Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինչպես են բուրավետ մոմերն ազդում կյանքի որակի վրա

26.10.2022

Մասնագետները նշում են, որ անուշաբույր մոմը տան հարմարավետության անհրաժեշտ հատկանիշ է, որին մեկընդմիշտ կապված ես լինում։ Բույրերը կարող են բարելավել կյանքի որակը ճիշտ այնպես, ինչպես լավ սնունդը, որակյալ հանգիստն ու գեղեցիկ հագուստը:

Մեր հոտառությունը կարող է ազդել աշխարհընկալման վրա. ընդամենը մեկ ճիշտ ընտրված բուրմունք, և դուք ամբողջությամբ լուծվում եք դրա մեջ, հագենում նոր էներգիայով, միտքը մաքրում ավելորդությունից: Դա անելու համար ամենևին էլ պետք չէ հաղթահարել անթիվ կիլոմետրեր՝ «այն միակ» վայրի որոնման համար, կարող եք սկսել օգտագործել բուրավետ մոմեր, որոնք կօգնեն հաշված րոպեների ընթացքում ստեղծել ճիշտ մթնոլորտ:

 600x400

Բուրավետ մոմերը նախատեսված են հոտառութայն միջոցով մեր մտքի, տրամադրության և ինքնազգացողության վրա ազդելու նպատակով: Որոշ նմուշներ օգնում են զվարթանալ, լցվել էներգիայով, ակտիվության ալիք առաջացնում: Մյուսներն այլ ազդեցությունն ունեն՝ հանում են տագնապները, լարվածությունը, հանգստացնում, օգնում են ավելի լավ քնել:

 600x400

Հարցը, թե ինչի՞ց են պատրաստված բուրավետ մոմերը մնում է արդիական, հատկապես՝ կապված արտադրողների թվի աճի հետ:

Կան հումքի մի քանի հիմնական տարբերակներ՝ պարաֆին, տարբեր տեսակի բնական մոմեր և ստեարին (պինդ ճարպաթթու): Երկար ժամանակ այն միֆը կար, որ պարաֆինային մոմերը վնասակար են առողջությանը։ Սա հերքվել է Ազգային մոմերի կազմակերպության (NCA)՝ կողմից, ըստ որի՝ բարձրորակ պարաֆինը, ինչպես նաև բնական մոմն ու ստեարինն այրվելիս վնասակար նյութեր չեն արտանետում։

Այստեղ կարևոր բառը «որակյալն» է՝ օգտագործվող պարաֆինի առնչությամբ, քանի որ այս հումքի ցածրորակ տարբերակը կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր, որոնք ազդում են նյարդային, սրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Հասկանալու համար, թե արդյոք բուրավետ մոմը որակյալ է, ձեզ կհուշի թե՜ արտարողի անունը, թե՜ նմուշի արժեքը: Եթե արտադրության համար օգտագործվի ոչ լավագույն պարաֆինը կամ մոմը, ինչպես նաև ամենահասարակ բյուջետային օծանելիքը կամ օծանելիքի թափոնները, ապա նման ապրանքի գինը կասկածելիորեն ցածր կլինի:

 600x400

Այս առումով շահեկան վիճակում են հայաստանցի սպառողները՝ ի դեմս Light Your Home ընկերության՝ ձեռագործ մոմերի իր լայն տեսականիով։ 2018-ին հիմնադրված ընկերության հավաքածուն բաղկացած է շուրջ 50 տեսակի մոմերից ու անուշաբույր դեկորներից, որոնք պատրաստված են միջազգային մոմարտադրման սկզբունքներին համապատասխան և զերծ են թունավոր տոքսիններից:

 600x400

Բազմազան տեսականին ներառում է մոմեր ու բուրավետ դեկորներ, որոնք օգտագործվում են որպես տան զարդարանքներ, ինքնատիպ նվերներ, հարսանեկան տարոսիկներ, մեծ տեղ ունեն հանդիսությունների սրահների ձևավորման մեջ։

600x400

Ընկերության արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել նաև արտերկրում․ հայկական բուրավետ մոմերն արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, բանակցություններ են ընթանում այլ երկրների հետ:

 600x400

Light Your Home-ն իր առաջնահերթ նպատակներից է հռչակել գեղեցիկ ու անուշաբույր ձեռագործ իրերի միջոցով մարդկանց հաճելի պահեր պարգևելը։ Աշխատանք է տարվում նաև իրենց արտադրանքը, օգտագործման նրբությունները սպառողներրին ճանաչելի դարձնելու ուղղությամբ՝ կազմակերպելով զանազան դասընթացներ, տրամադրելով անհրաժեշտ նյութեր։

 600x400

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1984 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1048 անգամ
06.05.2024
Դիտվել է 375 անգամ
03.05.2024
Դիտվել է 202 անգամ
04.05.2024
Դիտվել է 153 անգամ
07.05.2024
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster