Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։ Cherchinyan cosmetics-ի հիմնադիր Նելլի Չերչինյանի խոսքով, հենց նման պայմաններում է ծնվել կոսմետիկ խնամքի միջոցների արտադրման գաղափարը։
Ու առաջնահերթությունը եկամտաբեր գործ սկսելը չէր, այլ որակյալ կոսմետիկա, քսուքներ արտադրելը, որոնք առողջարար կլինեին և օգտակար ազդեցություն կունենային մաշկի վրա:
Բարձր որակն ապահովելու նպատակով ընտրվեց բավականին թանկարժեք արտասահմանյան հումք (հիալուրոնաթթու, կոլլագեն, տարբեր յուղեր, տարատեսակ նյութերի մզվածքներ), որոնց ներկրումը ևս բավական դժվարությունների հետ էր կապված: Ընդ որում նյութերի համադրությունը ևս իրականացվել է արտերկրում` արհեստավարժ մասնագետների կողմից:
Երեք տարվա հետևողական աշխատանքի շնորհիվ Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում ստացավ։ Կատարելագործվեցին նաև փաթեթավորման տուփերը, որոնք օդի հետ շփումը գրեթե բացառում են, ինչի շնորհիվ քսուքների բաղադրիչները երկար պահպանում են իրենց ակտիվությունը: Իսկ համագործակցությունը հայտնի դեղագործական ընկերության հետ, թույլ է տալիս արտադրական գործընթացը կազմակերպել մանրէազերծ պայմաններում, ներգրավել գիտակ մասնագետների, արդիական սարքավորումներ:
Այսօր արդեն տեսականիում առկա են նաև խոնավացնող և հակակնճիռային այնպիսի քսուքներ, որոնք պարունակում են արևապաշտպան բաղադրիչ (20%)։ Հատկապես ամռանը տոնային քսուքից առաջ օգտագործելով, դրանք թույլ կտան խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, միաժամանակ ձերբազատվել հավելյալ արևապաշտպան քսուքներից:
Նելլի Չերչինյանը չի թաքցնում նաև ապագա ծրագրերը՝ ընդլայնել տեսականին խնամքի համար նախատեսված նոր միջոցներով, տարատեսակ քսուքներով, դեմքի դիմակներով։ Ի դեպ, նորություններ կլինեն նաև նախատեսված տղամարդկանց համար:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: