Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սիրելիի ծնողների հետ ծանոթանալու ժամանակն է. պարզաբանումներ և խորհուրդներ հոգեբաններից

03.08.2012

Զույգերի կյանքում մի առանձնահատուկ արարողություն է միմյանց ծնողների հետ ծանոթությունը: Հաճախ այս թեման երկար վեճերի ու փոխադարձ անհամաձայնությունների պատճառ է դառնում: Սովորաբար աղջիկները ձգտում են հարաբերությունների արագ օրինականացման, իսկ տղաները որքան հնարավոր է խուսափում են դրանից: Իսկ հարաբերություններին որոշ չափով օրինական բնույթ կարելի է հաղորդել ծնողների հետ պաշտոնապես ծանոթանալուց, կարելի է ասել նրանցից հանդիպելու թույլտվություն խնդրելուց հետո: Ճիշտ է, այժմ ծանոթանալիս ոչ թե թույլտվություն են խնդրում, այլ պարզապես տեղեկացնում, որ հանդիպում են, սակայն այդ «պաշտոնական» արարողությունն ինքնին թույլտվություն, օրհնանք ստանալու պես մի բան է:

Թե ինչու են տղաները վախենում աղջկա ծնողների հետ ծանոթությունից, LN-ի հետ զրույցում պարզաբանում է հոգեբան Լիանա Սեյրանյանը. «Նախ պետք է հասկանալ, թե արդյոք տղան ունի այդ ցանկությունը, պատրաստ է նա ավելի լուրջ հարաբերությունների փուլ մտնել: Դժվար է դա անվանել վախ, երբ պարզապես տղան գտնում է, որ պահը չի հասունացել: Երկրորդ հերթին' նրանք գիտակցում են, որ ծանոթությունը նույնն է, թե հարցաքննությունը, պարզաբանումներն իր անձի շուրջ: Հատկապես այն դեպքերում, երբ աղջկա ծնողները խիստ են, տղայի լարումը հասնում է մաքսիմումի, և նա դրանից խուսափելու համար որքան հնարավոր է հետաձգում է այդ պատասխանատու քայլը: Մեկ այլ տեսանկյունից' նրանք կարող են խույս տալ հենց այդ պատասխանատվությունից: Նրանք գիտակցում են, որ իրենց հանդիպումից կախված է հարաբերությունների հետագա ընթացքը, և դա կարող է վախեցնել նրանց»:

Իսկ հարաբերությունների ո՞ր փուլում է ճիշտ ծանոթությունը ծնողների հետ: LN-ի հարցին պատասխանել է «Երկուսով» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը: «Շատ կարևոր է, թե ինչ մտածելակերպի տեր ընտանիքի հետ գործ ունենք: Եթե ընտանիքն այնպիսի մոտեցում ունի այս հարցին, որ իրենց աղջիկը մի տղայի հետ պետք է շփվի և ամուսնանա, ապա այս դեպքում նրանց հետ ծանոթությունը կդիտվի որպես շատ լուրջ քայլ, ամուսնության խոստում: Եթե ընտանիքն ավելի ազատ է, կարծում է, որ տարբեր տարիքներում աղջիկը հնարավոր է տարբեր տղաների հետ շփվի, այս դեպքում ծանոթությունը պարզապես մի փոքր լրջություն կհաղորդի հարաբերություններին: Սակայն ոչ մի պարտադրանքի մասին խոսք չի կարող լինել: Հետագա հնարավոր բաժանությունն այս ընտանիքը շատ հեշտ կընդունի: Ցանկալի տարբերակ է. երբ զույգը հանդիպում է, հենց սկզբնական շրջանում էլ ծնողներն իմանան այդ մասին, հետագայում ավելի հեշտ կլինի նաև նրանց ծանոթությունը: Չկա որևէ սահմանում, թե երբ է ճիշտ ծնողների հետ հանդիպելը, սակայն գնահատելի տարբերակ է, երբ երկու կողմերն էլ վստահ են իրենց զգացմունքներում, երբ հարաբերություններն արդեն հասունացել են, երբ կա միմյանց հետ կյանքը կապելու ցանկություն»:

Եվս մի շատ կարևոր հարց՝ որտեղ հանդիպել ծնողներների հետ: Հաճախ տղաներին թվում է, թե ծնողների հետ հանդիպումն իսկական պատերազմ է, որտեղ միշտ հաղթում են ծնողները: Իսկ այս պատերազմական վիճակը փոքր-ինչ ղեկավարելու համար նրանք նախընտրում են չեզոք վայր, որտեղ ծնողները ոչ թե տան տերերն են, այլ տղայի պես հյուր: Վերջին ժամանակներս շատ տարածված երևույթ է, երբ աղջկա ընտանիքի հետ ծանոթանալու նպատակով տղան հրավիրում է նրանց որևէ սրճարան կամ մի հաճելի վայր: «Երբ հանդիպումը տեղի է ունենում որևէ մեկի տանը,սովորաբար տան տերերն իշխող դերում են լինում, իսկ հյուրը' ենթակայի: Այս առումով ավելի դժվար է տղայի դրությունը, երբ նա պետք փորձի լավագույնս ներկայանալ, իսկ ծնողները մի լավ տնտղեն: Իրավիճակը լարված է ստացվում: Իսկ սրճարանում, որևէ այլ վայրում շփումն ավելի հեշտ է դառնում և տղայի, և ծնողների համար: Այս տարբերակը մի փոքր դժվար է ընդունվում հայկական ընտանիքներում, քանի որ ընդունված տարբերակը աղջկա ծնողների հետ ծանոթանալու' նրանց հյուր գնալն է»,- նշում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը.:

Ի՞նչ անել այս դեպքում. խորհուրդ աղջիկներին

Դուք շատ լավ գիտակցում եք, որ հանդիպման պատճառը Դուք եք: Թվում է, թե աղջիկն այս դեպքում լավագույն իրավիճակում է. ծանոթ է երկու կողմին էլ: Սակայն ծանոթացնելը նույնքան բարդ գործընթաց է, որքան ծանոթանալը: Նախ պետք է պատրաստվել դրան: Պետք չէ ծնողներին հեքիաթներ պատմել տղայի առասպելական բնավորության, ուժի ու խելացիության մասին: Այս դեպքում նրանք հետամուտ կլինեն թերություններ բացահայտելուն: Նախօրոք ներկայացրեք նաև տղայի որոշ թերություններ, որոնք, կարծում եք, խոսակցության ընթացքում նկատելի կլինեն: Ծնողներին խնդրեք ավելի մեղմ ու անմիջկան մթնոլորտ ստեղծել: Ձեր սիրելիին մի քանի խորհուրդներ տվեք այն մասին, թե ինչ են սիրում Ձեր ծնողները, ինչի հանդեպ խիստ բացասական վերաբերմունք ունեն, ինչն է նրանց համար ընդունելի, իսկ ինչը' ոչ: Ընտրեք մի քանի թեմաներ, որոնք հետաքրքիր են երկու կողմին էլ. չէ որ Դուք լավ գիտեք, թե ծնողների, թե Ձեր սիրելիի նախասիրությունները: «Կարծում եմ' պետք է աղջիկներն իրենց շատ պատասխանատու չզգան նրանց հարաբերությունների համար: Քանի որ, երբ կա մեկը, ով իրեն պատասխանատու է զգում ուրիշների հարաբերությունների համար, նա ավելի շատ դառնում է խանգարող, քան օգնող: Նրանք շատ ավելի հեշտ կհարմարվեն, լեզու կգտնեն, կհասկանան միմյանց, քան այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը միջնորդի: Անգամ հանդիպումից հետո առաջացած կարծիքներին խիստ ծայրահեղ մի մոտեցեք: Բնական է, որ կլինեն բացասական կարծիքներ, կխոսվի նաև թերությունների մասին: Երբ սկսում եք սուբյեկտիվորեն պաշտպանել որևէ կողմին, լարումն ավելի է մեծանում»,-ասում է Անուշ Ալեքսանյանը:

Դե ինչ, կարծում եմ ժամանակն է ծանոթանալու սիրելիի ծնողների հետ: Մտապահեք LN-ի խորհուրդներն ու շարժվեք առաջ, իսկ մենք խոստանում ենք ներկայացնել նաև, թե ինչպես նախապատրաստվել տղայի ծնողների հետ հանդիպման:

 Նելլի Ղարիբյան

Դիտվել է 11820 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2140 անգամ
05.08.2026
Դիտվել է 377 անգամ
06.08.2026
Դիտվել է 278 անգամ
07.08.2026
Դիտվել է 223 անգամ
08.08.2026
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster