Ընթերցանությունն ու շախմատը փրկում են ուղեղը ծերացումից
27.11.2012
Հասարակ մտավոր գործունեությունը՝ ընթերցանությունը, նամակներ գրելը, խաղերն ու գլուխկոտրուկները կարող են պաշտպանել ուղեղը մեծ հասակում: Այսպիսին են նոր հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են Հյուսիսամերիկյան ռադիոլոգիական ընկերակցության ամենամյա կոնֆերանսի ժամանակ:
Հետազոտությանը մասնակցել է 152 մարդ, որոնց միջին տարիքը եղել է 81: Հետազոտողները նրանց առաջարկել են նշել, թե որքան հաճախ են թերթեր եւ ամսագրեր կարդում, նամակներ գրում եւ թղթախաղ կամ սեղանի խաղեր խաղում:
Դրանից հետո մասնակիցների ուղեղները մեկ տարվա ընթացքում պարբերաբար սկանավորել են դիֆուզային սպեկտրալ տոմոգրաֆիայի մեթոդով:
Վերլուծելով ստացված արդյունքները, գիտնականները եզրակացրել են, որ անիզոտրոպությունը կամ գլխուղեղի սպիտակ նյութի ընտրանքային թափանցելիությունն զգալիորեն բարձր է մտավոր առումով ակտիվ մարդկանց մոտ, գրում է GlobalScience.ru-ն:
«Գրքերի ու մամուլի ընթերցումը, թատրոն հաճախելը, նամակներ գրելը, գրադարաններ այցելությունը, շախմատ կամ պոկեր խաղալը կարող են հետաձգել ուղեղի ծերացման գործընթացը»,-նշել է հետազոտության հեղինակ, Չիկագոյի (ԱՄՆ) տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Կոնստանտինոս Արֆանակիսը:
NEWS.am Դիտվել է 2113 անգամ
|