Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026

Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն։ Բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են, բայց նրանք չեն անհանգստանում դրա համար։

Ներկայացնում ենք հայտնի կանանց, ովքեր իրական կյանքում նման են մատնաչափիկների: Հայտնիները կարճ հասակը համարում են իրենց գայթակղիչ ուժը:

Քարդաշյանների ընտանիքի բոլոր աղջիկները ցածրահասակ են։ Քույրերից ամենակարճահասակը Քորթնի Քարդաշյանն է՝ ընդամենը 149 սմ հասակով։ Քորթնին կարողացել է ճանաչում ձեռք բերել որպես դերասանուհի և մոդել, ինչպես նաև երեք երեխաների մայր։

300x400

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ձեռնարկատեր Ջադա Փինքեթ Սմիթն ընդամենը 152 սմ հասակ ունի։

300x400

Երգչուհի Արիանա Գրանդեն երբեք հանրության մեջ չի հայտնվում առանց բարձրակրունկների, քանի որ նրա հասակը ընդամենը 153 սմ է։ Կարճ հասակը չի խանգարել նրան համաշխարհային ճանաչում ձեռք բերելու ճանապարհին։

300x400

Լեդի Գագան բեմի վրա կրում է շատ բարձր կրունկներով կոշիկներ։ Նա 155 սմ հասակ ունի, ուստի միշտ կրում է օպտիկական պատրանքներով զանգվածային զգեստներ, որոնք երկարացնում են նրա ուրվագիծը։

300x400

Ռիզ Ուիզերսփունը 156 սմ հասակ ունի, բայց դա նրան չի խանգարել դառնալ հայտնի դերասանուհի։ Ռեժիսորները միշտ գտնում են կատարյալ անկյունը, որպեսզի նա չափազանց կարճահասակ չերևա։

300x400

Քրիստինա Ագիլերան ընդամենը 157 սմ հասակ ունի։ Շատ հարցազրույցներում երգչուհին խոստովանել է, որ դպրոցում իրեն ծաղրել են իր կարճահասակության պատճառով։

300x400

Երգչուհի Շակիրան գիտի, թե ինչպես բոցավառել հազարավոր հանդիսատեսներով լի բեմը։ Դժվար է հավատալ, որ նա ընդամենը 157 սմ հասակ ունի։

300x400

Աստղային Քիմ Քարդաշյանի հասակն ընդամենը 157 սմ է։ Նա իր սոցցանցերի հրապարակումների համար ընտրում է միայն շահեկան անկյուններ։

300x400

Ամերիկացի դերասանուհի Եվա Լոնգորիան միշտ իր ուժեղ կողմը համարել է փոքր հասակը՝ 157 սմ։

300x400

Հաջողակ մայր, դերասանուհի, պրոդյուսեր և գործարար Հիլարի Դաֆը ընդամենը 157 սմ հասակ ունի։

300x400

Հայտնի ամերիկացի դերասանուհի Ալիսա Միլանոնի հասակը ևս 157 սմ է։

300x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1780 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 759 անգամ
16.06.2026
Դիտվել է 283 անգամ
17.06.2026
Դիտվել է 196 անգամ
18.06.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster