Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հակաբեղմնավորման լավագույն մեթոդները. ինչ են նախընտրում հայ կանայք

26.09.2012

Սեպտեմբերի 26-ը Հակաբեղմնավորիչների միջազգային օրն է։ Օրվա հետ կապված թեմաների շուրջ զրուցեցինք գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանի հետ:

– Ձեր կարծիքով, զարգացա՞ծ է արդյոք Հայաստանում հակաբեղմնավորիչներից օգտվելու մշակույթը:

– Վերջին երկու տասնամյակներում շատ մեծ ուշադրություն է դարձվում հակաբեղմնավորիչների գործածությանը: Բոլոր մասնագետները եկել են այն եզրակացության, որ ծնելիությունը պետք է կարգավորվի: Պետք է կարողանանք պլանավորել կնոջ հղիությունների և ծննդաբերությունների քանակը, իսկ դա կարելի է անել միայն հակաբեղմնավորիչների միջոցով: Նախկինում, երբ հակաբեղմնավորիչներին այդքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում' հատկապես Հայաստանում, շատ բարձր էր արհեստական վիժումների թիվը, այսինքն՝ ծնելիությունը կարգավորվում էր անցանկալի հղիությունների ընդհատմամբ: Իսկ աբորտները, ինչպես գիտեք, վատ ազդեցություն են թողնում կնոջ օրգանիզմի վրա: Վերջին տարիներին Հայաստանում կրթական մակարդակն այս առումով բավականին բարձրացել է, սկսել են մեծ ուշադրություն դարձնել հակաբեղմնավորիչներին։ Կանայք ավելի հաճախ են դիմում բժիշկներին և ստանում անհատական մոտեցում:

– Ինչպե՞ս ընտրել հակաբեղմնավորիչ միջոց, ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել :

– Նախ ասեմ, որ «իդեալական» հակաբեղմնավորման մեթոդն անհատական է: Առհասարակ, հակաբեղմնավորիչը պետք է լինի արդյունավետ' հնարավորինս նվազագույն կողմնակի ազդեցություններով, լինի մատչելի' գնային առումով և հեշտ կիրառելի: Սրանք են հիմնական այն պահանջները, որոնք պետք է ունենան հակաբեղմնավորիչները:

– Հակաբեղմնավորման ի՞նչ միջոցներ կան, որո՞նք են ամենատարածվածները:

– Միջոցները տարաբնույթ են' ներքին ընդունման հորմոնալ հաբեր, հեստագեններ («մինի-պիլի»), հրատապ հակաբեղմնավորիչ մեթոդեր, ներարգանդային հակաբեղմնավորիչներ (ՆԱՊ), քիմիական տեղային սերմնասպաններ, պահպանակներ, ֆիզիոլոգիական մեթոդներ, տղամարդու և կնոջ ամլացում, ներարկային հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Տարբեր երկրներում մարդիկ տարբեր նախընտրություններ ունեն:

– Իսկ որո՞նք են նշվածներից ամենաարդյունավետները:

– Գոյություն ունի Պեռլի ցուցանիշ, որը կազմվել է երկարատև ուսումնասիրությունների արդյունքում և տոկոսային հարաբերությամբ ցույց է տալիս, թե որ հակաբեղմնավորիչ մեթոդն ինչքանով է ապահով: Վերջին տարիներին, որպեսզի ավելի ճշգրիտ որոշվի հակաբեղմնավորիչի արդյունավետությունը, մասնագետներն օգտվում են հենց այդ ցուցանիշից: Օրինակ' ներքին ընդունման հակաբեղմնավորիչ հաբերի Պեռլի ցուցանիշը 0.1-1 է (այսինքն' մեկ տարվա ընթացքում 100 կնոջ մոտ եղել է 0.1-1 հղիություն), ինչը բավականին ցածր թիվ է և վկայում է մեթոդի բարձր արդյունավետության մասին: Հորմոն պարունակող ներարգանդային պարույրների ցուցանիշը ևս բավականին ցածր է' 0.5, իսկ այն պարույրներինը, որոնք հորմոն չեն պարունակում' 1-2 է, հեստագեններինը՝ 1-3, պահպանակները' 2-5: Ըստ այս ցուցանիշների՝ ամենաարդյունավետ հակաբեղմնավորիչ միոցները ներքին ընդունման հաբերը և հորմոն պարունակող ներարգանդային պարույրներն են:

– Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ հակաբողմնավորիչները կնոջ օրգանիզմի վրա:

– Օրինակ. ՆԱՊ-ի տեղադրման պայմաններին չհետևելու դեպքում, կարող են լինել փոքր կոնքի օրգանների բորբոքային խնդիրներ կամ պարույրի ինքնաբեր «արտանկում»:

Ներքին ընդունման հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք, լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում և արդյունավետորեն կանխարգելում են անցանկալի հղիությունը, միաժամանակ ունեն կողմնակի աղդեցություն' պայմանավորված իրենց հիմնական բաղադրիչ էստրոգենների քանակից: Ինչքան միկրոդոզավորված է էստրոգենային բաղադրիչը, այնքան քիչ է բացասական ազդեցությունը: Իսկ բացասական ազդեցությունները կարող են դրսևորվել սիրտ-անոթային համակարգի որոշ խնդիրների առաջացմամբ, քաշի փոփոխությամբ և այլն: Հակաբեղմնավորիչ հաբերը, սակայն, ունեն նաև շատ դրական ազդեցություններ' բուժական առումով: Եթե հաբերը նշանակվում են տարբեր հորմոնալ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ, ընդ որում' նաև էնդոկրին պատճառներով անպտղություն ունեցող կանանց, ապա հակաբեղմնավորիչները, բացի իրենց բուն գործառույթից, ունենում են նաև բուժիչ ազդեցություն:

Տեղային քիմիական սերմնասպանների կողմնակի ազդեցությունն էլ այն է, որ երկարատև կիրառման դեպքում կարող է առաջացնել հեշտոցի նորմալ միջավայրի խախտում:

– Հակաբեղմնավորման ո՞ր միջոցից են ավելի հաճախ օգտվում հայ կանայք:

– Տարիներ շարունակ օգտվում էին ընդհատված սեռական հարաբերության միջոցով կամ ֆիզիոլոգիական օրացույցային մեթոդից: Ներկայումս ավելի հաճախ օգտվում են պղինձ պարունակող ներարգանդային պարույրներից:

– Նշված հակաբեղմնավորման միջոցներն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել, ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել:

– Օրացուցային և ընդհատված սեռական հարաբերության մեթոդները շատ հին են, և արդյունավետությունն էլ շատ ցածր է: Սրանք կայուն բացասական ազդեցություն ունեն սեռական հարաբերության ընթացքի վրա: Կինը կենտրոնանում էայն մտքի վրա, որ սեռական հարաբերությունն ընդհատվի, և կորցնում զգայունությունը սեռական հարաբերության ժամանակ: Ի տարբերություն այս մեթոդների, ներարգանդային պարույրի դեպքում սերմը լցվում է կնոջ օրգանիզմ, իսկ այն շատ դրական ազդեցություն ունի կնոջ օրգանիզմի համար: Լավացնում է մաշկի որակը, նպաստում կրծքագեղձերի առողջությանը և այլն: Պղինձ պարունակող պարույրները գտնվում են արգանդի խոռոչում և բացի այն, որ խոչընդոտում են ձվաբջջի բեղմնավորմանը, անգամ թույլ չի տալիս տեղի ունենա իմպլանտացիա (պտղաձվի ներդրումն արգանդի լորձաթաձանթում), եթե ձվաբջիջը բեղմնավորվել է։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս ներարգանդային պարույրի կողմնակի ազդեցության այն վտանգը, որն անվանում ենք արտարգանդային հղիություն: Սակայն ներարգանդային պարույրները, որոնք հորմոն են պարունակում, պրակտիկորեն զերծ են պահում այս կողմնակի ազդեցություններից:

– Իսկ ո՞ր դեպքերում են հակացուցված ներարգանդային պարույրները:

– Եթե կա հղիություն, բնականաբար չենք կարող տեղադրել: Եթե կան սուր և ենթասուր բորբոքային խնդիրներ, ևս չի կարելի տեղադրել: Բացարձակ հակացուցումներից է դեռահաս տարիքը: Չծննդաբերած աղջիկներին ներարգանդային պարույր չի տեղադրվում: Ներարգանդային պարույր տեղադրվում է միայն ծննդաբերած կանանց, և միայն այն դեպքում, երբ նրանք ունեն մեկ սեռական զուգընկեր:

– Աշխարհում ավելի ընդունված միջոցը ո՞րն է:

– Աշխարհի տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են, բայց հիմնական մոտեցումը հետևյալն է. մշտական զուգընկեր ունեցող կանանց համար նախապատվությունը տրվում է հորմոնային հաբերին և ներարգանդային պարույրներին, իսկ անկանոն սեռական կյանքով և մի քանի սեռական զուգընկեր ունեցող կանայք հիմնականում կիրառում են պահպանակ, տեղային սերմնասպաններ և հրատապ հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբեր: Օրինակ՝ զարգացած եվրոպական երկրներում շատ են կիրառվում ներարկային հեստագենային հորմոնալ միջոցներ (դեպո), որոնց արդյունավետությունը բավականին բարձր է , ազդեցությունը' երեք ամիս:

– Ի՞նչ հաճախականությամբ կարելի է օգտագործել հակաբեղմնավորիչներ:

– Հակաբեղմնավորիչ հաբերը, ըստ սխեմայի, կարելի է նշանակել դաշտանի առաջին օրվանից' 21 օր ( յոթ օր ընդմիջումից հետո նոր տուփի սկիզբն է) և այդպես անընդմեջ կարելի է նշանակել նույնիսկ մինչև 5 տարի, սակայն ընթացքում պետք է անպայման հետազոտվեն կրծքագեղձերը, կատարվի սեռական օրգանների սոնոգրաֆիա, զննվի արգադնի պարանոցի վիճակը, հայտնաբերվի բորբոքային խնդիրների առկայության փաստը:

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) տեղադրվում են 5 տարի ժամկետով: Անկախ նրանից, կինն ունի գանգատ, թե ոչ, 5 տարի հետո ներարգանդային պարույրը պետք է անպայման հեռացվի: Չի կարելի այս ժամկետը գերազանցել, և, եթե հակաբեղմնավորման մեթոդը ընտրված է նույնը, ապա պետք է փոխարինել նոր ՆԱՊ-ով:

– Գնային տեսանկյունից ո՞ր հակաբեմնավորիչն է ավելի մատչելի:

– Իհարկե, հորմոն պարունակող ներարգանդային պարույրներն ավելի թանկ են, քան պղինձ պարունակողները: Ինչ վերաբերում է հորմոն պարունակող հորմոնալ հաբերին, ապա, ի վերջո, 5 տարվա կտրվածքով ստացվում է, որ ներարգանդային պարույրն ավելի մատչելի է, քան հորմոնալ հաբերը:

Պետք է շեշտեմ, որ հակաբեղմնավորիչ մեթոդը չպետք է ընտրվի միմիայն արժեքային նախապատվությամբ, քանի որ, կրկնում եմ, մոտեցումը անհատական պետք է լինի:

Խորհուրդ եմ տալիս ոչ կանոնավոր սեռական կյանքով ապրող և մշտական զուգընկեր չունեցող կանանց օգտվել միայն կանանց և տղամարդկանց պահպանակներից, տեղային քիմիական սերմնասպաններից: Այս դեպքում գոնե սեռավարակների հավանականությունը հասցվում է նվազագույնի:

Հեղինակ : Նելլի Ղարիբյան
Աղբյուր : med-practic.com, ladynews.am

Դիտվել է 35658 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-10-2026 10:09
Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45
Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13
Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55
ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59
Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2026
Դիտվել է 822 անգամ
12.10.2026
Դիտվել է 467 անգամ
08.10.2026
Դիտվել է 408 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster