Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Շոկոլադապատ նուգա

18.08.2022

Խանութից ձեր այդքան սիրելի նուգան գնելիս մի պահ մտածած կլինեք, թե ինչ լավ կլիներ, եթե դրա պատրաստման ձևն իմանայիք: Բացում ենք «համեղ» գաղտնիքները մեր սիրելի լեդիների համար. համոզված ենք՝ կարողանալու եք ստանալ այս նրբահամ քաղցրավենիքը:

45-50 հատ կոնֆետի համար անհրաժեշտ է'

130 գրամ մեղր
400 գրամ շաքարավազ
2 ձվի սպիտակուց
300 գրամ բոված գետնանուշ
250 գրամ շոկոլադ' կաթնային, սպիտակ, սև. ընտրությունը Ձերն է:

Մեղրն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 50 մլ ջուր: Դնել գազօջախին, միջին ջերմաստիճանով եփել մինչև եռալը: Եփում ենք մոտ 10 րոպե:

Պատրաստի օշարակը պետք է սառեցնել: Որպեսզի հասկանաք՝ ճիշտ պնդության է, թե ոչ, կատարեք այս փորձը :) Դրա համար Ձեզ պետք է սառը ջուր, որի մեջ կաթեցրեք օշարակից կաթիլներ: Դրանք պիտի հովանան' շարունակելով մնալ փափուկ:

Մինչև օշարակը սառչում է, պատրաստում ենք բեզե:

Ավելացնում ենք օշարակը և շարունակում խառնել բեզեն մինչև ավելի ձիգ զանգված ստանալը: Հետո լցնում ենք բոված գետնանուշը և էլի խառնում:

Վերցնում ենք ջեռոցի թավան, վրան ամրացնում ալյումինաթուղթ, յուղում այն ու տարածում սպիտակուցային զանգվածը: Դնում ենք սառնարան և թողնում 1 ժամ :

Հանելուց հետո սառած նուգան կտրատում ենք փոքր կտորների և պատում նախապես հալեցրած շոկոլադով:


Աղանդերը դարձյալ դնում ենք սառնարան՝ այս անգամ համբերելով 30 րոպե:

Իսկ հիմա կարող եք վայելել: )

Դիտվել է 11576 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամառային թեթեւ աղցան «Ավել»

19.07.2024
«Ավել»–ը, որը հայտնի է նաև որպես «Խոզանակ», թեթև, դիետիկ, վիտամինային աղցան է, որն իր անվանումն ստացել է օրգանիզմը տոքսիններից և թափոններից արդյունավետ մաքրելու ունակության համար՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին և վերականգնելով մարմնի բնականոն գործունեությունը:

Տապակած դդմիկ՝ պանրամածնային խմորում

15.06.2024
Եթե ցանկանում եք դդմիկ տապակել, ապա դա արեք խմորի մեջ: Այս կերպ նախուտեստը կստանա ախորժելի դարչնաոսկեգույն ծածկույթ, դդմիկը կստացվի շատ նուրբ և հյութալի:

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-07-2024 13:06
Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը: Լոբազգիների այս հատկությունն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտների տեսակ։ Ըստ մասնագետների՝ դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչպես նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ։
26-07-2024 12:59
Հուլիսի կեսերին ամբողջ աշխարհից հայտնի մարդիկ մեկնեցին Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին, որը ավարտվեց եռօրյա շքեղ տոնակատարություններով: Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում։ Արքայազն Հարին եւ Բորիս Ջոնսոնը Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 600 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում են:
26-07-2024 12:39
Քիմ Քարդաշյանը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայից հրապարակած իր վերջին լուսանկարներով, որոնցում բիկինիով է։ SKIMS-ի հիմնադիրը փայլել է երկու մասից բաղկացած սեւ լողազգեստով եւ սեւ թափանցիկ խալաթով: Նա նաեւ զվարճալի կերպով ակնարկել է, որ պատրաստ է հայտնվել Love Island ռեալիթի շոուում՝ գրելով. «Սեքս-ռումբը հենց նոր մտավ վիլլա»:
26-07-2024 03:17
Ջենիֆեր Լոպեսը նշել է իր 55-ամյակը Հեմփթոնսում կազմակերպված հսկայական խնջույքով։ Տոնակատարությունը կազմակերպվել է «Բրիջերթոն» հեռուստասերիալի ոճով, որը տեղի է ունենում այլընտրանքային Լոնդոնում՝ Ռեջենսի ժամանակաշրջանում (1811-ից 1820 թվականներին ընկած ժամանակահատվածը)։ Բեն Աֆլեքը՝ Լոպեսի ամուսինը, անտեսել է նրա տարեդարձը, սակայն դա չի խանգարել դերասանուհուն թագուհու նման նշել իր օրը։
25-07-2024 07:51
Համաձայն IZEA Worldwide, Inc.-ի՝ տեխնոլոգիաների, տվյալների եւ ծառայությունների ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության՝ 18-ից 60+ տարեկան սոցցանցերի օգտատերերի մոտ 54%-ը պատրաստ է իրենց ուժերը փորձել սոցիալական մեդիայի ինֆլուենսերի կարիերայում։ Ոչ բոլորն են պատրաստ կատարել կարիերայի ամբողջական փոփոխություն, բայց այս նույն խմբի 64%-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.07.2024
Դիտվել է 696 անգամ
23.07.2024
Դիտվել է 215 անգամ
24.07.2024
Դիտվել է 172 անգամ
25.07.2024
Դիտվել է 131 անգամ
26.07.2024
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster