Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Սուրճի գույնի կենսունակություն. ինչպես կրել կարամել, կապուչինո, էսպրեսո և մոկա

10.09.2025

Այս աշնան սուրճային գունապնակը հատկապես գայթակղիչ է. թեթև կապուչինոյի փրփուրից մինչև խիտ մոկա: Այս երանգները նման են առավոտյան ծեսի, առանց որի անհնար է սկսել օրը: 2025 թվականին սուրճի գույները դառնում են աշնանային զգեստապահարանի հիմնական գույները՝ առաջարկելով թարմ հայացքով անդրադառնալ դասականին և բազմակողմանիությանը:

Ոչ մի եղանակ լիարժեք չէ առանց իր սեփական երանգների, և 2025 թվականի աշունը նախընտրությունը տվել է սուրճի երանգներին: Դրանք միշտ մոտ են եղել նորաձևությանը՝ հանգիստ, պարզ, հավասարակշռված, բայց այսօր դրանք ձեռք են բերել նոր իմաստ: Դրանք ձանձրալի «գրասենյակային» շագանակագույնները չեն, այլ նրբերանգների մի  ամբողջ շարք, որոնք արտացոլում են քաղաքի և բնության տրամադրությունը:

Նորաձևությունը, կարծես, ոգեշնչվել է սրճարանների ճաշացանկից, և այժմ կարամելը, կապուչինոն, էսպրեսոն և մոկան հագուստի մեջ նույնքան հարուստ են հնչում, որքան բաժակի մեջ։ Այնուամենայնիվ, կարևոր է ոչ միայն ճիշտ երանգ ընտրել, այլև հասկանալ, թե ինչպես է այն գործում համադրությունների մեջ. երբեմն սուրճի երանգները ստեղծում են հարմարավետության մթնոլորտ, երբեմն՝ շքեղություն, իսկ երբեմն՝ անսպասելի դինամիկա։

Կարամել

300x400

Կարամելը մեղմ, բաց շագանակագույն է՝ ոսկեգույն երանգով։ Զգեստապահարանում այն կատարում է քնքշության շեշտադրման դեր։ Այս երանգը հիանալի տեսք ունի տրիկոտաժի, վերարկուների և կաշվե աքսեսուարների վրա։

Կարամելը հեշտ է համատեղել սպիտակի, կաթնագույնի կամ մոխրագույնի հետ, բայց այն հատկապես արտահայտիչ է ստացվում տաք մոնոխրոմ տեսքերում, որտեղ երանգները «ներհոսում» են միմյանց մեջ։

Կարամելային հագուստները հարմար են ցերեկային կերպարների համար՝ հաղորդելով դրանց թարմություն և թեթևություն։

Կապուչինո

300x400

Կապուչինոյի գույնը կատարյալ հավասարակշռություն է բեժի և մոխրագույն-շագանակագույնի միջև: Այն ազնիվ տեսք ունի և հարմար է հիմնական հագուստների համար՝ տաբատներ, բաճկոններ, քաշմիրե սվիտերներ: Ի տարբերություն կարամելի, կապուչինոն չի ձգտում շեշտադրում լինել, այլ դառնում է հիմք, որին հեշտ է ավելացնել մանրամասներ:

Այս գույնը հատկապես գեղեցիկ է դենիմի, վարդագույնի կամ կապույտի պաստելային երանգների, ինչպես նաև մուգ գինու երանգի հետ համադրությամբ:

Էսպրեսո

300x400

Հարուստ մուգ շագանակագույն երանգ, որը կարելի է համարել սևի այլընտրանք: Էսպրեսոն լրջություն և խորություն է հաղորդում կերպարին, բայց այն մռայլ չի դարձնում:

2025 թվականին այս գույնը հատկապես արդիական է վերնազգեստի համար՝ կաշվե բաճկոններ, երկար վերարկուներ, կոշիկներ: Էսպրեսոն լավ համադրվում է սպիտակի և կրեմագույնի հետ՝ հակադրության համար, ինչպես նաև զմրուխտե և բորդո գույների հետ՝ դրամատիկ տեսք ստանալու համար:

Մոկա

300x400

Մոկան սուրճի երանգներից «ամենահարմարավետն» է, այն միշտ ունի մեղմություն և ջերմություն: Այս գույնը լավ է գործած իրերի, ազատ ձևվածքի վերարկուների և ծավալուն շարֆերի համար: Կերպարներում մոկան հաճախ խաղում է «հարթեցնող» երանգի դեր. այն մեղմացնում է պայծառ մանրամասները և ընդհանուր տեսքը դարձնում ներդաշնակ:

Հատկապես նորաձև են այն հավաքածուները, որտեղ մոկան համադրվում է կարամելի կամ կապուչինոյի հետ՝ ստեղծելով բազմաշերտություն մեկ ներկապնակի շրջանակներում:

Ինչպես կրել սուրճի երանգներն այս աշնանը

300x400

• Մոնոխրոմ՝ փորձեք հավաքել սուրճի տարբեր երանգների հավաքածու՝ կապուչինո գումարած մոկա կամ կարամել էսպրեսսոյով։ Սա ստեղծում է խորություն և ծավալ՝ առանց ավելորդ մանրամասների։

• Շեշտադրում հյուսվածքների վրա՝ սուրճի երանգները լավագույնս դրսևորվում են տարբեր նյութերում՝ կաշի, թվիդ, քաշմիր, բուրդ։

• Վառ լրացումներ՝ սուրճի տեսականիի ֆոնի վրա, կարմիր, զմրուխտե կամ ոսկեգույն աքսեսուարները ընկալվում են հատկապես արտահայտիչ։

• Ցերեկային կամ երեկոյան տարբերակ՝ բաց սուրճի երանգները հարմար են առօրյա կյանքի, մուգը՝ ավելի պաշտոնական և երեկոյան կերպարների համար։

Սուրճի երանգներ և գույների հոգեբանություն

300x400

Գույների հոգեբանության մեջ սուրճի տեսականին կապվում է հուսալիության, ջերմության և անվտանգության զգացողության հետ: Այս երանգները ճչան չեն, այլ ստեղծում են վստահության ֆոն՝ այդ պատճառով էլ դրանք այդքան լավ են տեղավորվում ինչպես գործնական, այնպես էլ առօրյա զգեստապահարաններում:

Կարամելը հաղորդում է փափկություն, կապուչինոն խոսում է կայունության մասին, էսպրեսոն՝ լրջության, իսկ մոկան՝ կերպարը պարուրում և հարմարավետ է դարձնում: Ոչ առանց հիմքի շատ ոճաբաններ սուրճի երանգներն անվանում են «խարիսխ»՝ դրանք դառնում են ավելի պայծառ մանրամասների հենարան՝ պահպանելով ներդաշնակությունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3994 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1614 անգամ
17.11.2026
Դիտվել է 435 անգամ
18.11.2026
Դիտվել է 417 անգամ
20.11.2026
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster