Ադրիանո Չելենտանոն վերադառնում է բեմ
08.10.2012
Աշխարհահռչակ իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոն երկար ընդմիջումից հետո կրկին բեմ վերադառնալու որոշում է կայացրել, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
Արվեստագետն արդեն 10 տարի ելույթ չի ունեցել, եթե չհաշվենք Սան Ռեմոյի էստրադային երգի վերջին փառատոնում մասնակցությունը։
Երգիչն այսօր համերգ կտա Վերոնայում և ևս 1 համերգ՝ գալիք երեքշաբթի, սակայն միջոցառման տեղն ու այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Իր ելույթների ժամանակ Չելենտանոն հանդես կգա նաև զուգերգով իր վաղեմի ընկեր Ջանի Մորանդիի հետ։
Չելենտոնոյի կինը՝ Կլաուդիա Մորին, ով նաև նրա պրոդյուսերն է, նշել է, որ 74-ամյա երգիչն ավանդական հիթերի հետ մեկտեղ կներկայացնի նաև նոր երգեր, որոնցում լուրջ քննադատություններ են ուղղվել քաղաքական գործիչներին ու եկեղեցուն։
tert.am Դիտվել է 2267 անգամ
|