Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025

Ոչ բոլոր տղամարդիկ են կնոջից «միայն մեկ բան» ուզում։ Բայց այդպիսիները կան, և նրանց սովորաբար անվանում են «պիկապ-արտիստներ»։ Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են, թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Պիկափը (անգլերեն pick up - «կապել») գայթակղության նպատակով հանդիպման արվեստ է, որը ի հայտ է եկել 90-ականներին, բայց դեռևս չի կորցրել իր ժողովրդականությունը: Շատ տղամարդիկ դեռևս օգտագործում են պիկապի տեխնիկան՝ նույնիսկ անգիտակցաբար, հետապնդելով մեկ նպատակ՝ սեքսով զբաղվել առանց պարտավորությունների, առանց ավելի մտերիմ հարաբերությունների մեջ մտնելու:

Չի կարելի միանշանակ ասել, որ պիկապը վատ է։ Այն ամաչկոտ տղամարդկանց օգնում է ավելի վստահ զգալ, տալիս է կանանց հետ ծանոթանալու ձևի պատկերացում։ Բայց կան տղամարդիկ, ովքեր այն օգտագործում են բացառապես իրենց կարիքները բավարարելու և ինքնահաստատվելու համար։

Այսպիսի վարքագիծը, ի թիվս այլ բաների, տղամարդուն թույլ է տալիս խուսափել մտերիմ հարաբերություններից։ Որովհետև նա չի ուզում կամ չի կարող մտերմանալ և պատասխանատվություն կրել իր ու զուգընկերուհու միջև տեղի ունեցողի համար։

Տեսնենք, թե ինչպես որոշել նման տղամարդու մտադրությունները և խուսափել տառապանքից։

Նշան 1. նա իրեն դիրքավորում է որպես «երազանքի տղամարդ»

300x400

Դրա համար նա սովորաբար ուսումնասիրում և զգում է այն կնոջ կարիքները, որին դիմում է։ Սկզբում նա որոշ ժամանակ կհետևի կնոջը՝ պարզելու համար, թե ինչը կարող է նրան գրավել։ Պիկափի վարպետը հազվադեպ է մոտենում պարզունակ արտահայտություններով, նա սովորաբար կռահում է, թե ինչն է ամենաշատը գրավելու կնոջ ուշադրությունը՝ գիտելիքը, շողոքորթությունը և այլն։

Ավելի մտերիմ շփման ընթացքում նա կարող է, օրինակ, արձանագրել, որ կինը երազում է ընտանիքի մասին և կփորձի հույսեր տալ նրան այս հարցում՝ ակնարկելով, որ ինքը նույնպես դեմ չէ ընտանիք կազմելուն: «Ես փնտրում եմ կատարյալ կնոջ»․ նման ակնարկները շատ են օգնում ստեղծել «իդեալական տղամարդու» կերպար:

Նա կարող է պատմել, թե ինչպես են իրեն վիրավորվել, որքան վատ են վարվել իր հետ նախկին զուգընկերները։ Իսկ կանայք, ընդհանուր առմամբ, բավականին կարեկից արարածներ են, միշտ պատրաստ՝ աջակցելու և մխիթարելու։ Բացի այդ, ձևավորվում է տրամաբանություն. քանի որ նա շփվում է ինձ հետ, դա նշանակում է, որ ես հենց այդ կատարյալ զուգընկերուհին եմ՝ ավելի լավը, քան նրա նախկինները։

Ահա և ձևավորվել է ցանկալի տղամարդու գրավիչ կերպար, ով կես խոսքից հասկանում է և, կարծես, հարաբերություններում պատրաստ է տալ ցանկալին։

Նշան 2. հարաբերությունները դարձնում է հուզականորեն գերհագեցած

Նման տղամարդու հետ հարաբերություններում կրքերը միշտ բորբոքված են։ Ավելին, առկա է զգացմունքների ամբողջ ներկապնակը՝ էյֆորիկից մինչև բացասական։

Կլինի ամեն ինչ՝ խանդ, վրդովմունք, վիրավորանք և վախ։ Եվ այս ամենի ֆոնին հաշտության պահերը կթվան առանձնապես քաղցր։ Տղամարդը, ով զգացմունքների նման հրավառություն է տալիս, կնոջը ամուր կապում է իրեն։

Բանն այն է, որ մարդիկ ավելի շատ են գնահատում այն հարաբերությունները, երբ ավելի շատ ժամանակ և զգացմունքներ են ներդնում դրանց մեջ։ Կնոջ համար, ով այդքան շատ բան է ապրել այս զուգընկերոջ հետ, դժվար կլինի բաժանվել նրանից։

Ահա թե ինչու սկզբում նման տղամարդը ռոմանտիկ է, հոգատար և ուշադիր։ Իսկ հետո հանկարծ անհետանում է, չի զանգահարում, ոչ մի կերպ չի տեղեկացնում իր մասին։

Այս պահին կինն ընկղմվում է անհանգստության մեջ՝ վախենալով կորցնել իր երկրպագուին, ամեն րոպե մտածում է, թե որտեղ է նա և ինչ է կատարվում նրա հետ: Որոշ ժամանակ անց նա կրկին հայտնվում է, և միշտ համոզիչ բացատրություններ ունի՝ հանկարծակի գործուղում, հիվանդություն և այլն: Նա շատ հուզիչ ներողություն է խնդրում. ծաղիկներ նվրիում, ուշադրություն ցուցաբերում:

Հետո նորից գալիս է ռոմանտիկ շրջանը, և նորից՝ հանկարծակի անհետացում։

Տղամարդը ստեղծում է այն զգացողությունը, որ ինքը կողքիդ է, բայց միևնույն ժամանակ՝ այդտեղ չէ։
Այս ամենը կնոջը ստիպում է անընդհատ մտածել իր սիրեցյալի մասին։ Նրա վարքագիծը քննարկում է ընկերուհիների հետ, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, երբեմն զայրանում է, երբեմն տխրում, երբեմն հույսով լցվում։ Եվ այս հարաբերությունների մեջ այդքան շատ զգացմունքներ ներդրելով՝ նա կափսոսա դրանք խզել, եթե անգամ դրանք արդեն դադարել են նրան երջանկացնել։

Նշան 3. Նա իրեն վերածում է մրցանակի, որի համար պետք է պայքարել

300x400

Փիքափ արտիստն անընդհատ իջեցնում է կնոջ ինքնագնահատականը. «Դե, այո, քո տարիքում ամուսնանալու ժամանակն է», «Քո գնացքը մեկնում է»։ Այսպիսով, իր մեջ ստեղծելով եզակի վերջին հնարավորություն, որից կինը պարզապես պարտավոր է բռնվել։

Նա կարող է ասել, որ վերջերս իր կյանքում կրկին հայտնվել է մի ընկերուհի, որին մի ժամանակ սիրում էր, բայց որից բաժանվել է, ինչից ինքը տառապել է։ Եվ հիմա նա վստահ չէ, թե արդյոք նրա հանդեպ իր զգացմունքները անհետացե՞լ են։

Այս կերպ տղամարդը կնոջը հրավիրում է միանալ իր համար մրցույթին. կինը պետք է դառնալ ավելի լավը, ավելի գեղեցիկ, ավելի բարի։ Հենց սա էլ տեղի է ունենում ամենից հաճախ։ Արդեն այդքան ջանք ու զգացմունքներ ներդրած լինելով՝ կինը սկսում է ապացուցել, որ ինքն է ավելի շատ արժանի նրա սիրուն։

Նշան 4. Հեռավորություն է պահպանում

Տղամարդը, ով չի ցանկանում մտերիմ հարաբերություններ, արագորեն մտնում է ֆիզիկական շփման մեջ, բայց միշտ հմտորեն հեռանում է անձնական շփումից։

Նա կարող է շատ բան և մանրամասն հարցնել կնոջ մասին. ինչպես է նա ապրում, ինչ է կատարվում աշխատավայրում, ինչն է նրան տխրեցնում և ուրախացնում։ Միևնույն ժամանակ, նա շատ քիչ բան է պատմում իր մասին։

Նա մանրամասն նկարագրում է իր ապրումները, բայց միևնույն ժամանակ կարող է մնալ առեղծված՝ որտեղ է աշխատում և ինչ է անում, ովքեր են նրա ընկերները, ընտանիք ունի՞, որտեղ է ապրում։ Նա դժվար թե կնոջը մտցնի իր ընկերների և հարազատների շրջանակ։

Ըստ էության, իրական հարաբերություններում նա չկա։ Կա ինչ-որ խորհրդավոր, բայց ցանկալի կերպար, որը կնոջը թույլ չի տալիս մտնել իր կյանք։

Նշան 5. Նա շատ ինքնավստահ տեսք ունի

300x400

Ծանոթության փուլում նա փորձում է որքան հնարավոր է արագ մերձենալ. փորձում է որքան հնարավոր է շուտ դիպչել կնոջը (գրկել, բռնել ձեռքը): Իրականում սա բավականին կոպիտ ներխուժում է անձնական տարածք:

Մտերիմ հարաբերություններ փնտրող տղամարդը միշտ մի փոքր ամաչկոտ է, տատանվող և մոտենում է աստիճանաբար, քանի որ գիտի, որ ինքն էլ կարող է մերժվել և վիրավորվել: Այս անկեղծ անորոշությունն իրականում բարենպաստ նշան է: Բայց եթե նա թվում է չափազանց վստահ, իրեն պահում է անբռնազբոս՝ խախտելով կնոջ հոգեբանական և ֆիզիկական սահմանները, արժե մտածել դրա մասին:

Ընդհանուր առմամբ, սա բավականին կոշտ վարքագիծ է, որը հաշվի չի առնում կնոջ կարիքները: Նրան չի հետաքրքրում, թե արդյոք կնոջը դուր գալի՞ս է իր ընկերակցությունը, չեն հետաքրքրում նրա ցանկությունները, և վերջապես, նա պարզապես հարգանք չի ցուցաբերում: Եթե ուշադիր նայեք, այս ամենը կասկածելիորեն նման է հոգեբանական բռնության:

Մարդը, ով հարգանքով է վերաբերվում ուրիշներին, միշտ հստակ ազդանշաններ է տալիս և սահմաններ է գծում։ Նա խոսում է իր ցանկությունների մասին, խորանում է ուրիշների կարիքների մեջ։ Նա ոչինչ չի թողնում անպատասխան. բավականին հստակ արտահայտում է իր համակրանքը կամ դրա բացակայությունը։

Հետևաբար, տղամարդը, որը երկար ժամանակ իրեն պահում է ինչպես շունը դեզի վրա, չի կարողանում կողմնորոշվել իր զգացմունքներում, անհետանում է, ապա նորից հայտնվում՝ ձեզ անընդհատ լարվածության մեջ պահելով, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ մտերիմ հարաբերությունների։

Որպեսզի կյանքը չվերածվի տառապանքի, ինչպես անբռնակ ճամպրուկի մասին կատակի մեջ, որը և՛ դժվար է տանել, և՛ ափսոս է դեն նետել, հիշեք. դուք արժանի եք հարգանքի և ուշադրության: Հետևաբար, ավելի լավ է միշտ կապի մեջ լինել իրականության հետ. մեր շուրջը շատ մարդիկ կան, այդ թվում՝ տղամարդիկ, ովքեր անկարող են մտերմության: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ և ապրե՛ք ներկայով:

Փորձեք սովորել կապ հաստատել ձեր կյանքի, ձեր փորձառությունների, ձեզ շրջապատող մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք հեքիաթի արքայազների նման չեն։ Գուցե այդ դեպքում տղամարդկանց համար ավելի հեշտ կլինի ցույց տալ իրենց իրական բնույթը, քան թաքնվել դիմակի ետևում։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3826 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1171 անգամ
12.08.2026
Դիտվել է 294 անգամ
14.08.2026
Դիտվել է 206 անգամ
15.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster