Victoria`s Secret-ի դեսպան Քարլի Քլոսը` հրեշտակի թևերով
01.11.2014
Համացանցում հայտնվել են ներքնազգեստի հանրահայտ ապրանքանիշի` Victoria`s Secret-ի, նոր ֆոտոշարքի լուսանկարները, որնցում ներկայացել է VS-ի դեսպան Քարլի Քլոսը:
Ենթադրվում է, որ ապրանքանիշի նոր ֆոտոշարքը կապված է Victoria`s Secret-ի ամենամյա Fashion Show-ի հետ. դա են հուշում «հրեշտակայն» թևերը, որոնցով Քլոսը ներկայացել է լուսանկարներից մեկում: Ի դեպ, նախկինում Քարլի Քլոսը երբեք չի հայտնվել Victoria`s Secret-ի ներկայացուցչական լուսանկարներում հիշյալ թևերով, չնայած, որ «հրեշտակ» է 2011 թվականից սկսած:
Նախնական տվյալներով` Victoria`s Secret-ի շոուն կկայանա 2014 թվականի դեկտեմբերին` Լոնդոնում: Այբյուրները հավանական նորամուտերից նշում են Քենդալ Ջեների և Սյուկի Ուոտերհաուսի մասնակցությունը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4825 անգամ
Читать на русском
|