Սուրբ Զատիկն այս տարի նշվելու է ապրիլ 8-ին: Ընդամենը մեկ օրից իրար կասենք. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի». կհնչի պատասխանը:
Սուրբ Զատկի արարողակարգը, սակայն, կմեկնարկի այսօր երեկոյան: Եկեղեցիներում կմատուցվի պատարագ, եւ տեղի կունենա ճրագալույցի արարողություն: Պատարագի մասնակիցները պետք է եկեղեցուց ճրագ տուն տանեն, որը, ըստ ավանդության, տունը լույսով եւ ջերմությամբ է լցնում:
Այնպես որ տոնական սեղանի պատրաստությունները արդեն սկսեք, սիրելի լեդիներ: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:
4 բաժակ բրինձ, 400 գ չամիչ, 100 գ ծիրանի չիր, 100 գ սալորաչիր, 50 գ դեղձի չիր, 4-5 ճաշի գդալ յուղ, աղ՝ ըստ ճաշակի:
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը եւս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է:
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40 Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։
13-03-2026 01:44 Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: