Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ
31.08.2023
Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը («Էնսայմադաս») նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:
Առաջարկում ենք թխել այս համեղ աղանդերը տանը։ Որպես միջուկ կարող եք վերցնել խնձոր դարչինով, հատապտուղներ, մարմելադ։ Ներկայացվող բաղադրատոմսում՝ խնձորի ջեմով բլիթներն են:
Բաղադրիչները․
Խմորի համար
• Չոր խմորիչ՝ 1 ճ.գ. • Աղ՝ 0,5 ճ.գ. • Շաքարավազ՝ ¼ բաժակ • Հավի ձու՝ 1 հատ • Բուսական յուղ՝ 2 ճ.գ. լ. • Ջուր՝ 120 մլ • Ալյուր՝ 300 գ։
Լցոնի համար
• Կարագ՝ 100 գ • Խնձորի ջեմ՝ 150 գ • Շաքարի փոշի՝ 2 ճ.գ. լ.։
Պատրաստման եղանակը
1. Պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ խառնում ենք մաղած ալյուրը, խմորիչը, աղն ու շաքարավազը։ Ավելացնում ենք տաք ջուր, բուսական յուղը և ձուն։
2. Մոտ 10 րոպե ամբողջը հարեք, որպեսզի ստացվի փափուկ և առաձգական խմոր, որը ձեռքերին չկպչի: Դրանից ձևավորեք գունդ, դրեք բուսայուղով պատված ամանի մեջ, ծածկեք թաղանթով և 1 ժամ թողեք տաք տեղում, որպեսզի խմորը բարձրանա։
3. Խմորը բռունցքով տրորեք և բաժանեք 4 մասի։ Դրանցից յուրաքանչյուրը բուսայուղով պատված հարթ մակերեսի վրա գրտնակեք մինչև ստանաք մոտ 25x30 սմ չափսի բարակ շերտ։
4. Պատրաստի շերտի ամբողջ մակերեսին քսեք փափկած կարագ։ Երկար մասի եզրով առատորեն քսեք խնձորի ջեմը։
5. Միջուկը ծածկեք խմորով և զգուշորեն ամուր փաթաթեք գլանի տեսքով։ Գլանին տվեք «Խխունջի» տեսք: Նույնը արեք խմորի մնացած շերտերի հետ։
6. Ջեռոցի տարրան պատեք խոհանոցային թղթով, վրան քսեք բուսայուղ և շարեք ստացված «խխունջները»։ Թողեք 30 րոպե տաք տեղում հանգստանա։
7. Թխեք նախապես 180° C տաքացրած ջեռոցում 20-25 րոպե` մինչև ստացվի ոսկե դարչնագույն երանգ:
8. Հովացրեք և վրան ցանեք շաքարի փոշի։
Վերջ՝ համեղ, օդային և բուրավետ բլիթները՝ հյութալի խնձորի միջուկով պատրաստ են։ Մատուցեք տաք թեյի կամ սուրճի հետ։
Բարի ախորժակ!
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2671 անգամ
Читать на русском
|