Ավիաընկերությունը տուգանվել է օդանավում բիկինիով շոուի համար (տեսանյութ)
10.08.2012
VietJet Air վիետնամական ավիաընկերությունը տուգանվել է ինքնաթիռի սրահում կիսամերկ շոուի համար, հայտնում է ABC News-ը:
VietJet Air-ի Հո Շի Մին-Նհա Տրանգ ուղղության առաջին չվերթի ժամանակ անակնկալ էր պատրաստված ուղևորների համար: Աղջիկներն ու կանայք, չնայած արհեստավարժ չլինելուն, բիկինիով քայլել են ողջ սրահում ու էրոտիկ ենթատեքստով շոու ցուցադրել:
Ավիափոխադրողը, սակայն, միջոցառումը չէր համաձայնեցրել Վիետնամի քաղաքացիական ավիացիայի վարչության հետ: Կառույցին շոուի գաղափարը դուր չի եկել և VietJet Air-ը տուգանվել էր 1000 դոլարով «թռիչքի ժամանակ չհամաձայնեցված շոուի միջոցով տեղական փոխադրումների կանոնները խախտելու համար»:
tert.am Դիտվել է 2285 անգամ
|