14-08-2025 02:11 Նորաձևությունն ամբողջությամբ ընդունել է խաղային դարաշրջանը: Պայուսակներն ու կոշիկները զարդարված են քմահաճ կախազարդերով, կոստյումային զարդերը նման են ամառային ճամբարում պատրաստվածի, իսկ վառ գույների ուլունքազարդ պայուսակները գնորդներին ստիպում են իսկական գանձերի որոնում կատարել՝ TikTok-ի ոճով: Այս սեզոնի ամառային աքսեսուարները ոչ միայն նոստալգիկ հմայք են, այլև լիարժեք վերադարձ մանկություն:
13-08-2025 10:59 Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտողները նախազգուշացնում են, որ տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Պարզվել է, որ շաբաթական երեք չափաբաժին տապակած կարտոֆիլ օգտագործելը 20 տոկոսով մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Մասնագետները շեշտում են, որ կարևոր է մթերքի պատրաստման եղանակը. կարտոֆիլով պատրաստված մյուս ուտեստները նման ազդեցություն չունեն։
13-08-2025 10:52 Գիտնականները ստեղծել են առաջին արհեստական լեզուն, որը կարող է ընկալել և ճանաչել համը միայն հեղուկ միջավայրում՝ ընդօրինակելով մարդու համային ընկալիչների աշխատանքը։ Հետազոտողները նշում են, որ PNAS հանդեսում նկարագրված այդ նվաճումը կարող է հանգեցնել սննդի անվտանգությունն ապահովելու և քիմիական վերլուծության միջոցով հիվանդությունների վաղ հայտնաբերման ավտոմատացված համակարգերի ստեղծմանը։
13-08-2025 10:47 Լեոնարդո ԴիԿապրիոն Իբիցայում զվարճալի միջադեպի է ենթարկվել. տեղական ոստիկանությունը կանգնեցրել և խուզարկել է դերասանին՝ չճանաչելով համաշխարհային կինոաստղին։ Ըստ Daily Mail-ի՝ օգոստոսի սկզբին նկարահանված տեսանյութում 50-ամյա ԴիԿապրիոն կանգնած է փողոցում՝ իր 27-ամյա ընկերուհու՝ մոդել Վիտտորիա Չերետտիի և ընկերների հետ։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է կինը (ենթադրաբար Չերետտին) ասում. «Նրանք հիմա ինձ ամբողջ մարմնով են խուզարկում», մինչդեռ դերասանը, որը հանել է իր սովորական դիմակը, ոստիկանությանը ցույց է տալիս իր գրպանների պարունակությունը։
13-08-2025 01:17 56-ամյա Ջենիֆեր Անիստոնը դարձել է Vanity Fair-ի նոր համարի հերոսուհին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել լուսանկարիչ Նորման Ջին Ռոյի օբյեկտիվի համար, ով նախկինում աշխատել է Սառա Ջեսիկա Փարքերի, Թիլդա Սուինթոնի և այլոց հետ։ Հարցազրույցում Ջենիֆեր Անիստոնն ասել է, որ երբեք «հայրիկի բալիկ» չի եղել, չնայած իր հայրը նկարահանվել է ֆիլմերում. «Ես շատ շնորհակալ եմ, որ սկսեցի զրոյից։ Մենք սնանկ էինք»։ Նա նաև նշել է, որ միշտ ցանկացել է «ինչ-որ բան ապացուցել» հորը, և դա ազդել է այն փաստի վրա, որ նա ի վերջո դարձել է դերասանուհի։
13-08-2025 00:23 71-ամյա Իգոր Կրուտոյը FAMETIME հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է 43-ամյա երգչուհի Իրինա Դուբցովայի և «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մի քանի այլ մասնակիցների մասին: Նրա խոսքով՝ նրանցից շատերը նույնիսկ շնորհակալություն չեն հայտնել իրեն մենթորության համար: «Կար երախտագիտություն Թիմաթիից, բայց ոչ Դուբցովայից», - ասել է պրոդյուսերը:
12-08-2025 08:57 Z սերունդը (մոտավորապես 1990-ականների կեսերից մինչև 2010-ականների սկիզբ ծնված մարդիկ) ավելի ու ավելի է առաջնահերթություն տալիս ֆինանսական կայությանը, քան սիրուն։ Tawkify ծանոթությունների ծառայության նոր ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 46%-ը կընտրեր երկարաժամկետ ֆինանսական անվտանգությունը հարաբերություններից, իսկ գրեթե մեկ երրորդը նշել է, որ կվերադառնա նախկին զուգընկերոջ հետ՝ եթե վերջինը հարստանա, հաղորդում է NYP-ն։
12-08-2025 08:51 Ընկույզը, ավոկադոն, սառը մզվածքի ձիթապտղի յուղը, չիա սերմերը, մակադամիան, պիստակը, կտավատի սերմերը և ձուկը դրական ազդեցություն ունեն խոլեստերինի մակարդակի իջեցման գործընթացում։ Ըստ սննդաբանների՝ նշված մթերքները հարուստ են առողջ մոնոչհագեցած ճարպերով, դրանց թվում՝ օլեինաթթվով և օմեգա-3-ով։ Դրանք միաժամանակ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք աղիքներում նվազեցնում են խոլեստերինի յուրացումը։
12-08-2025 08:49 Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը օգոստոսի 11-ին ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի Մ-19 հավաքականի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով։
12-08-2025 05:59 Բլեյք Լայվլին հաղթեց «Ամեն ինչ մեզ հետ ավարտվում է» ֆիլմի ռեժիսոր Ջասթին Բալդոնիի հետ դատական վեճի հերթական փուլը։ Այս մասին հաղորդում է Page Six-ը: Ավելի վաղ դերասանի թիմը հրապարակել էր սեռական ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ դերասանուհու հարցաքննությունից 300 էջ։ Բալդոնիի ներկայացուցիչներից ոչ մեկը չուներ դա անելու օրինական իրավունք։ Արդյունքում, դատավորը ուրոշում կայացրեց ի օգուտ Լայվլիի և որոշեց գործից հանել նրա հարցաքննության հատվածները։
12-08-2025 02:02 Լոնդոնաբնակ Էլլիսոն Հաֆ-Ռիչին, ով ծննդաբերությունից հետո առաջացած մեջքի լուրջ վնասվածքի պատճռով գիրացել էր ու անաշխատունակ դարձել։ Որոշելով փոխել իրավիճակը՝ նա հրաժարվել է քաղցրավենիքից, ֆասթֆուդից ու ալկոհոլից, դադարել է պատրաստի սնունդ պատվիրել։ Փոխարենը Էլլիսոնն իր սննդակարգում ավելացրել է ձու, միրգ ու բանջարեղեն։ Այս պարզ քայլերի շնորհիվ նա կարողացել է վերականգնել առողջությունը և նիհարել 29 կգ։
11-08-2025 10:56 Քրոնիկ գլխացավերն ու ծնոտի լարվածությունը կարող են առաջանալ իմաստության ատամների պատճառով, հայտարարել են բժիշկ-օրթոդոնտները։ Իմաստության ատամները վերջինն են դուրս գալիս, և հաճախ դրանց համար տեղ չի մնում ծնոտում։ Դրա արդյունքում ատամները կարող են մնալ լնդի ներսում կամ սխալ զարգանալ՝ ճնշում գործադրելով հարակից ատամների վրա։ Այս պատճառով իմաստության ատամները կարող են առաջացնել լարվածություն քունքերում, ծնոտում և վզի հատվածում։
11-08-2025 10:49 Ամենօրյա 15-րոպեանոց արագ զբոսանքները 20%-ով նվազեցնում են մահացությունը, մինչդեռ երկարատև քայլքը այն նվազեցնում է ընդամենը 4%-ով։ Այս մասին վկայում է «Ամենօրյա զբոսանքները և մահացությունը ԱՄՆ-ի մեծահասակների շրջանում՝ ըստ ռասայական և սոցիալ-տնտեսական դրության» հետազոտությունը։
11-08-2025 10:48 «Ֆուլ Հաուս» սիրված սիթքոմը կունենա շարունակություն, սակայն ոչ թե 10-րդ եթերաշրջանի տեսքով, այլ լիամետրաժ ֆիլմի: Այս մասին պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) հայտնել է Ինստագրամյան տեսաուղերձի միջոցով:
11-08-2025 10:43 Սոֆի Դևոյան կրտսերը օգոստոսի 10-ին, ամուսնացել է սիրելիի՝ Կիմ Առաքելյանի հետ: Պարուհին բավական շքեղ տեսք է ունեցել հարսանիքին, որն անցել է աստղային հյուրերի ներկայությամբ: Սոֆին Instagram-ում հարսանեկան ֆոտոշարք է հրապարակել ամուսնու հետ, որը վերնագրել է՝ «10.08.25 to Forever»:
11-08-2025 07:54 «Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանը արևմտյան քննադատներին չի տպավորել: Հատկանշական է, որ սերիալը ստացել է ընդամենը 78% վարկանիշ Rotten Tomatoes հայտնի հարթակում, ինչը համարվում է համեմատաբար ցածր ցուցանիշ։ Ներկայումս կայքում հրապարակված է 23 գրախոսություն, և կանխատեսվում է, որ շոուի գնահատականը ժամանակի ընթացքում կարող է ավելի իջնել։
08-08-2025 11:13 Վայնոնա Ռայդերը Elle ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ հասակում սիրահարված է եղել Ալ Պաչինոյին, ում հետ խաղացել է թատրոնում և «Ռիչարդին որոնելով» ֆիլմում։ «Ես 22 տարեկան էի։ Մի անգամ ինձ տուն ուղեկցեց, և ես ասացի. «Ես սիրում եմ քեզ, գիտե՞ս։ Ես իսկապես անսահման սիրահարված եմ քեզ»,- հիշում է դերասանուհին։ Սակայն դերասանը հրաժարվել է Ռայդերի հետ որևէ ռոմանտիկ հարաբերություն ունենալ. «Եվ նա ասաց. «Օ՜, սիրելիս, ոչ»։ Այնուամենայնիվ, դերասանները շարունակում են իրենց ջերմ ընկերական հարաբերությունները։
08-08-2025 11:08 Բժշկական առաջընթացի արդյունքում, որը կարող է հեղափոխություն մտցնել ատամնաբուժության մեջ, գիտնականները հայտնաբերել են բնական ատամների վերականգնման հնարավորությունը, ինչն ատամների իմպլանտներն ու պրոթեզները առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարող է անցյալում թողնել։
08-08-2025 11:04 52 տարեկանում Հայդի Քլումը դեռևս թելադրում է համարձակության և ազատության չափանիշները բարձր նորաձևության աշխարհում: Նա ֆրանսիական ամսագիր Paris Match-ի վերջին համարի հերոսուհին է՝ առանց դիմահարդարման, առանց կարծրատիպերի, առանց հագուստի:
08-08-2025 01:28 Սոֆիա Ռոտարուն, ով վերջին տարիներին նախընտրում էր ստվերում մնալ և չկիսվել իր անձնական կյանքի մանրամասներով, հանկարծակի հայտնվել է սոցիալական ցանցերում՝ նոր, հազվագյուտ լուսանկարներով։ Պատճառն ավելի, քան ծանրակշիռ. օգոստոսի 7-ին երգչուհին նշել է իր 78-ամյակը։ 2022 թվականից ի վեր «Ես քո անունով կկոչեմ մոլորակը» հիթի կատարողը գործնականում անհետացել է հասարակական տարածքից։
25-08-2026 11:39 Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28 ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51 Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55 Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։