Մերիլին Մոնրոյի նոր՝ վարդագույն զգեստով լուսանկարներ են հրապարակվել (լուսանկարներ)
18.04.2012
Հայտնի դերասանուհի, երգչուհի, բոլոր ժամանակների սեքս- խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի նոր' նախկինում չցուցադրված նկարներ են հրապարակվել մի գրքում' նվիրված վերջինիս ողբերգական մահվան 50-ամյա տարելիցին:
Daily Mail-ը գրում է, որ նկարները հրապարակվել են «Մերիլին Մոնրոյի նկարները «Մագնում» կազմակերպությունից» անունով գրքում: Այդ նկարներում դերասանուհին սեփական տանն է ու կրում է վարդագույն շիֆոնից թեթև զգեստ: Լուսանկարներն արվել են նրա մահից ուղիղ 10 տարի առաջ' 1952-ին, երբ նա նկարահանվում էր «Նիագարա» ֆիլմում: Նկարների հեղինակը 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկն է' Ֆիլիպ Հալսմանը:
Դիտվել է 3350 անգամ
|