Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024

Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Հատկապես հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն։

Խոյ

Մայիսին դուք ավելի քան երբևէ հակված կլինեք ստեղծագործելու և փոփոխություններ կատարելու՝ ինչպես փոքր, այնպես էլ նշանակալի: Ուրախությամբ կկատարեք գործեր, որոնք համարել եք անկարևոր և հետաձգել եք։ Կկարողանաք փայլուն կերպով գլուխ հանել նույնիսկ դժվարին և անլուծելի խնդիրներից ու կզարմանաք, թե ինչու դա չեք արել ավելի վաղ: Բայց ուրիշներին մի պատմեք ձեր ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, արժե լսել ձեր վերադասի առաջարկությունները, որոնցից շատերը կնպաստեն ձեր անձնական աճին և կարիերային: Ամսվա առաջին կեսը հաջող կլինի գործնական հարցեր լուծելու համար, սակայն մի մոռացեք հանգստի ու ժամանցի մասին։ Պատրաստվեք նրան, որ մայիսի երկրորդ տասնօրյակում ձեզ անձնական կյանքում կհեղեղեն բազմաթիվ մանր հոգսերը։

• Բարենպաստ օրերը՝  3, 7, 12, 16, 26
• Անբարենպաստ օրերը՝ 
1, 5, 14, 24

Ցուլ

Մայիսին Ցուլերին ուժի և էներգիայի անհավանական ալիք է սպասվում: Միշտ ինչ-որ տեղ կշտապեք, ինչ-որ բան կանեք, անընդհատ կկատակեք ու ձեր դրականությամբ կվարակեք շրջապատին։ Սակայն ներկայիս աստղագիտական իրավիճակի պատճառով Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կդժվարանան լուծել կենսական հարցերը, հատկապես՝ հարաբերությունների հետ կապված։ Այստեղ ամեն ինչ կարող է սխալ ընթանալ, քանի որ մայիսին Ցուլի զգացմունքներն ու հույզերը կգերակայեն ողջախոհությանը և բանականության ձայնին: Ամսվա երկրորդ կեսին հետաձգեք կարևոր և լայնածավալ գործերը, իսկ առաջին կեսին հոգ տարեք ձեր մասին. այցելեք բժիշկների, որոնց այցը երկար ժամանակ հետաձգում էիք, ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ կրթելու կամ նոր հոբբի գտնելու համար: Փորձեք չծանրաբեռնել ձեզ մտավոր աշխատանքով, ավելի լավ է նախապատվությունը տալ ֆիզիկականին։ Սա կօգնի ձեզ թուլացնել լարվածությունը, բարոյական հոգնածությունը և թարմացնել միտքը։ Եթե վաղուց երազել եք անշարժ գույք գնելու մասին, սկսեք ուշադիր նայել գովազդներին և առաջարկներին:

• Բարենպաստ օրերը՝  4, 8, 12, 17, 27
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 14, 24 

Երկվորյակ

Երկվորյակներն այս ամիս պետք է չափազանց զգույշ լինեն։ Փորձեք չներքաշվել կասկածելի նախագծերի մեջ և գործ չունեալ մեծ գումարների հետ։ Հիմա ձեզ շատ հեշտ է խաբել, այնպես որ հնարավորինս զգոն եղեք։ Մայիսի երկրորդ կեսին հատկապես զգույշ եղեք աշխատանքային հարցերում։ Բազմաթիվ սխալներ թույլ տալու և գործընկերներին ու վերադասին վհատեցնելու մեծ հավանականություն կա։ Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը թիմում առկա թյուրիմացությունների և հիմար բամբասանքների պատճառով, մի շտապեք: Հիմա ճիշտ ժամանակը չէ։ Մայիսին վերահսկեք ձեր նյարդային համակարգի վիճակը: Կուտակված անհաջողությունների պատճառով կարող եք ընկնել դեպրեսիայի մեջ, որը բավականին երկարատև կլինի, եթե անմիջապես քայլեր չձեռնարկեք։ Արձակուրդի կամ ճանապարհորդության գնալիս առանձնապես զգույշ եղեք։ Մայիսին վնասվածքների հավանականությունը մեծ է, ինչը նշանակում է, որ պետք է խուսափել վտանգավոր մարզաձևերից և մեքենա վարելուց։

• Բարենպաստ օրերը՝  1, 5, 9, 13, 29
• Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 7, 16, 27 

Խեցգետին

Խեցգետինները մայիսին կենսունակության բարձրացում կզգան։ Սա հիանալի ժամանակ է պլանավորումից գործողությունների անցնելու համար: Ամսվա կեսը բարենպաստ է կարիերայի առումով։ Անպայման վերադասավորումներ կատարեք ձեր աշխատավայրում' փոխեք աչքին ծանոթ պատկերը, և նոր հաջողությունները իրենց սպասեցնել չեն տա: Անձնական կյանքում ամեն ինչ հեշտ չի լինի։ Ամսվա երկրորդ կեսին պարզ կդառնա, թե ով է իսկական ընկերը, իսկ ով է պարզապես օգտվում ձեր վստահությունից։ Բայց բաժանումների առումով մի անհանգստացեք: Խզելով տհաճ շփումները՝ դուք տեղ կբացեք ձեր կյանք ավելի առաքինի մարդու մուտք գործելու համար՝ ազնիվ և պարկեշտ մեկի: Ամսվա երկրորդ կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, սննդակարգից բացառեք ծանր մթերքները և ավելացրեք մաքուր օդում զբոսանքները։ Ավելի ուժեղ կզգաք, եթե ձեզ զերծ պահեք բացասական լուրերից: Հանգստությունն ու ներդաշնակությունը լավագույն պաշտպանությունն են սթրեսից:

• Բարենպաստ օրերը՝  4, 8, 12, 22, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 10, 20, 29 

Առյուծ

Մայիսը Առյուծի համար տարվա ամենանշանակալի ամիսներից մեկն է. կատարվելիք իրադարձությունները մեծապես կազդեն այն պաշարի վրա, որով դուք առաջ կշարժվեք կյանքում: Մի՛ անհանգստացեք. նույնիսկ ամենախառնաշփոթ իրավիճակներում ձեզ կօգնեն, և կկարողանաք պատվով դուրս գալ դրանցից: Մայիսին դուք կցանկանաք ավելի քիչ խորասուզվել ինքներդ ձեր մեջ և ավելի շատ ապրել հաճույքի համար, ինչը ճիշտ կլինի: Ամսվա կեսին մասնակցեք մեծ միջոցառումների, որտեղ կարող եք ցուցադրել ձեր խելքը և մեծ հաջողություններ ունենալ։ Բայց, միևնույն ժամանակ, դուք կցանկանաք միայնություն և հանգստություն: Կարևոր կլինի հավասարակշռություն գտնել սոցիալական գործունեության և ձեզ համար հատկացվող ժամանակի միջև: «Մենք միայն երազում ենք հանգստության մասին». սա է ձեր նշանաբանը մայիսին։ Ստիպված կլինեք երկար սպասել ձեր գործունեության համար նախատեսված պարգևներին, բայց դրանք ֆանտաստիկ կլինեն։ Մայիսի վերջին հատուկ ուշադրություն դարձրեք ճանապարհային անվտանգությանը, ավելի ու ավելի քիչ նայեք ձեր հեռախոսի էկրանին։

• Բարենպաստ օրերը՝  4, 8, 12, 22, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 10, 20, 29

Կույս

Ամսվա առաջին կեսին Կույսերի համար շատ դժվար կլինի հասնել աշխատանքային նպատակներին, իսկ որոշ մտադրություններից, հավանաբար, հարկ կլինի ընդհանրապես հրաժարվել՝ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների անհասանելիության պատճառով։ Բայց դա կսովորեցնի ձեզ չկառչել նյութական բաներից և գնահատել ձեր հոգու ջերմությունը, առանց որի չեք կարող։ Մայիսի 14-ից հետո շատ աշխատանքային խնդիրներ ստվերում կմնան, իսկ ձեր ուզածին հասնելը կհեշտանա։ Բացի այդ, կցանկանաք ավելի շատ հանգստանալ, քան աշխատել, ավելի շատ քնել և չշտապել ավելի մեծ բանի հասնելու համար: Ամսվա սկզբին ձեր անշարժ գույքը ուշադրություն կպահանջի, հնարավոր են լրացուցիչ և չնախատեսված ծախսեր։ Ամսվա վերջում կարևոր զրույց կունենաք ինքներդ ձեզ հետ՝ մի անտեսեք ձեր նոր կողմնորոշումները և մի վախեցեք բացվել նորի առջև:

• Բարենպաստ օրերը՝  3, 7, 11, 17, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 15, 25

Կշեռք

Մայիսի առաջին կեսին Կշեռքները ստիպված կլինեն դիմակայել նրանց, ովքեր մեծ ազդեցություն ունեն, նրանք ստիպված կլինեն հարմարվել այն մարդկանց որոշումներին, ում հետ բացարձակապես չեն կարող վիճել։ Զգույշ եղեք։ Աշխատավայրում մի ձգտեք զբաղեցնել ձեր ղեկավարի տեղը, իսկ հարազատների հետ եղեք զիջող ու ճկուն։ Մայիսի 15-ից հետո ձեզ մեծ հաջողություններ են սպասվում բիզնես ոլորտում, հնարավորություն կունենաք ազատվել տհաճ կամ չափազանց ծանր պարտականություններից և ներկայացնել ձեր պատրաստած նորամուծությունները։ Նոր նախագիծ իրականացնելիս հույս մի՛ դրեք որևէ մեկի օգնության վրա, մի՛ վստահեք որևէ մեկին ձեր սկզբնական գաղափարն իրականություն դարձնելու համար: Ամսվա սկզբին չի կարելի բացառել գույքային վեճերը։ Մայիսի կեսին ձեր նախագծերից մեկը կբերի ոչ միայն շահույթ, այլեւ հետաքրքիր կամ խոստումնալից ծանոթություն։ Բայց խելագարորեն մի սիրահարվեք, եղեք իրատես և երկինք մի թռեք:

• Բարենպաստ օրերը՝  2, 6, 10, 14, 20 
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16

Կարիճ

Աստղերը զգուշացնում են նշանի բոլոր տիպիկ ներկայացուցիչներին՝ այդքան ինքնավստահ մի եղեք։ Պետք չէ վստահել բամբասանքներին, համացանցից հայտնված տեղեկատվության կասկածելի աղբյուրներին և լուրերին։ Ստուգեք ցանկացած տեղեկություն փաստացի և մի հավատացեք խոսքերին, հատկապես՝ առողջության և աշխատանքի հարցերում: Դուք պետք է վերանայեք գաղափարները, որոնք վերջին ամիսներին պտտվում են ձեր գլխում: Ձեր զուգընկերը լավը չէ՞, ձեր հարազատները անգործությա՞մբ են զբաղված, ձեր երեխաներն անշնոր՞ք են, ձեր ծնողները վա՞տ են պահում իրենց, իսկ ձեր գործընկերներն անարժա՞ն են իրենց աշխատանքին: Սկսեք ուրիշների հանդեպ այլ մոտեցում որդեգրել, այդ դեպքում ամսվա վերջում ձեր հոգեկան հավասարակշռությունը կսկսի բարելավվել, և դուք ժամանակ կանցկացնեք ընտանիքի հետ կամ կկարողանաք գործընկերներին հյուր կանչել և լուծել ծագած տարաձայնությունները: Ամսվա վերջը լավ ժամանակ կլինի իրավական հարցերը լուծելու համար։

• Բարենպաստ օրերը՝  3, 7, 11, 21, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 9, 19, 29

Աղեղնավոր

Աստղերը խոստանում են, որ գրեթե ամբողջ մայիս ամիսը երջանկություն և ոգեշնչում կզգաք։ Հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփումը ձեզ նման հույզեր կպարգեւի։ Այս ամիս անհրաժեշտ է ակտիվորեն տրվել անձնական կյանքին։ Եղեք ավելի բարի, սիրելիների համար կազմակերպեք հանդիպումներ և համատեղ միջոցառումներ, դուրս եկեք բնության գիրկ և խնջույք արեք։ Ձեր սիրելին կօգնի դրական էներգիա ձեռք բերել։ Ամսվա կեսը ձեզ անակնկալ կպարգեւի աշխատավայրում։ Հնարավոր է՝ երկար ժամանակ բարձր պաշտոնի եք ձգտում կամ աշխատավարձի բարձրացում եք ակնկալում։ Այս շրջանում աստղերը հովանավորում են ձեզ, այնպես որ կրկնապատկեք ակտիվությունը, և անպայման կհասնեք ձեր ուզածին։ Բայց մի գնացեք էթիկական չափանիշներին ու սկզբունքներին դեմ: Քրտնաջան աշխատանքը, իրազեկությունը և կարգապահությունը կհարթեն ձեր ճանապարհը: Մայիսի վերջին բավականին հոգնած կզգաք այս դժվարին ժամանակահատվածից, աշխատեք դա չանդրադառնա ձեր սիրելիների վրա։ Ազատ ժամանակ նախապատվությունը տվեք ոչ թե բազմոցին հանգստանալուն, այլ մաքուր օդում զբոսնելուն։

• Բարենպաստ օրերը՝  5, 10, 15, 20, 25
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 22

Այծեղջյուր

Այս ամիսը շատ բարենպաստ կլինի ձեզ համար։ Կբացվեն նոր հնարավորություններ։ Բայց ժամանակին կառչեք դրանցից և հմտորեն օգտվեք ստեղծված հնարավորություններից։ Մայիսին կարող եք հեշտությամբ հրաժեշտ տալ ձեր վատ սովորություններին։ Նման կենտրոնացում և կամքի ուժ նախկինում չեք զգացել։ Այնպես որ, բաց մի թողեք ավելի առողջ ապրելակերպի անցնելու հնարավորությունը։ Հավանաբար ձեր ներսում ցանկություն առաջանա վերագնահատելու այն փուլերը, որոնք արդեն անցել եք։ Այնուամենայնիվ, ձեր դեպքում սա միանգամայն անշնորհակալ գործ է։ Մի վատնեք ձեր ուժն ու էներգիան մտքերի և դատողությունների վրա, որոնցից դեռ չեք կարողանա ճիշտ եզրակացություններ անել: Ավելի լավ է փորձեք գնալ հոսանքի հետ՝ հնարավորինս քիչ սխալներ թույլ տալով: Ամսվա վերջում նոր գիտելիքների փափագ կզգաք։ Մի զսպեք, սովորեք, սովորեք և սովորեք: Դուք սպունգի պես կյուրացնեք նոր ինֆորմացիան, այնուհետև ձեռք բերած ողջ գիտելիքները կօգտագործեք ձեր կյանքի որակը բարելավելու համար:

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 16, 26, 30 
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 13, 23 

Ջրհոս

Աստղերը զգուշացնում են, որ մայիսին հնարավոր են կորուստներ, ֆինանսական ճգնաժամ և ռիսկային ձեռնարկումներ։ Բայց, եթե պատրաստ եք անախորժությունների, ապա կկարողանաք խուսափել դրանցից։ Ամսվա երկրորդ կեսին ամեն ինչ լավ կանցնի, եթե սովորեք ճիշտ սահմանել առաջնահերթությունները։ Փորձեք ավելի շատ շարժվել, ճանապարհորդել քաղաքով և երկրում, այդ դեպքում կկարողանաք գտնել խոստումնալից աշխատանք ու ավելացնել ձեր եկամուտը: Մեծ հավանականություն կա գտնելու հենց այն, ինչի մասին երկար ժամանակ երազում էիք։ Եթե մտածում էիք՝ շարունակե՞լ կրթությունը, ապա հիմա ճիշտ ժամանակն է ասելու «Այո» և սկսել ընդունելության համար փաստաթղթեր պատրաստել: Ամսվա վերջում դիվերսիֆիկացրեք ձեր ժամանցը՝ գնացեք կարաոկե, պարեք դիսկոտեկում, եղեք բնության գրկում: Եվ մի զղջացեք, որ երբեմն ժամանակ եք հատկացնում ընկերների հետ պարզապես զրուցելու և հանդիպելու, հոգու համար:

• Բարենպաստ օրերը՝ 2, 10, 15, 19, 29 
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 17, 27

Ձկներ

Մայիսի առաջին կեսին Ձկները կձգտեն մեծացնել իրենց նյութական բազան և դրա համար նույնիսկ որոշ սկզբունքներ կզոհաբերեն։ Ավելին, դուք, ամենայն հավանականությամբ, կսկսեք ձևական բաներ անել, կսկսեք հատուկ ջերմություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ում իրականում չեք կարողանում հանդուրժել, և կփոխեք վաղեմի համոզմունքները, պլանները, մտադրությունները հանուն ակնթարթային հարստացման: Բայց սրա շնորհիվ կվերանա նաև այն, ինչը նախկինում ձեզ պահում էր որոշակի սահմաններում և թույլ չէր տալիս ավելի ակտիվ զարգանալ։ Ամսվա երկրորդ կեսը որոշակի դժվարություններ կբերի ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում։ Ինչ-որ մեկին կարող է դուր չգալ ձեր գործողությունները կամ խանգարել, և այդ պատճառով նա կփորձի դանդաղեցնել ձեր ընթացքը և կսկսի խոչընդոտներ ստեղծել: Մայիսի սկզբին կունենաք մի շարք ձեռքբերումներ. կարող եք ձեզ թույլ տալ ինչպես արձակուրդ արտասահմանում, այնպես էլ խոշոր գնումներ կատարել: Մայիսի վերջին կարևոր է մատը զարկերակի վրա պահել և խուսափել նոր թշնամիներ ձեռք բերելուց։

• Բարենպաստ օրերը՝  2, 10, 15, 19, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 17, 27:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4032 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2024 թ․

01.08.2024
Կենդանակերպի բոլոր նշանների համար այս ամիսը խոստանում է լինել արդյունավետ և դրական փոփոխություններով՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2024 13:39
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42
Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով: 
10-10-2024 01:45
54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28
Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2024
Դիտվել է 741 անգամ
05.10.2024
Դիտվել է 375 անգամ
08.10.2024
Դիտվել է 259 անգամ
09.10.2024
Դիտվել է 215 անգամ
10.10.2024
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster