Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես հասցնել վերջացնել կարևոր գործերն ամանորյա տոներից առաջ

22.12.2015

Դեկտեմբերի վերջը միշտ ամենաեռուն շրջանն է. պետք է գնել նվերներ, հյուրեր ընդունել, գտնել համապատասխան զգեստ և...արժանավայել ավարտել աշխատանքային հանձնարարություններն ու գործերը:

Պետք չէ հույս դնել, որ Ամանորին դեռ շատ ժամանակ կա և ամեն ինչ կհասցնեք․ տոները գրեթե միշտ աննկատ են գալիս:

Շատ կարևոր է թուլանալ «պետք է հասցնել ամեն ինչ» շրջանում, քանի որ լրացուցիչ հուզմունքն ու սթրեսը կարող են վատացնել իրավիճակը, ինչն իր հերթին բացասաբար կազդի ձեր աշխատունակության և առողջության վրա:

Ահա մի քանի հասարակ խորհուրդ, թե ինչպես չկորցնել աշխատունակությունը նախատոնական օրերին:

Մի զոհաբերեք ձեր քունը

Դա նշանակում է, որ պետք է պարտադիր լավ քնել: Եթե դուք, իրոք, ցանկանում եք լիցքավորել ձեր օրգանիզմը և հասցնել ավարտել կարևոր գործերը Ամանորից առաջ, ապա պետք է այնպես պլանավորեք օրը, որպեսզի ունենաք բավարար ժամանակ քնի համար: Նույնիսկ մի ժամ ավել քունը կուժեղացնի ձեր դիմադրողականությունը:

600x580

Գնացեք աշխատանքի դրական տրամադրվածությամբ

Նույնիսկ վատ, մռայլ եղանակին ձեր մեջ ուժ գտեք ուրախանալ նոր օրվա համար: Ձեր դրական էներգիան կփոխանցվի աշխտակիցներին և կօգնի արդյունավետ կատարել աշխատանքը:

Դասակարգեք խնդիրները

Կազմեք օրվա պլան, դասակարգեք առաջնահերթությունները: Կան հրատապ գործեր և ոչ այդքան: Պակաս հրատապները կարող եք թողնել տոներից հետո:

600x580

Արդյունավետ օգտագործեք ընդմիջումը 

Ընդմիջումը կարող է տևել մեկ ժամ, 30 րոպե կամ 10 րոպե: Ամեն դեպքում, փորձեք արդյունավետ օգտագործել այդ ժամանակը:

Մի պլանավորեք շատ անձնական հանդիպումներ և աշխատանքային բանակցություններ

Դրանք կարելի է շատ հանգիստ փոխարինել հեռախոսազանգերով կամ օնլայն միացումներով: Այս տարբերակը կխնայի ձեր ժամանակը:

Դարձրեք գալիք ամանորյա տոները ոգեշնչության աղբյուր: Տոների մասին մտքերը
ձեզ նպատասլաց կդարձնեն և դուք ժամանակին կավարտեք բոլոր գործերն ու կկարողանաք հանգիստ վայելել տոնական արձակուրդները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8384 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ձմեռային դետոքս. ընթացակարգեր մաշկի անվտանգ վերականգնման համար

20.11.2025
Ձմեռանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այս անվտանգ ընթացակարգերը կօգնեն մաքրել, խոնավեցնել և վերականգնել փայլը նույնիսկ ցուրտ եղանակին։

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Կոֆեինի միկրոդոզավորում. ինչպես սուրճ խմել առանց նյարդային համակարգը ծանրաբեռնելու

05.08.2025
Պարզվում է բոլորը չէ, որ պետք է հրաժարվեն անուշաբույր ըմպելիքից, բայց միևնույն է կարևոր է հետևել, թե որքան եք խմում, երբ փորձում եք աշխուժանալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2025 11:19
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10
«Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07
UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23
Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
05-12-2025 00:27
Պարզվել է, թե ինչպես է 33-ամյա Մայլին արձագանքել իր և 27-ամյա ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի նշանադրությանը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին ասել է. «Մայլին շատ է ոգևորված նշանադրությամբ», - ասել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ Սայրուսը ցանկանում է իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Սակայն նա չի ցանկացել հրապարակայնորեն հայտարարել նշանադրության մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2025
Դիտվել է 1882 անգամ
02.12.2025
Դիտվել է 1535 անգամ
04.12.2025
Դիտվել է 124 անգամ
05.12.2025
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster