|
Կարտոֆիլով և պանրով օմլետ
12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։
Ուտեստի համը մեծապես կախված կլինի պանրից. լավագույնը պարմեզանն է, բայց ցանկացած կարծր պանիր կհամապատասխանի։
Անհրաժեշտ բաղադրիչները․
Ձու՝ 2 հատ
Կարտոֆիլ՝ 1 հատ
Աղացած կարմիր պղպեղ՝ 0.5 թեյի գդալ
Աղ՝ ըստ ճաշակի
Խմելի-սունելի՝ 0.3 թեյի գդալ
Կարծր պանիր՝ 100 գ
Կարագ՝ 30 գ
Տարատեսակ կանաչեղեն՝ 2 ճաշի գդալ։
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլով և պանրով ձվածեղ պատրաստելու համար նախապատրաստեք թվարկված բաղադրիչները։

Ձվերը կոտրեք ամանի մեջ, ավելացրեք աղ և համեմունքները, պատառաքաղով լավ հարեք և մի կողմ դրեք։

Կարտոֆիլը մաքրեք և կտրատեք բարակ շերտերով. որքան բարակ լինեն շերտերը, այնքան արագ կեփվեն։
Քերեք պանիրը և մանր կտրատեք կանաչեղենը։ Նախընտրելի է, որ կանաչեղենի մեջ նարառվի նաև կանաչ սոխ։

Թավան պատեք փափկեցված կարագով և մեջը դասավորեք կարտոֆիլի շերտերը: Վրան մի փոքր ավելացրեք մնացած կարագից: Տապակը դրեք միջին կրակի վրա (9-ից 4-ը): Ծածկեք և կարտոֆիլը տապակեք 5 րոպե: Պետք է, որ կտորները դառնան թափանցիկ և սկսեն թեթևակի դեղնել, բայց ոչ մինչև շագանակագույն:

Այնուհետև կարտոֆիլի վրա լցրեք կանաչեղենը։

Վրայից դրեք քերած պանիրը։ Այն արդեն բավականաչափ աղի է, ուստի լրաղուցիչ աղ կարող եք չավելացնել։

Այնուհետև համեմունքներով հարած ձվերը լցրեք թավայի մեջ։ Ծածկեք կափարիչով և թույլ կրակի վրա եփեք ևս 10 րոպե։

Սպասեք, մինչև ձվերը պնդանան, և կարտոֆիլը պատառաքաղով ծակելիս փափուկ լինի։ Կարտոֆիլով և պանրով ձվածեղը պատրաստ է։

Շրջեք ափսեի մեջ, կտրատեք և անմիջապես մատուցեք։

Բարի ախորժակ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 82 անգամ
Читать на русском
|