է, և դա պայմանավորված է շուկայական արժեքով և տարածվածության միջավայրով, քանի որ այն աճում են 107 երկրում:

Բանանն ուտում են ոչ միայն հում, այլև տապակած, չորացրած, թխվածքների մեջ, աղանդերներում, դրա հիման վրա պատրաստվում են սննդարար կոկտեյլներ: Ի դեպ, լինում է նաեւ բանանի ալյուր:

Կարելի՞ է ամեն օր բանան ուտել

Բանանը տրիպտոֆանի աղբյուր է՝ սերոտոնին արտադրող ամինաթթու: Հենց վերջինս է կարողանում ուրախացնել: Ամեն օր բանան օգտագործելով՝ միանգամայն հնարավոր է ազատվել տխուր մտքերից և դյուրագրգռությունից:

 600x400

150-200 գ քաշ ունեցող մեկ միջին բանանը պարունակում է ադերմինի կամ վիտամին B6-ի օրական չափաբաժնի մինչև 56%-ը: Հետեւաբար, օրական կարելի է ուտել առավելագույնը 2-3 հատ: Մագնեզիումի օրական չափաբաժին պարունակվում է 4 բանանում, կալիումինը՝ 5-ում: Սակայն սա չի նշանակում, որ բանան կարող եք մեծ քանակությամբ սպառվել: Եթե սննդակարգում ներառեք շատ քաղցր պտուղներ, ապա ձեր մարմնին ավելի շատ վնաս կպատճառեք, քան օգուտ: Օրգանիզմում մագնեզիումի և կալիումի ավելցուկը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան դրանց բացակայությունը:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում՝ ամենօրյա օգտագործման դեպքում

1. Տոկունություն

600x400

Ֆիզիկական ծանրաբեռնվածության և հոգնեցուցիչ մարզումների ժամանակ բանան ուտելը (մարզումից 1-1,5 ժամ առաջ) օգնում է պարապել ավելի արդյունավետ, բարձր ինտենսիվությամբ և ավելի արագ վերականգնվել: Ածխաջրերը հագեցնում են մկանները, նվազեցնում ֆիզիոլոգիական սթրեսը և բորբոքումները:

2. Հանգստացնում է աղիները

Մարսողության խանգարում ունեցող մարդիկ պետք է իրենց սննդակարգում բանան ներառեն: Այս պտուղը հեշտությամբ մարսվում է և փոխարինում օրգանիզմի կենսական էլեկտրոլիտներին, քանի որ դրանցից շատերը աղեստամոքսային տրակտի խանգարումների ժամանակ անհետանում են: Մանրաթելերի առկայությունը նպաստում է աղիների հավասարակշռված աշխատանքին:

3. Արյան նորմալ ճնշման պահպանում

Տարածված թյուր կարծիք կա, թե ճնշման նվազման համար պատասխանատու է միայն նատրիումը: Այնուամենայնիվ, դա կալիումի և նատրիումի հավասարակշռությունն է: Պարզվում է, որ մեծահասակների 2% -ից պակասն է հետևում կալիումի օրական չափաբաժնի ընդունմանը, այսինքն՝ մարդկանց մեծ մասը չի վերահսկում արյան ճնշումը՝ չպահպանելով կրիտիկական հավասարակշռությունը:

4. Գլխացավի առաջացում

600x400

Քաղցր պտուղը կարող է միգրեն առաջացնել նրանց մոտ, ովքեր հակված են գլխացավի: Այս պարագայում չպետք է շատ տարվել բանանով: Բավական է օրական կես բանան ուտել:

5. նյութափոխանակության արագացում

Բանանը դիմացկուն օսլայի աղբյուր է, որը ճնշում է ախորժակը և օգնում նիհարել: Այս օսլան (չափաբաժինը՝ 10-15 գ է) արագացնում է նյութափոխանակությունը: Միջին հաշվով, մի փոքր կանաչավուն պտուղի մեջ պարունակվում է 12,5 գ, հասածի մեջ՝ մոտ 5 գ:

6. Օգտակար բակտերիաների առկայություն

Պրոբիոտիկները բարելավում են մարսողությունը: Այս օգտակար բակտերիաները գտնվում են աղիներում՝ նորմալ միկրոֆլորան պահպանելու համար: Կան նաև պրեբիոտիկներ, որոնք որպես սնունդ են ծառայում պրոբիոտիկների համար:

7. Փրկություն այրոցի ժամանակ

Կալիումի շնորհիվ բանանը կարողանում է կանոնավորել մարսողությունը, կանխել փորկապությունն ու փքվածությունը, նվազեցնել ստամոքսի թթվայնությունը: Այս քաղցր պտուղը արդյունավետ է այրոցի, նույնիսկ, ստամոքսի խոցի դեմ պայքարում:

Դեղին այս պտուղը մեզ տալիս է երջանկության զգացում, ինչը նշանակում է, որ բանանը կարելի է և պետք է ուտել ամեն օր: Առողջ եղեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6387 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-02-2026 09:26
«Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ տարվա ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությունը, տեղի ունեցավ փետրվարի 1-ի և 2-ի գիշերը Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում: Այս տարվա արարողությունը իսկապես աստղային էր: Լեդի Գագան տուն տարավ «Լավագույն ալբոմ» անվանակարգի արձանիկը, երգչուհի Քեշան ընտրեց ռուս դիզայների զգեստ, իսկ Բիլլի Այլիշը զվարճացավ իր ընկերոջ հետ: Քենդրիկ Լամարը այս տարի գլխավորեց անվանակարգերի ցանկը, որին հաջորդեցին Լեդի Գագան և Circut-ը, իր մասին ստիպեց խոսել Ջեք Անտոնոֆը:
02-02-2026 09:21
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ուշ քնող մարդկանց մոտ սրտի կամ ուղեղի կաթվածի հավանականությունը 16 տոկոսով բարձր է։ Այս մասին գրում է naked-science.ru–ն։ Միաժամանակ պարզվել է, որ նման ապրելակերպի վատ ազդեցությունն ավելի մեծ է կանանց պարագայում։ Հետազոտության համաձայն' «արտույտների» մոտ, ընդհակառակը, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մյուսների համեմատ 5 տոկոսով ցածր է։
02-02-2026 09:19
Կրասնոդարի Shtorm models մոդելային գործակալության տնօրեն Դանա Բորիսենկոն կտրականապես հերքել է իր ընկերության կապը ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալին: Բորիսենկոն հայտարարել է, որ ոչ միայն կապ չունի սեռական շահագործման համար դատապարտված Էփշտեյնի հետ, այլև պատրաստ է դատի տալ բոլոր լրատվամիջոցներին և Telegram-ալիքներին, որոնք տարածում են այդ տեղեկությունները։
02-02-2026 09:18
Մինչ Երևանում «Ֆուլ Հաուսի» պրեմիերան էր, ֆիլմի գլխավերոր հերոսուհիներից մեկին՝ Տաթևին մարմնավորող Անի Երանյանը, Միացյալ Նահանգներում զբաղված էր իր նոր նախագծի նկարահանումներով: ««Նամակ անցյալից». Շատ հետաքրքիր զարգացումներով ֆիլմ է ձեզ սպասվում»,-բեքսթեյջանին լուսանկարներին կից գրել է Անին:
02-02-2026 09:14
Science ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գենետիկան կարող է շատ ավելի մեծ դեր խաղալ մարդու կյանքի տևողության հարցում, քան նախկինում կարծում էին։ Երկվորյակների և այլ ազգականների տվյալների վերլուծության հիման վրա գիտնականները գնահատել են, որ բնակչության շրջանում կյանքի տևողության տարբերությունների մոտ 50–55%-ը պայմանավորված է ժառանգական գենետիկական գործոններով: Սա զգալիորեն գերազանցում է նախկինում արված գնահատականները, որոնք սովորաբար կազմում էին 6–25%:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.01.2026
Դիտվել է 2270 անգամ
01.02.2026
Դիտվել է 962 անգամ
02.02.2026
Դիտվել է 610 անգամ
27.01.2026
Դիտվել է 468 անգամ
29.01.2026
Դիտվել է 417 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster